ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 945-Ա
ԵՐԵՎԱՆԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ N 169 ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ (ՋԵՌՈՒՑՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Հ. Շիրազի անվան N 169 դպրոցի հիմնանորոգման (ջեռուցման) աշխատանքների իրականացման նպատակով ընտրված կապալառուի հետ կնքել գնման պայմանագիր` պայմանով, որ ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շինարարական մրցույթների արդյունքում գոյացող հնարավոր տնտեսումներն ուղղել Երևանի Հ. Շիրազի անվան N 169 դպրոցի հիմնանորոգման (ջեռուցման) ֆինանսավորմանը:
3. Սույն որոշման առաջին կետով նախատեսված աշխատանքների գնում իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|