ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 962-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական տարածքներում գտնվող` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը հաստատելու մասին» N 1275-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ և 5-րդ կետերում «2009 թ-ի համար» բառերը փոխարինել «սույն արձանագրությունը կազմելուն նախորդող տարվա համար» բառերով.
2) 5-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն արձանագրությունը կազմելուն նախորդող տարում ոչ մի հարկ չի մուծվել».
3) 6-րդ կետում «աշխատակիցների քանակը 2009 թ.» բառերը փոխարինել «աշխատողների թիվը սույն արձանագրությունը կազմելուն նախորդող տարում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 18
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|