Գլխավոր տեղեկություն
Համար
N 1150-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.31/50(853) Հոդ.1249
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1150-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան և համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 372 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Նոտարները նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս պետական տուրքի գումարների կանխիկ գանձման անդորրագրերի փոխարեն պետական տուրք վճարողին տրամադրում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Կանխիկ գանձվող պետական տուրքի գումարները նոտարի կողմից բանկ են մուծվում (բյուջե փոխանցվում) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 18
Երևան