«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11311016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ | ||
24 դեկտեմբերի 2010 թ. N 12-Ն |
21 դեկտեմբերի 2010 թ. N 1501-Ն |
22 դեկտեմբերի 2010 թ. N 10-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշման 2-րդ կետի պահանջը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանների վարման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2010 թ. դեկտեմբերի 24-ի N 12-Ն, ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թ. դեկտեմբերի 21-ի N 1501-Ն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2010 թ. դեկտեմբերի 22-ի N 10-Ն համատեղ հրամանով |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. ՀՀ կառավարության 27.05.2010թ. N 657- Ն որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքացիների զինվորական հաշվառման կարգում նշված զինվորական հաշվառման գրանցամատյանների Ձև N 1, Ձև N 2, Ձև N 2.1 (այսուհետ՝ ձևեր) լրացնելու և վարելու ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում գրանցվող տվյալների ամբողջականության, ճշգրտության և հավաստիության վրա:
2. Ձևերի սյունակները լրացնելիս պարտադիր պահպանվում են հետևյալ պահանջները`
1) զինհաշվառման ենթակա անձանց ազգանունները, անունները և հայրանունները սյունակներում լրացվում են ամբողջությամբ, գլխատառերով,
2) գրառումները կատարվում են կապույտ կամ սև թանաքով, հստակ ձեռագրով, ապահովելով ընթեռնելիությունը, արգելվում է կատարել ջնջումներ, դրանցում անճշտություն հայտնաբերելու դեպքում ուղղումը կատարվում է առանձին՝ փաստաթղթային, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ փաստացի տվյալների հիման վրա, որը հաստատվում է պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությամբ,
3) էլեկտրոնային տարբերակով գրանցամատյանները լրացվում են յունիկոդ (Unicode) տառատեսակով, էլեկտրոնային գրանցամատյանը վարվում է համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառումներ կատարել միայն համապատասխան գաղտնաբառեր մուտքագրելու արդյունքում և հասանելի լինի միայն գրանցամատյանը վարող պատասխանատու անձանց համար,
4) այն սյունակներում, որոնց տվյալները հետագայում կարող են փոփոխվել կամ ճշգրտվել, գրառումները սկսվում են առաջին տողից. այն հաշվով, որ տեղ մնա հետագա փոփոխություների գրանցման համար,
5) զորակոչվելուց առաջ բնակավայրի տվյալները նշվում են հաշվառման օրվա դրությամբ բնակավայրերի վարչատարածքային բաժանման անվանումներով: Ընդ որում, գրառվում են`
ա. բնակավայրերում բնակվողներինը` բնակավայրի, համայնքի անվանումը,
բ. արտասահմանում բնակվողներինը` բնակավայրի ու երկրի անվանումը,
գ. այն բնակավայրերում բնակվողներինը, որոնց հաշվառման փաստաթղթերի լրացման օրը բնակավայրերի անվանումները փոխվել են, գրառվում են քաղաքացու ծննդյան ժամանակ գոյություն ունեցած բնակավայրի անվանումը:
3. Համայնքի զինապարտ քաղաքացիների գրանցամատյանը վարվում է կամ փաստաթղթային, կամ էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև, ըստ վարող մարմնի հայեցողության, միաժամանակ 2 եղանակով:
4. Ելնելով համայնքի բնակչության թվից, համայնքի վարչական տարածքի մեծությունից, բնակավայրերի՝ միմյանցից գտնվելու հեռավորությունից, համայնքի զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանը կարող է վարվել ամբողջական, կամ ըստ համայնքի առանձին բնակավայրերի (քաղաքի, գյուղի), կամ ըստ թաղամասերի, կամ ըստ փողոցների կամ շենքերի՝ մեկ մատյանով կամ առանձին մատյաններով, այբբենական կարգով գրառումներ կատարելու միջոցով: Գրանցամատյանում նոր գրառումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում գրառումներն իրականացվում են գրանցամատյանի նույն մասում՝ նոր տող ավելացնելու միջոցով:
5. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքում բնակվող զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանը ստեղծում են համապատասխան տեղական ռեգիստրի տրամադրած տվյալները փաստացի տվյալների հետ համադրմամբ ստացված, ինչպես նաև համայնքում չհաշվառված, սակայն համայնքում փաստացի բնակվող զինապարտների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնում առկա տվյալները գրանցամատյանի 1-ից 6-րդ սյունակներում լրացնելով: Գրանցամատյանի 7-ից 14-րդ սյունակները լրացվում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատի տրամադրած տվյալների հիման վրա:
ՀՀ փՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆԱԽԱՐԱՐ |
|
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ | |
Ա. Գևորգյան |
Ս. Օհանյան |
Ա. Սարգսյան | ||
24.12.2010 թ. |
21.12.2010 թ. |
22.12.2010 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|