Գլխավոր տեղեկություն
Համար
N 571-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2011 թվականի N 571-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության «Ինտեգրացված բարեփոխումների գործընթացը» խորագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՆԱՏՕ-ի աշխատանքային խմբի հանդիպումը 2011 թվականի հունիսի 20-22-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝

1) նախապատրաստել աշխատանքային հանդիպման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդհանուր սրահում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝

1) հյուրերին տեղավորել հյուրանոցներում և ապահովել նրանց սնունդը.

2) հյուրերի սպասարկման համար տրամադրել տրանսպորտային միջոցներ.

3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և տրամադրել ուղեկցող անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել պատվիրակությունները դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտերի:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի անցկացման, ներկայացուցչական, աշխատանքային հանդիպման հետ կապված ծախսերը՝ 1998000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 20
Երևան