«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011045
ՀՀ |
ՀՀ |
ՀՀ |
ՀՀ |
ՀՀ | ||||
28 դեկտեմբերի 2010 թ. |
11 հունվարի 2011 թ. ք. Երևան |
11 հունվարի 2011 թ. |
29 դեկտեմբերի 2010 թ. |
29 դեկտեմբերի 2010 թ. |
Հ Ն Գ Ա Կ Ո Ղ Մ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն» 2-րդ բաժնի, 1)-ին ռազմավարության, 3-րդ կետի պահանջները, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների, արտակարգ իրավիճակների վերաբերյալ տվյալների բազայի հիման վրա կազմակերպչական, ղեկավարման գործառույթների իրագործման, բնակչության առողջության պահպանման հսկման, վերլուծության, մեկնաբանության, օպերատիվ արձագանքման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել «Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակին արձագանքման միջոցառումների իրականացման մասին զեկույցի ներկայացման օրինակելի ձևը»` համաձայն հավելվածի:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ |
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ |
Հավելված
Հաստատված է |
ՀՀ արտակարգ իրավիճակների |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2011 թ. հունվարի 11-ի թիվ 2-Ն |
ՀՀ բնապահպանության նախարարի 2010 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 357-Ն |
ՀՀ կառավարությանն առընթեր համատեղ հրամանի |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ ԵՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
I. ԶԵԿՈՒՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակին արձագանքման միջոցառումների մասին զեկույցը ներկայացվում է քիմիական, ճառագայթային և կենսաբանական գործոններով պայմանավորված վնասվածքների, թունավորումների, հիվանդությունների, այդ թվում` վարակիչ և ախտաբանական վիճակների, անսովոր և անսպասելի դեպքերի, զանգվածային արձանագրման դեպքում, հետազոտություն իրականացրած` տվյալ ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից: Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդումը, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդումը և գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման համաձայն:
2. Զեկույցի նպատակն է `
1) ներկայացնել տեղեկատվություն դեպքի, դրանց արձագանքման ուղղությամբ, կատարված աշխատանքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային Առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային Առողջապահական Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, շահագրգիռ կառույցներին, բուժկանխարգելիչ կազմակերպություններին,
2) բացահայտել երկրում առկա հիմնախնդիրները և իրականացնել կանխարգելման աշխատանքներ` հետագա բռնկումներից, համաճարակներից, ինչպես նաև առանձին հիվանդությունների հիվանդացության սեզոնային բարձրացումներից խուսափելու համար,
3) հետազոտության արդյունքները կիրառել օրենսդրական դաշտի և կրթական ծրագրերի բարելավման համար,
4) բռնկումների, համաճարակների, զանգվածային երևույթների բացահայտման կարողությունների զարգացման համար,
5) առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերը զարգացնելու և կատարելագործելու համար:
II. ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
3. Զեկույցն իր մեջ ներառում է հետևյալ հիմնական բաժինները`
1) Ներածություն, որը ներառում է`
ա. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի տեսակի (կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված), ծավալների, արձանագրման վայրի և ժամանակի մասին,
բ. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի արձանագրման օրվա և ժամի (տեղական ժամանակով) մասին,
գ. տուժածների (զոհերի) թվի, հիվանդացության կտրուկ բարձրացման, բարձր մահաբերության, բարձր մահացության, ախտորոշիչներ չլինելու, բուժման անհնարինության, անսպասելի և անսովոր դեպքերի մասին,
դ. տվյալ հիվանդության, թունավորման, վթարի կամ ախտաբանական վիճակի, նախկինում արձանագրման, շարժի (բազմամյա) մասին,
ե. քարտեզ` վերջին տարիների տվյալների ներկայացմամբ,
զ. տվյալ տարածաշրջանում դեպքի առաջացմանը նպաստող պայմանների առկայության մասին,
է. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի` այլ ոլորտների աշխատանքների վրա ազդեցության մասին,
ը. հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հետևանքները սեփական ուժերով վերացնելու, լրացուցիչ, այդ թվում` միջազգային ուժերի և միջոցների անհրաժեշտության մասին,
թ. զեկույցը ներկայացնող կազմակերպության տվյալների մանրամասներ (գերատեսչություն/կազմակերպություն, հեռախոսի համարներ, կապի հնարավոր միջոցներ և այլն):
2) Մեթոդաբանություն, ներառում է`
ա. հետազոտության (այդ թվում` համաճարակաբանական) մեթոդաբանություն,
բ. իրավիճակի գնահատման, դիտարկման մեթոդաբանություն,
գ. շրջակա միջավայրի հետազոտության մեթոդաբանություն,
դ. լաբորատոր հետազոտության մեթոդաբանություն:
3) Արդյունքներ, ներառում է՝
ա. հաղորդման համապատասխանությունն իրականությանը,
բ. իրականացված միջոցառումների լիարժեքությունը, արդյունավետությունը,
գ. ակնկալվող արդյունքների հասանելիությունը:
4) Քննարկում/վերլուծություն, ներառում է`
ա. հանրային առողջապահության համակարգի գնահատման վերլուծությունը (համակարգի թափանցիկությունը/պարզությունը, ճկունությունը, զգայունությունը, կանխատեսման դրական ցուցանիշը, պատեհաժամ լինելը),
բ. բռնկման փաստի հաստատումը,
գ. բռնկման ծագումնաբանության, այդ թվում` լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ստացված տվյալների վերլուծությունը,
դ. ախտորոշման ճշգրտումը,
ե. նպաստող պայմանների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծությունը,
զ. դեպքի սահմանումը և դեպքերի հաշվարկը,
է. դեպքերի դասակարգումը,
ը. ռիսկի ենթակա բնակչության որոշումը,
զ. հավաքագրված տվյալների վերլուծությունը, այդ թվում` բաշխումն ըստ սեռի, տարիքի, մասնագիտության և այլն,
է. վարկածի (մշակում և գնահատում) կառուցման և հաստատման վերլուծությունը,
ը. իրականացված պատասխան կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության վերլուծությունը,
թ. համաճարակաբանական, շրջակա միջավայրի և լաբորատոր լրացուցիչ հետազոտությունների իրականացումը` ըստ անհրաժեշտության,
ժ. հսկողական և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
ժա. արդյունքների հաղորդումը,
ժբ. հետազոտման հիմնական քայլերը,
ժգ. տեղական, տարածքային, ինչպես նաև միջազգային կառույցների հետ խորհրդակցություն և նրանց իրազեկում,
ժդ. ներգրավված անհատների և կազմակերպությունների դերերի և պարտականությունների հստակ սահմանում:
5) Եզրակացություններ և առաջարկություններ։
4. Ազգային համակարգող մարմնի կողմից, եթե դեպքը բնորոշվում է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», վերջինիս մասին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 913-Ն որոշման, հաղորդվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետին:
5. Դեպքի մասին տվյալները գրանցվում են լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.08.2022, N 1446-Ն | 23.09.2022, N 2-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|