Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.17/48(851) Հոդ.1080
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2011 թվականի N 942-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ «ՏԵՄՊ» ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1282-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարան», «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Տեմպ» հենակետային վարժարան» և «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սահմանել, որ`

1) «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարան», «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Տեմպ» հենակետային վարժարան» և «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) սույն որոշմամբ վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը.

3) սույն որոշմամբ վերակազմակերպված վարժարանների աշակերտների` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և համապատասխան մասնաճյուղերի կազմում հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1015-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 1-ին կետը «հանրակրթական» բառից հետո լրացնել «(ավագ դպրոց)» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համալսարանը «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարան», «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Տեմպ» հենակետային վարժարան» և «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:»:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հատկացնելու մասին» N 1282-Ա որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարածքներ» ցանկի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 12
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան