Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2011-11.07.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.144
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2010
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11211146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
   

28 դեկտեմբերի 2010 թ. N 15-Ն

22 դեկտեմբերի 2010 թ. N 9-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 38-Ն ՈՒ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 4-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարած աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ՝ հավելված) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 17-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել` ոստիկանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» 2009 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի թիվ 38-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՀ ոստիկանության պետի թիվ 4-Ն համատեղ հրամանը:

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարար
___________ Ա. Գևորգյան

ՀՀ ոստիկանության պետ

 

_______________ Ա. Սարգսյան

 

 


Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 15-Ն և ՀՀ ոստիկանության
պետի 2010 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 9-Ն համատեղ հրամանի


Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:

2. Ոստիկանության բնագավառում մարզպետի կատարած գնահատման ենթակա աշխատանքները (այսուհետ` Աշխատանքներ) ներառում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

2) հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետների` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը կազմում է 1 միավոր` գնահատման հիմնական չափորոշիչների մասով:

4. Աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ` սույն հրամանի 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նախատեսված աշխատանքները գնահատվում են 0.4 միավոր,

2) 2-րդ ենթակետում նախատեսված աշխատանքները` 0.6 միավոր:

5. ՀՀ մարզպետների` ոստիկանության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:

6. Աղյուսակ 1-ով սահմանվում է մարզպետի կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքը և վիճակը բնութագրող ցուցանիշները:

7. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 1-ում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում:

8. Աղյուսակ 1-ում ներկայացված ենթաչափորոշիչներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ենթաչափորոշիչը գնահատվում է զրո:

9. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատումը կատարվում է աղյուսակ 2-ին համապատասխան:

10. Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների ամբողջական գնահատականը կազմվում է աղյուսակ 1-ի 1-ին և 2-րդ կետերի գնահատականի գումարից:

 

Աղյուսակ 1

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ

N

Չափորոշիչները

Գնահատման առավելագույն միավորը

Գնահատականը

Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարվող աշխատանքների գնահատման համար հավաքագրվող ցուցանիշների անվանումներր

1.

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում՝

0,4

 

1)

ՀՀ ոստիկանության տարածքային մարմինների գործունեության համակարգում՝
հանձնարարականների և կարգադրությունների արձակում ու դրանց կատարման վերահսկողություն

0,2

 

2)

Մարզի տարածքում հանցավորության վիճակի վերաբերյալ ոստիկանությունից ստացված տեղեկատվության քննարկման եւ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կառավարչական որոշումների ընդունում

0,2

 

2.

Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում, այդ թվում՝

0,6

 

1)

ժողովների,
հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ոստիկանության մարմինների հետ համագործակցություն

0,1

 

2)

տարերային և տեխնածին
աղետների հետևանքների
վերացման, մարզի տարածքում
քաղաքացիական պաշտպանության,
համաճարակային և կարանտին հատուկ
միջոցառումների կազմակերպման
աշխատանքներում ոստիկանության
տարածքային մարմիններին աջակցություն

0,1

 

3)

ապօրինի շինարարության, ընդերքի ապօրինի օգտագործման, ապօրինի ծառահատման, հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներ,

0,2

 

4)

 

համայնքներում զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր կազմակերպելու ընթացքում ոստիկանության տարածքային մարմիններին օժանդակել՝ տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ համագործակցության ապահովում

0,2 

  

ընդամենը

 

1,0

 

Աղյուսակ 2

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ

Կատարման որակ

Կատարված է
առանց թերությունների

Կատարված է ոչ
էական թերություններով

Կատարված է էական թերություններով

Կատարված
չէ

Կատարման ժամկետ

Սահմանված ժամկետին

100

90

75

0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով

95

85

75

0

Սահմանված ժամկետի էական բացթողումներով

80

75

0

0

1. Մարզպետի աշխատանքի գնահատումը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի՝

 

x=y * Z
    100

 

 որտեղ՝ x-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր ենթաչափորոշիչի գնահատականն է, y-ը՝ սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետում նշված համապատասխան աշխատանքի առավելագույն գնահատականն է, Z-ը՝ սույն մեթոդական ուղեցույցի աղյուսակ 2-ին համապատասխան՝ յուրաքանչյուր ենթաչափորոշիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2015, N 526-Ն 11.07.2015, N 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան