Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.22/18(401).1 Հոդ.289.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.05.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2011 թ.

 թիվ 144-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՄԵԿ ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի հունիսի 27-ից շրջանառության մեջ դնել «Նոյյան տապան» մեկ տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամի նկարագրությունը, որը ներդրումային դրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մայիսի 26
ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 24-ի

թիվ 144-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Նոյյան տապան» ներդրումային դրամի նկարագրությունը

 

Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2011»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

 

Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:

 

Դրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

 

Դրամի բնութագիրը

 
 

Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Քաշը
Դրամաշուրթը
Տրամագիծը
Որակը
Տպաքանակը

500 դրամ
արծաթ, 9990
1 տրոյան ունցիա (31,103 գրամ)
ատամնավոր
38,45 մմ
սովորական
մինչև 8.000.000 հատ

 

1.1 «Նոյյան տապան» ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_1369

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան