Գլխավոր տեղեկություն
Համար
N 851-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2011-01.09.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.06/41(844) Հոդ.984
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 851-Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 851-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պահանջները:

2. Կարգի ընդունման հիմնական նպատակը սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացումը և պետական վերահսկողություն իրականացնող մարմինների տեղեկացվածության ապահովման գործընթացում միասնական պետական ռազմավարության իրականացումն է:

3. Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ` ազգային մարմին):

4. Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինը սահմանված պահանջներին ոչ պարենային արտադրանքի անհամապատասխանության դեպքում անհապաղ գրավոր ծանուցում է ազգային մարմնին:

 

II. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ազգային մարմնին են տրամադրում համապատասխանության հավաստման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

6. Տեղեկատվությունը ներկայացվում է համաձայն ձևի:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

________________________________________________________________________________________________________

 (հավաստում իրականացնող մարմնի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը)
  ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Մ. Մկրտչյան 5

(տեղեկատվությունն ստացող մարմնի անվանումը, գործունեության իրականացման վայրը)

 

1

2

3

4

5

6

7

8

Արտադրանքի
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Արտա-դրանքի
անվա-նումը

Արտա-դրանքի քանակու-թյունը (ծավալը)

Արտադրանքն արտադրողը(երկիրը, անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը)

Ներմու-ծողը (անվա-նումը)

Արտադրանքի արտադրության և պիտանիու-թյան ժամկետները

Արտադրանքի համապատասխանության հավաստման փաստաթղթի անվանումը, համարը, գործողության ժամկետը և տալու ամսաթիվը, պարտադիր հավաստման ենթարկված արտադրանքի խմբաքանակի համարը

Համապատասխանության պարտադիր հավաստման ձևը (համապատասխանու-թյան հայտարարագրում կամ սերտիֆիկացում)

               
               
               
               
               
               

 Տեղեկատվությունը ներկայացրեց  ______________________________________  Մարմնի ղեկավարի  _________________________
 

 (ստորագրությունը, ներկայացնելու ամսաթիվը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

       

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.08.2012, N 1001-Ն 01.09.2012, N 851-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան