Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.08.02/8(25) Հոդ.260.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.05.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011299

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 մայիսի 2011 թ.

թիվ 118-Ն 

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ուժի մեջ մտած «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են Կենտրոնական բանկում գրանցման ենթակա նոր ղեկավարներ և նպատակ ունենալով ֆինանսական համակարգի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման ենթակա բոլոր ղեկավարների համար սահմանված ստանդարտ միջնորդագրի ձևում ներառել նաև այս նոր ղեկավարներին, ինչպես նաև հաշվի առնելով ներկայումս գրանցման ենթակա ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց` ներկա փուլում գրանցման աննպատակահարմարութունը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 184-րդ հոդվածի 1-ին մասը, 221-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» թիվ 15-ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «50-րդ հոդվածի 2-րդ մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը և 179-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը» բառերը փոխարինել «36-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետը, 184-րդ հոդվածի 1-ին մասը և 221-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով:

2. Որոշման 3-րդ կետը «բաժինը» բառից հետո լրացնել «, 147.1-րդ կետը» բառերով:

3. Որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ում (այսուհետ` կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 4/05-ի 1-ին գլխի վերնագրում «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱ» բառերը փոխարինել «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերով:

2) Կանոնակարգ 4/05-ի 3-րդ կետը «ներդրումային ծառայություններ մատուցող անձի» բառերից հետո լրացնել «, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով:

3) Կանոնակարգ 4/05-ի 3.1-րդ կետից հանել «նաև» բառը:

4) Կանոնակարգ 4/05-ի 4-րդ կետում

ա. 1-ին պարբերությունից հանել «(այսուհետ` որակավորվող անձ)» բառերը:

բ. 5-րդ ենթակետում «գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «գործադիր մարմնի անդամը (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:

գ. 6-րդ ենթակետում «, գործադիր տնօրենի տեղակալը,» բառերը փոխարինել «(այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:

5) Կանոնակարգ 4/05-ի 5-րդ կետում.

ա. 1-ին պարբերությունում «անձինք չեն հանձնում սույն կանոնակարգով սահմանված որակավորման քննություն» բառերը փոխարինել «անձանց վրա չի տարածվում սույն կանոնակարգով սահմանված որակավորում ունենալու պահանջը» բառերով,

բ. 1-ին ենթակետում «ծառայություններ մատուցող անձի» բառերը փոխարինել «ընկերության (մասնաճյուղի), օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի» բառերով,

գ. 2-րդ ենթակետը «ներդրումային ընկերության» բառերից հետո լրացնել «, օտարերկրյա ներդրումային ընկերության» բառերով:

6) Կանոնակարգ 4/05-ի 6-րդ կետում «ղեկավար կամ ներդրումային ծառայություններ մատուցողի կամ նման ծառայություններ մատուցելու առաջարկությամբ հանդես եկողի» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց) ղեկավարի» բառերով:

7) Ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 4/05-ի 7-րդ և 16-րդ կետերը:

8) Ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 4/05-ի 8-րդ կետի 5-րդ ենթակետը, 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և մասնագիտական համապատասխանության» բառերը, իսկ 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) «որակավորվող անձ»` սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված որևէ պաշտոնի համար որակավորում ստացած անձ:»:

9) Կանոնակարգ 4/05-ի 2-րդ բաժնի վերնագրից հանել «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ» բառերը:

10) Կանոնակարգ 4/05-ի 10-րդ կետից հանել «և մասնագիտական համապատասխանության» բառերը:

11) Կանոնակարգ 4/05-ի 11-րդ կետում

ա. «և մասնագիտական համապատասխանության ստուգման» բառերը փոխարինել «ստուգում անցնելու» բառերով, իսկ «որպես ղեկավար» բառերը հանել,

բ. 5-րդ ենթակետում «գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «գործադիր մարմնի անդամները (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով,

գ. 6-րդ ենթակետում «, գործադիր տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «(այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:

12) Կանոնակարգ 4/05-ի 12-րդ կետի

ա. 1-ին պարբերությունից հանել «բանավոր» բառը և «անցնում են» բառերից հետո լրացնել «ստորև նշված պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները» բառերով,

բ. 5-րդ ենթակետը «անդամը» բառից հետո լրացնել «(այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը)» բառերով:

13) Կանոնակարգ 4/05-ի 15-րդ կետի

ա.1-ին պարբերությունը «Քննությանը» բառից հետո լրացնել «կամ հարցազրույցին» բառերով,

բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«գ. ցանկության դեպքում քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (սույն ենթակետով նախատեսված տեղեկատվությունը չի լրացվում հարցազրույցի համար հերթագրվելիս), »:

14) Կանոնակարգ 4/05-ի 15.1-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«15.1 Թեկնածուները քննությանը կամ հարցազրույցին մասնակցում են` քննության կամ հարցազրույցի օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.» :

15) Կանոնակարգ 4/05-ի 16.1-րդ կետում «համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «հերթագրվելու» բառով:

16) Կանոնակարգ 4/05-ի 6-րդ գլխից հանել «ԳՐԱՎՈՐ (ԹԵՍԹԱՅԻՆ)» բառերը:

17) Կանոնակարգ 4/05-ի 23-րդ կետում

 ա. «քննություն հանձնող թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի» բառերը փոխարինել «որակավորման հետևյալ տեսակների`» բառերով:

 բ. աղյուսակի 1-ին տողում «Որակավորվող անձ» բառերը փոխարինել «ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿ» բառերով;

18) Կանոնակարգ 4/05-ի 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

19) Կանոնակարգ 4/05-ի 28-րդ կետից հանել «ղեկավարների» բառը:

20) Կանոնակարգ 4/05-ի 30-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քննության համար առանձնացված սենյակում թեկնածուն նստեցվում է համապատասխան համակարգչի մոտ` ըստ ցուցակի:»:

21) Կանոնակարգ 4/05-ի 35-րդ կետում «, ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով:

22) Կանոնակարգ 4/05-ի 8-րդ գլխից հանել «ԲԱՆԱՎՈՐ» բառը:

23) Կանոնակարգ 4/05-ի 39.1-րդ և 39.2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«39.1. Հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում` սույն կանոնակարգի 39-րդ կետում նշված թեմաների շրջանակներում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

39.2. Սույն կանոնակարգի 39-րդ կետում նշված թեմաների շրջանակներում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված թեկնածուների գիտելիքների համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձինք համարվում են համապատասխան տեսակի որակավորում ստացած:»:

24) Կանոնակարգ 4/05-ի 9-րդ գլխից հանել «ԳՐԱՎՈՐ» բառը:

25) Կանոնակարգ 4/05-ի 41.1-րդ և 47-րդ կետերում «որակավորված» բառը փոխարինել «որակավորվող» բառով:

26) Կանոնակարգ 4/05-ի 43-րդ կետում «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնակարգի 43.1-րդ կետով նախատեսված դեպքերի», իսկ 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

27) Կանոնակարգ 4/05-ը լրացնել 43.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«43.1. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի և անդամների որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը` սույն կանոնակարգի 39.2 կետով սահմանված կարգով: Որակավորում ստացած տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը և խորհրդի անդամներն իրենց գործունեության հետագա տարիների ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի` Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որակավորման նպատակով: Ընդ որում, լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ: Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում` սույն կանոնակարգի 39-րդ կետում ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի համար սահմանված թեմաների շրջանակներում սույն կետով նշված անձանց գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ: Տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում այդ անձանց որակավորումը համարվում է երկարաձգված: Հակառակ դեպքում տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը համարվում է որակավորում չունեցող:»:

28) Կանոնակարգ 4/05-ի 49.1-րդ կետից հետո լրացնել II.1-րդ բաժին` հետևյալ վերնագրով. «ԲԱԺԻՆ II.1. ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»:

29) Կանոնակարգ 4/05-ի 50-րդ կետում «որակավորվող անձանց» բառերից առաջ լրացնել «գրանցված» բառով, իսկ «բ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ. իրավասու մարմնի որոշումը որակավորվող անձի նշանակման կամ գրանցված որակավորվող անձանց կազմում փոփոխություն կատարելու մասին»:

30) Կանոնակարգ 4/05-ի 50.1-րդ կետից հանել «թեկնածուի» բառը:

31) Կանոնակարգ 4/05-ի 50.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«50.2 Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը, Կենտրոնական դեպոզիտարիան կամ օպերատորը դիմում է Կենտրոնական բանկ որակավորվող անձին գրանցելու համար, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում որպես ղեկավար, ապա տվյալ անձը հրավիրվում է հանձնաժողովի նիստին միայն, եթե Կենտրոնական բանկը համարում է անհրաժեշտ:»:

32) Կանոնակարգ 4/05-ի 51-րդ կետից հանել «թեկնածուի» բառը և «սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված» բառերը փոխարինել «սույն բաժնով սահմանված գրանցման և» բառերով:

33) Կանոնակարգ 4/05-ի 51.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«51.1. Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված անձանց գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 39.2-րդ կետում նշված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը:»:

34) Կանոնակարգ 4/05-ի 53-րդ կետի 2-րդ ենթակետում «անձի թեկնածուն» բառերը փոխարինել «անձը» բառով:

35) Կանոնակարգ 4/05-ի 54-րդ կետում

ա. «Որակավորվող անձի թեկնածուն» բառերը փոխարինել «Որակավորվող անձը ստորև նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար» բառերով,

բ. աղյուսակի 1-ին տողում «Որակավորվող անձի թեկնածու» բառերը փոխարինել «Պաշտոն» բառով, իսկ աղյուսակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

36) Կանոնակարգ 4/05-ի 54.1-րդ կետում «ղեկավարի թեկնածուն» բառերը փոխարինել «որակավորվող անձը» բառերով և հանել «Լիցենզավորման» բառը:

37) Կանոնակարգ 4/05-ի 14-րդ գլխի վերնագիրը «ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻՆ» բառերից առաջ լրացնել «ԳՐԱՆՑՎԱԾ» բառով:

38) Կանոնակարգ 4/05-ի 57-րդ կետը «որակավորվող անձը» բառերից առաջ լրացնել «գրանցված» բառով:

39) Կանոնակարգ 4/05-ի 58-րդ կետը «որակավորվող անձին» բառերից առաջ լրացնել «գրանցված» բառով:

40) Կանոնակարգ 4/05-ի 59-րդ կետը «Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերից հետո լրացնել «` սույն կանոնակարգի համաձայն գրանցման ենթակա» բառերով:

41) Կանոնակարգ 4/05-ի 60-րդ կետը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(գործադիր տնօրենի)» բառերով:

42) Կանոնակարգ 4/05-ի 63-րդ կետից հանել վերջին նախադասությունը:

43) Կանոնակարգ 4/05-ի 64-րդ կետում «նախագահի և անդամների թեկնածուներն» բառերը փոխարինել «նախագահն ու անդամներն» բառերով:

44) Կանոնակարգ 4/05-ի 3-րդ բաժնի վերնագրից հանել «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառը:

45) Կանոնակարգ 4/05-ի 16-րդ գլխի վերնագրում «ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ» բառը փոխարինել «ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ» բառով:

46) Կանոնակարգ 4/05-ի 65-րդ կետում

ա. «որակավորվող անձինք» բառերը փոխարինել «թեկնածուները» բառով,

բ. աղյուսակի «Գործնական խնդիրներ» տողը շարադրել նոր խմբագրությամբ.

 

IV. Գործնական խնդիրներ

-

V

-

V

V

V

V

V

V

-

-

V

V

-

V

V

գ. աղյուսակը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.

 

VI. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և ներդրումային ֆոնդերի գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտեր

                               

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

V

V

V

V

V

V

V

V

V

V

V

V

V

V

V

V

47) Կանոնակարգ 4/05-ի հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մայիսի 6
ք. Երևան

 

 

Հավելված

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 118-Ն որոշմամբ

 

Հավելված 2

«Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը Հավելվածի

 

Միջնորդագիր

 

Ղեկավարների (որակավորվող անձի) վերաբերյալ տեղեկություններ

 

Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:

 

 

 

 Ամրակցեք

այստեղ

Ձեր լուսանկարը:


 Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները

1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները

(այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար դուք պետք է հանդիսանաք: Ընդ որում` սույն միջնորդագրում «ղեկավար» հասկացությունը ներառում է նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց, ֆոնդի պահառուի աշխատակցի և ապահովագրական բրոքերների պատասխանատու անձանց:)

1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)
(մասնաճյուղերի ղեկավարների համար նշել նաև ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի անվանումը և Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությանը տրված կոդը)

1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ

o բանկ

o օտարերկրյա բանկի մասնաճյուղ

o վարկային կազմակերպություն

o ապահովագրկան ընկերություն

o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ

o ապահովագրական բրոքեր

o ներդրումային ընկերություն

o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ

o կարգավորվող շուկայի օպերատոր

o Կենտրոնական դեպոզիտարիա

o ֆոնդի կառավարիչ

o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ

2. Անձնական տվյալներ

2.1 Անուն, ազգանուն, հայրանուն

2.2 Սեռ`

o արական

o իգական

2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

2.4 Ծննդավայր

2.5 Քաղաքացիություն

2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան)

2.7 Սոցիալական քարտի համարը (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)

2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին)

2.9 Հեռախոսահամար

2.10 Էլեկտրոնային փոստի հասցե

2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,

Անուն, ազգանուն, հայրանուն

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

3. Ղեկավար պաշտոն

3.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 կետում նշված կազմակերպությունում

o տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահ (խորհրդի նախագահ)

o տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),

o գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար, գործադիր մարմնի ղեկավար)

o գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ

o տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ

o գլխավոր հաշվապահ

o գլխավոր հաշվապահի տեղակալ

o ներքին աուդիտի ղեկավար

o ներքին աուդիտի անդամ

o բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար

o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)

o վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահի (ղեկավարի) տեղակալ

o վերստուգիչ ( վերստուգող ) հանձնաժողովի անդամ

o մասնաճյուղի կառավարիչ (տնօրեն)

o մասնաճյուղի գործադիր տնօրեն

o մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ

o մասնաճյուղի գլխավոր հաշվապահ

o օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ

o օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար

o օպերատորի վերահսկող ծառայության անդամ

o ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ

o պատասխանատու ակտուար

o ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ

o ֆոնդի պահառուի ղեկավար

o ֆոնդի պահառուի աշխատակից

3.2 Արդյո՞ ք նշանակված եք այդ պաշտում որպես ժամանակավոր պաշտոնակատար

o Ոչ,

o Այո, նշել նշանակման ամսաթիվը (օր/ամիս/տարի)

3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար.

4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

4.1

Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Սովորելու ժամանակաշրջանը(--թ.ից մինչև --թ.)

Ֆակուլտետը

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը

           
           
           
           

4.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

4.3 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Հեռախոսահամար

Պաշտոնը

Ազատման հիմքերը

           
           
           

Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել

Չաշխատած ժամանակահատված

Նկարագրություն

   
   
   

4.4 Նշեք ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած և Ձեզ անձամբ ճանաչող անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախոսահամար

         
         
         

5. Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

5.1 Արդյո՞ք Դուք օրենքով սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար

o Ոչ,

o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)

5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.7 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
(Ընդ որում` 5.7-ից 5.10 կետերը լրացվում են միայն նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության ղեկավար հանդիսացող անձանց կողմից:
5.7 և 5.8 կետերը լրացվում են նաև նախկինում կամ ներկայումս ֆինանսական կազմակերպության նշանակալից մասնակից հանդիսացող անձանց կողմից:)

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.8 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված ֆինանսական կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ ֆինանսական կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.9 Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է տուգանք

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ

5.10 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքով սահմանված կարգով և հիմքերով

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից զրկվելու հիմքերը)

6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն

6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից
(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց և ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)

Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%),

Բաժնե-տոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն

Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից

Ֆինանսական կազմակերպության (ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկողի) անվանումը

Ժամանակահատվածը (նախկինում ունեցած մասնակցության համար նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը)

Մասնակցության չափը (%)

Բաժնե-տոմսերի քանակը

Ընդհանուր գումարը (դրամով)

         
         
         

6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված` ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)

(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.2 կետում նշված ֆինանսական կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի, հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:)

Անուն,ազգանուն

Ժամանակահատվածը(նախկինում ֆինանսական համակարգում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատած անձանց համար նշել համապատասխան ֆինանսական կազմակերպությունում (հաշվետու թողարկող ընկերություններում) աշխատելու ժամանակահատվածը

Անձնագրի համար

Փոխկապակց-վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Հեռախոսա-համար

7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

8. Այլ տեղեկատվություն

8.1 Այս մասում նշվում է Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները, (բացառությամբ 6.3 կետում նշված անձանց)

Անուն, ազգանուն

Անձնագրի համար

Փոխկապակց-վածության ձև

Աշխատանքի վայր

Պաշտոն

Բնակության վայր

Հեռախոսա-համար

             
             
             

8.2 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.

Կազմակերպության անվանում

Գտնվելու վայր

Փոխկապակց-վածության ձև

Հեռախոսա-համար

       
       
       

9. Ձեր կարծիքով արդյոք առկա են այլ կարևոր տեղեկություններ, որոնք կցանկանայիք նշել

o Ոչ

o Այո, ներկայացնել մանրամասները

10. Այլ փաստաթղթեր

10. 1 Այս կետը լրացվում է միայն բանկի խորհրդի անդամների կողմից.

Ծանոթացել եմ «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց» փաստաթղթի հետ

o Այո

o Ոչ

11. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:

 Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն ---------------------

12. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն և կազմակերպության կնիք (առկայության դեպքում)

Ֆինանսական կազմակերպության կառավարման

 մարմնի կողմից

լիազորված անձի անուն, ազգանուն  ----------------------------
   
Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)  -------------------------------
   
Ստորագրություն  -------------------------------
   
Ֆինանսական կազմակերպության կնիք  -------------------------------

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան