Գլխավոր տեղեկություն
Համար
N 861-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.06/41(844) Հոդ.991
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 861-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգում`

ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացման և (կամ) բացթողման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին տեղեկանք»,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին ենթակետով.

«23.1. Այն դեղատները և դեղատնային կրպակները, որոնք իրացնում և (կամ) բաց են թողնում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեստ (բունկեր): Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:»,

գ. դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի NN 1 և 2 ձևերի 8-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 11-րդ ենթակետերով.

«Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել)».

2) որոշման 1-ին կետի «ե» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգում`

ա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.

«ժ) Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին»,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.4-րդ ենթակետով.

«7.4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում կիրառում և (կամ) բաց են թողում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեստ (բունկեր): Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:».

3) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշմամբ հաստատված` բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի N N 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում կամ բացթողում իրականացնող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելիս` լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է նաև հետևյալ նշումը`

«Դեղատնային գործունեության (ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը և (կամ) բացթողումը) ընդգծել)».

2) իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում իրականացնող կամ կիրառող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելիս` լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է հետևյալ նշումը.

«Բժշկական օգնություն և սպասարկում (ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողումը և (կամ) կիրառումը) ընդգծել)»:

3. Բարդ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դեղատնային գործունեության ու բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստացած այն անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 861-Ն որոշման

 

Ձև N 1

ՀՀ զինանշանի պատկերը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 20  թ.

 

Բժշկական օգնության և սպասարկման տեսակը ——————————————————————--

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

Բժշկական օգնության և սպասարկման ձևը (արտահիվանդանոցային, հիվանդանոցային)---------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

Իրավաբանական անձի անվանումը ———————————————————————————----

————————————————————————————————————————————

Իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրը———————————————-----

————————————————————————————————————————————

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ____________________________
 

 (ստորագրությունը)

 

 Կ.Տ.

Ձև N 2

 

ՀՀ զինանշանի պատկերը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա- X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 20  թ.

 

Բժշկական օգնության և սպասարկման տեսակը ——————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

Բժշկական օգնության և սպասարկման ձևը (արտահիվանդանոցային, հիվանդանոցային)_________

_____________________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը ————————————————

————————————————————————————————————————————

Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը ——————————————

————————————————————————————————————————————

————————————————————————————————————————————

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ____________________________
 

 (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 861-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի նախագահ

 

 ———————————————————-----ին

  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը————————————————

2. Կազմակերպական-իրավական ձևը ——————————————————————————

3. Գործունեության իրականացման վայրը————————————————————————-

4. Գտնվելու վայրը———————————————————————————————————

5. Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) ————————————

6. Հարկ վճարողի հաշվառման համարը —————————————————————————

————————————————————————————————————————————

 Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին

2. Տեղեկանք բուժկազմակերպության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների մասին

3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

4. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-

դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին

5. Հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում

լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին

6. Անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության, կամ անհատույց օգտագործման իրավունքի

պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

7. Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`______________________________________________________

  (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 20  թ.

 

 Կ.Տ.

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի նախագահ

 

 ———————————————————---ին

  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը —————————

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ——————————————————

3. Անձնագիրը ———————————————————————————————

(սերիան և համարը)

 

4. Գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը) ————

——————————————————————————————————————

5. Գործունեության իրականացման վայրը———————————————————

6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը —————

——————————————————————————————————————

 Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին

3. Տեղեկանք բուժկազմակերպության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների մասին

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

5. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-

դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին

6. Հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում

լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին

7. Անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության, կամ անհատույց օգտագործման իրավունքի

պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

8. Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` _____________________________________________________

  (անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
 

___ ___________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան