«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
21 դեկտեմբերի 2010 թ. |
N 851-Ն |
23 դեկտեմբերի 2010 թ. |
N 1730-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել 2011 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`
Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.
Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 105775 դրամ,
Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` 16708.0 հազ. դրամ:
2. Հաշվարկը կատարելիս` կիրառել լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.15 գործակցով:
3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:
ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Գաբրիելյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|