Գլխավոր տեղեկություն
Համար
N 957-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1109
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 957-Ն

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարոթյունը որոշում է.

1. Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփական միջոցների հաշվին ապամոնտաժել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ արտադրական գործընթացներում չօգտագործվող Արաբկիր-Քանաքեռ վազուրդի 8 կմ 6 պիկետ + 25 մ մինչև 13 կմ պիկետ 1 ներառյալ 4475 մ երկարությամբ երկաթուղային գիծը՝ համաձայն N 1 հավելվածի, դրանից առաջացած կազմատված գույքը և նյութերն օգտագործելով երկաթուղու համակարգի կարիքների համար:

2. Երևան քաղաքի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում ներառված գույքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին՝ ճանապարհ կառուցելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնումը Երևան քաղաքի համայնքին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի որպես Երևան քաղաքի համայնքի սեփականություն պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 18
Երևան 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 30-ի N 957-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Գույքա-համարը

Հաշվապահական տվյալները առ 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ
(դրամ)

սկզբնական արժեքը

մնացորդային արժեքը

1.

Ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումներ ք/ե Կիրզա

40010211

572 160,00

-

2.

Քարշային տրանսֆորմատոր ՏՄՌՈՒ 6200/35

40010247

155 700,00

-

3.

Փակ բաշխիչ սարք

40010248

14 700,00

-

4.

Յուղային անջատիչ ՎՄՊ-10

40010249

3 950,00

-

5.

Յուղային անջատիչ ՎՄՊ-10

40010250

6 675,00

-

6.

Ռեակտորի պահարան ԲՖԱՄ

40010251

30 450,00

-

7.

Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28

40010252

10 050,00

-

8.

Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28

40010253

10 050,00

-

9.

Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28

40010254

9 130,00

-

10.

Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28

40010255

9 130,00

-

11.

Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28

40010256

9 130,00

-

12.

Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28

40010257

9 130,00

-

13.

Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28

40010258

9 130,00

-

14.

Կիսահաղորդչային անջատիչ ՊՎԷ-3

40010259

402 200,00

-

15.

Կիսահաղորդչային անջատիչ ՊՎԷ

40010260

591 475,00

-

16.

Քարշային տրանսֆորմատոր ՏՄՌ 5600/3

40010261

213 650,00

-

17.

Տրանսֆորմատոր ՏՄՊՈՒ-6300/35

40010262

148 125,00

-

18.

Պարպիչ սարքավորում ՈՒՐԻ-2

40010263

9 675,00

-

19.

Լիցքավորման սարք

40010264

333 334,00

-

20.

Երկսակագնային էլեկտրական հաշվիչ ԵԱՀ-96

90010554

113 400,00

-

21.

Երկսակագնային էլեկտրական հաշվիչ ԵԱՀ-96

90010555

113 400,00

-

22.

Ջրաչափ

90010586

28 006,00

-

23.

Ռեակտորի պահարան ՌԲՖԱՄ

40010565

14 925,00

-

24.

Աբովյան - Քանաքեռ հպացանցի մի հատված կմ 11 + 200 մինչև կմ 13 + 500

30010053

255 120,94

-

25.

Արաբկիր - Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի վերին կառույցի մի հատված կմ 8 + 628 մինչև կմ 13 + 500

20020536

33 603,00

-

26.

Արաբկիր - Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի հողային շերտի մի հատված կմ 8 + 628 մինչև կմ 13 + 500

20020535

2 184 363,42

-

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 30-ի N 957-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂՈՒ 8 ԿՄ + 6 ՊԻԿԵՏ + 25 Մ – 13 ԿՄ + 1 ՊԻԿԵՏ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԳՆԱՀԱՏՎԱԾԸ

 

NN
ը/կ

Անվանումը

Գույքա-համարը

Հաշվապահական տվյալները առ 2008 թվականի հունիսի 1-ի
դրությամբ (դրամ)

սկզբնական արժեքը

մնացորդային արժեքը

1.

Քարե խողովակ 11 կմ + 705

20020678

157 725,00

-

2.

Երկաթբետոնյա կամուրջ 12 կմ + 001

20020551

145 110,00

47 453,84

3.

Քարե կամուրջ 12 կմ + 311

20020552

173 880,00

-

4.

Բորդյուրե պատ 12 կմ + 285 մինչև
կմ 12 + 539

20020571

47 925,00

-

5.

Որսացող պատ 12 կմ + 536 մինչև
12 կմ + 957

20020580

599 425,00

-

6.

Մետաղե խողովակ 9 կմ + 276

20020609

583 500,00

28 220,00

7.

Երկաթբետոնե խողովակ 11 կմ + 110

20020610

11 700,00

-

8.

Քարե խողովակ 10 կմ + 851

20020625

522 075,00

203 373,31

9.

Երկաթբետոնե ուղեանց 2*24.02 Արաբկիր-Քանաքեռ 13 կմ + 377

20020628

1 867 620,00

351 758,00

10.

Հենապատ կմ 11 + 790 մինչև կմ 11+840

20020638

1 562 265,00

-

11.

Երկաթբետոնե սրահ անցում
կմ 10 + 254 մինչև կմ 10 + 620

20020639

4 452 465,00

1078 410,92

12.

Մետաղյա խողովակ 1 x 0.6 կմ 11 + 208

20020651

17 550,00

-

13.

Որսացող պատ կմ 9 + 059 մինչև
կմ 9 + 440

20020567

999 645,00

313 293,04

14.

Երկաթբետոնե կամուրջ կմ 11 + 658

20020608

151 920,00

34 678,00

15.

Քարե խողովակ կմ 9 + 893

20020647

3 175 815,00

-

16.

Քարե խողովակ կմ 11 + 374

20020650

9 405,00

1 926,92

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան