ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 754-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 16-րդ հարկից 77.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 179672.712 դրամ սկզբնական արժեքով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` տարածք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|