ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 891-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ, 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բաժնետիրական ընկերությունների կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինների (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացուցիչներին:
3. Լիազորված մարմինների ղեկավարներին` լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերություններում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովներին:
4. Բաժնետիրական ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
5. Լուծարման հանձնաժողովներին`
1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 891-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Գտնվելու վայրը |
Գրանցման ծածկագիրը |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
|||
1. |
ՀՀ Կոտայքի մարզի «Մարզային շտապօգնության կայան» ՊՓԲԸ |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Միկրոշրջան (հյուսիսային) թաղամաս |
33.070.01032 |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
|||
2. |
«Բաղրամյանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ՊՓԲԸ |
ՀՀ Արմավիրի մարզ, |
57.120.00207 |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
|||
3. |
«Թալինի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ՊՓԲԸ |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
94.120.00292 |
4. |
«Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
56.140.00253 |
ՀՀ Արարատի մարզպետարան |
|||
5. |
«Արարատառսպաս» ՊՓԲԸ |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., շենք 79 |
14.140.00699 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|