Basic information
Number
թիվ 816-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (22.01.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.01.12/1(513) Հոդ.1
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
21.11.2014
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
21.11.2014
Effective date
22.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814574

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 նոյեմբերի 2014 թ.

թիվ 816-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ (ԹԵՍՏԵՐԻ) ՑԱՆԿԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ), ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 172-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի հինգերորդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման 3-րդ կետը, նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 9-րդ կետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) «Հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը)»` համաձայն N 1 հավելվածի,

2) «Հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը, որի շրջանակներում կազմվելու են հարցաթերթիկում ներառվող խնդիրները»` համաձայն N 2 հավելվածի,

3) «Հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում օգտվելու համար թույլատրվող նորմատիվ իրավական ակտերի ցանկը»` համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը), ծրագիրը, որի շրջանակներում կազմվելու են հարցաթերթիկում ներառվող խնդիրները, քննությունների ընթացքում օգտվելու համար թույլատրվող նորմատիվ իրավական ակտերի ցանկը հաստատելու մասին» N 172-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1


Հաստատված է

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի նոյեմբերի 21-ի

N 816-Ն հրամանով

 

Ց Ա Ն Կ (ՀԱՐՑԱՇԱՐ)

ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ (ԹԵՍՏԵՐԻ)

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի նոյեմբերի 21-ի

N 816-Ն հրամանով

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 

Հավելված N 3

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի նոյեմբերի 21-ի

N 816-Ն հրամանով

 

Ց Ա Ն Կ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation