Գլխավոր տեղեկություն
Համար
N 619-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2011 թվականի N 619-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, որոշման N 1 հավելվածում և N 2 հավելվածի վերնագրում`

ա. «ներդրումային ծրագրի» բառերը փոխարինել «և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» բառերով՝ բացառությամբ N 1 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի,

բ. «ծրագրի» բառը փոխարինել «Ծրագրերի» բառերով.

2) որոշման և որոշման N 1 հավելվածի 1-ին կետերում «(այսուհետ՝ ծրագիր)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ Ծրագրեր)» բառերով.

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԿ) միջոցով ապահովել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի`

ա. առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման նպատակով խորհրդատվական ընկերության և ճանապարհային ծածկի միջազգային մասնագետի ընտրության մրցութային գործընթացները,

 բ. առաջին փուլի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը,

գ. առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի գործընթացը».

4) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

«2.1) Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԳ) միջոցով ապահովել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի`

ա. առաջին փուլի մանրամասն ինժեներական նախագծի, շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև երկրորդ փուլի մանրամասն ինժեներական նախագծերի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը.

բ. առաջին փուլի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավոր կապալառուների ընտրության մրցութային գործընթացը,

գ. առաջին փուլի ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացը։».

5) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետում «վարկային համաձայնագրով» բառերը փոխարինել «և «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրերով» բառերով,

բ. 3-րդ կետում «վարկային համաձայնագրով» բառերը փոխարինել «վարկային համաձայնագրերով» բառերով,

գ. 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԿ) և Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.»,

դ. «ԾԻԿ-ի» և «ԾԻԿ-ը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «և ԾԻԳ-ի» և «և ԾԻԳ-ը» բառերով,

ե. 8-րդ կետում «առաջնորդվում է» բառերը փոխարինել «առաջնորդվում են» բառերով,

զ. 26-րդ կետում «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և մեկ ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետարանից (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում):» բառերով.

6) որոշման N 2 հավելվածը «Ե. Զախարյան – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ» բառերից հետո լրացնել «Կ. Կարապետյան – Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում), Լ. Հակոբյան – Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 1
Երևան