ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 927-Ն
ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ` ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
1. Սահմանել`
1) բնապահպանական թողքերի գնահատումը` համաձայն N 1 հավելվածի.
2) խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը` համաձայն N 2 հավելվածի.
3) խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի նորմերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով սահմանված խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը և նորմերը կիրառվում են նոր ջրօգտագործման թույլտվությունների դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման հավելվածներով սահմանված գնահատումները հաշվի առնել ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովման, ջրի ազգային պաշարի պահպանման և կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի կարգը հաստատելու մասին» N 592-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան
Հավելված N 1 |
Գ Ն Ա Հ Ա Տ Ո Ւ Մ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ
1. Սույն գնահատմամբ սահմանվում է բնապահպանական թողքերի մեծությունների սահմանման մեթոդիկան:
2. Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով նշված մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները և ներառվում ջրավազանային կառավարման պլաններում:
3. Որպես բնապահպանական թողքի մեծություն ընդունվում է ջրի ելքի այնպիսի մեծություն, որի դեպքում գետն արդեն գործել է բնական պայմաններում:
4. Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Ուսումնասիրված գետավազանների ներկայումս գործող հիդրոլոգիական դիտակետերի համար բնապահպանական թողքի արժեքը որոշելիս որպես հիմք ընդունվում է տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը:
5. Չուսումնասիրված գետերի և գետավազանների համար նվազագույն ելքերի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում անհրաժեշտ է օգտվել հիդրոլոգիական ատլասում պատկերված բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի հոսքի մոդուլների քարտեզից` դուրս բերելով հոսքի միջին մոդուլի արժեքը (լ/վ.կմ2):
6. Այնուհետև որոշվում է տվյալ գետավազանի հիդրոլոգիական դիտակետերի համար նվազագույն հոսքի միջին մոդուլի արժեքը` հետևյալ բանաձևով`
Mմիջ = (f1 m1 + f2 m2 + ... + fn mn) / F, (1)
որտեղ` Mմիջ-ը տվյալ մակերեսի նվազագույն 10 օրերի միջին մոդուլն է, լ/վ.կմ2, fi-ն երկու հարևան իզոգծերի միջև ընկած մակերեսն է (կմ2), mi-ը երկու հարևան իզոգծերին համապատասխանող մոդուլների կիսագումարն է (լ/վ.կմ2), F-ը այդ մակերեսների ընդհանուր գումարն է (f1 + f2 + ... + fn ) (կմ2):
Համակարգով աշխատելիս ԱրկԳիս-ում մոդելավորվում է (1) բանաձևը, որի արդյունքում ավտոմատ կերպով ստացվում է ուսումնասիրվող գետավազանի յուրաքանչյուր դիտակետի համար նվազագույն 10 օրվա հոսքի մոդուլի միջին արժեքը:
7. Հոսքի նվազագույն մոդուլի արժեքից (լ/վ.կմ2) կատարվում է անցում հոսքի նվազագույն ելքի արժեքին (մ3/վ) հետևյալ բանաձևով`
Qմիջ = Mմիջ F/1000, (2)
որտեղ` Qմիջ-ը տվյալ դիտակետում գետային հոսքի նվազագույն էկոլոգիական ելքն է (մ3/վ), Mմիջ-ը տվյալ դիտակետի համար հաշվարկված նվազագույն 10 օրերի հոսքի միջին մոդուլն է (լ/վ.կմ2), F-ը մինչև տվյալ դիտակետն ընկած ջրհավաք ավազանի մակերեսն է (կմ2):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Գ Ն Ա Հ Ա Տ ՈՒ Մ
ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ
1. Սույն գնահատմամբ սահմանվում է խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի սահմանման մեթոդիկան:
2. Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի և բնակավայրի համար խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով նշված մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները, ինչպես նաև բնակավայրի ջրամատակարարման տեսակն ու սոցիալական զարգացման միտումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման N 3 հավելվածում նշված նորմերը:
3. Տվյալ բնակավայրի համար ջրի պահանջարկը խմելու-կենցաղային նպատակով հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Q=Nգմ Kժամ Kօր Kջկ
որտեղ` N-ը բնակչության թիվն է, qн -ը` ջրօգտագործման միջին օրական նորման, Kօր-ը` օրական անհավասարաչափության գործակիցը, Kժամ-ը` մեկ ժամվա անհավասարաչափության գործակիցը, իսկ Kջկ-ն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախատեսված տվյալ ջրամատակարարման համակարգի ջրակորստի գործակիցը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Ն Ո Ր Մ Ե Ր
ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ
Ջրամատակարարման տեսակները |
Ջրօգտագործման միջին օրական նորմն ըստ 1 բնակչի, լիտրով |
Անհավասարաչափության գործակիցը | |
Ջրագիծ, կոյուղի, կենտրոնական տաք ջրամատակարարում |
200-400 |
1,05-1,09 |
1,20-1,25 |
Ջրագիծ, կոյուղի և գազատաքացուցիչներ |
150-230 |
1,09-1,11 |
1,25-1,30 |
Առանց ջրագծի և կոյուղու |
30-50 |
1,20-1,33 |
1,80-2,00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |