Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2011-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2011 թվականի N 720-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 21-ի «Ներքին աուդիտի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 197-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 27 Երևան
|
|
|
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հուլիսի 27-ի N 720-Ա
որոշման |
|
«Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մարտի 21-ի N 197-Ա
որոշման |
Ց Ա Ն Կ
«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
01.07.2011 թ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2. |
«Կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
01.04.2012 թ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ֆինանսների նախարարություն | |
»: |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |