ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2011 թվականի N 936-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը հաստատելու մասին» N 276-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշման ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով ներկայացված առանձին բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են մակարդակներ` ըստ տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության աստիճանի: Ընդ որում, առաջին մակարդակի համար պահանջվում է համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար անհրաժեշտ նվազագույն տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման հագեցվածություն, իսկ ըստ մակարդակի հաջորդական աճման` առավելագույն տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն և մասնագիտական որակավորման առավել նեղ մասնագիտական կատարելագործման պարտադիր պահանջների ու պայմանների առկայություն: Բժշկական հաստատության կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակները հաստատվում են առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից` նորմատիվ հրամանով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված բժշկական օգնության և սպասարկման մակարդակներին համապատասխան այդ բժշկական հաստատությունում տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության առկայությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան