«վավերացնում եմ»
հայաստանի հանրապետության
նախագահ ռ. քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
29 հուլիսի 2004 թվականի n 1164-ն
«շահումով խաղերի եվ խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին
«շահումով խաղերի և խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «շահումով խաղերի և խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և «լիցենզավորման մասին» հայաստանի հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասերը` հայաստանի հանրապետության կառավարությունը որոշում է.
1. շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման, վերահսկողության և շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու համար հայաստանի հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. հաստատել հայաստանի հանրապետության շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
3. հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:
(3-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)
4. հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)
5. հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմին ներկայացված շահումով խաղերի ելակետային տվյալների (բացառությամբ այն դեպքերի, երբ ելակետային տվյալ է համարվում խաղասրահի մակերեսը) մասին տեղեկատվություն.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմին ներկայացված շահումով խաղերի նոր ելակետային տվյալների (բացառությամբ այն դեպքերի, երբ ելակետային տվյալ է համարվում խաղասրահի մակերեսը), ինչպես նաև նախկինում ներկայացված ելակետային տվյալներում փոփոխություններ ներկայացնելու դեպքում 15-օրյա ժամկետում հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել դրանց մասին տեղեկատվություն:
6. ուժը կորցրած ճանաչել հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 29-ի «շահումով խաղերի և խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» n 58 որոշումը:
հայաստանի հանրապետության |
ա. մարգարյան |
|
հավելված |
կ ա ր գ
հայաստանի հանրապետությունում շահումով խաղերի եվ խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման
1. սույն կարգով սահմանվում են հայաստանի հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիաների, այդ լիցենզիաներն ստանալու, գործունեության իրականացման վայրը փոփոխելու համար հայտերի և շահումով խաղերի մասին տվյալները ներկայացնելու ձևերը (nn 1, 2, 3, 4 և 5 ձևեր):
2. եթե նույն կազմակերպությունը նախատեսում է շահումով խաղերի կազմակերպման մեկից ավելի գործունեություն իրականացնել մեկ շինության ներսի տարբեր առանձնացված տարածքներում, և շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքներն ունեն հաճախորդի մուտքի համար նախատեսված (կահավորված, ձևավորված) մեկ ընդհանուր մուտք կամ իրար անմիջապես հարակից են, ապա շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքները դիտվում են որպես մեկ խաղասրահ:
3. հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն n 3 ձևի, որտեղ նշվում են`
ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ) խաղասրահի անվանումը,
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
4. լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
գ) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի` սահմանված կարգով վավերացված պատճենը,
դ) հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` երևանի թաղային համայնքների և քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվելու մասին,
ե) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները,
զ) շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի,
է) հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
ը) («ը» ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն),
թ) շահումով` խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից:
(4-րդ կետը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն)
5. հայտատուն գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն n 5 ձևի, որտեղ նշվում են`
ա) հայտատուի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և նոր գործունեության իրականացման վայրերը,
բ) լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը,
գ) խաղասրահի անվանումը,
դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
6. գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
բ) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի` սահմանված կարգով վավերացված պատճենը,
գ) հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` երևանի թաղային համայնքների և քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվելու մասին,
դ) շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված ու հաստատված` հայտատուի կառավարման համապատասխան մարմնի կողմից,
ե) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի, եթե փոփոխվելու են n 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները:
7. եթե շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի կողմից շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են n 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի:
8. եթե ներկայացված` շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմնի տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողի կողմից այդ մեքենայացված խաղի վրա փակցվում է պիտակ, որտեղ նշվում է հերթական անհատական համարը, և այն ստորագրվում է այդ աշխատողի կողմից: դրանից հետո տվյալ մեքենայացված խաղի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են լիազոր մարմնի տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը, կազմակերպության տնօրենը և կնքում այդ կազմակերպության կնիքով:
9. հայտի մերժման կամ բավարարման դեպքում` լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
10. Լիցենզիա, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու, լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը լրաց. 31.03.11 N 317-Ն)
հայաստանի հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
մ. թոփուզյան |
տրված է |
ձև 1
գրանցման համարը _____________________ կազմակերպության անվանումը ______________ |
շխ - _________________________ |
__________________________________ կազմակերպության գտնվելու վայրը ___________ |
_________________________ |
__________________________________ գործունեության իրականացման վայրը __________ |
_________________________ |
__________________________________ տրված է ____________________________ |
___ ___________ 200 թ. |
գործողության ժամկետը __________________ |
անժամկետ |
տրված է |
ձև 2
գրանցման համարը _____________________ կազմակերպության անվանումը ______________ |
խտ - _________________________ |
__________________________________ կազմակերպության գտնվելու վայրը ___________ |
_________________________ |
__________________________________ գործունեության իրականացման վայրը __________ |
_________________________ |
__________________________________ տրված է ____________________________ |
___ ___________ 200 թ. |
գործողության ժամկետը __________________ |
անժամկետ |
հայաստանի հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարություն |
ձև 3
հ ա յ տ
q շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու մասին
q
խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու մասին
հայտատուի անվանումը և կազ- |
__________________________________ __________________________________ |
հայտատուի գտնվելու վայրը | __________________________________ __________________________________ |
հայտատուի գործունեության իրականացման վայրը |
__________________________________ __________________________________ |
խաղասրահի անվանումը | __________________________________ __________________________________ |
հեռախոսահամարը |
__________________________________ |
հայտին կից ներկայացնում եմ`
1. | (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն) | |
2. |
պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին _________________________ |
q |
3. |
անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի` սահմանված կարգով վավերացված պատճենը __________________________ |
q |
4. | շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները _____________________________ |
q |
5. |
շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի ___________________________ _________________________________________________________________ |
q |
6. |
հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` երևանի թաղային համայնքների և քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվելու մասին __________ |
q |
7. |
տարածքային հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մարմնի կողմից տրված տեղեկանքը դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ ______________________________ |
q |
8. |
(8-րդ կետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն) | |
9. | շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից ________________________ |
q |
սույնով հայտնում եմ նաև, որ «լիցենզավորման մասին» հայաստանի հանրապետության առդիր` թերթ: |
ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) | |
| |
____ _______________ 200 թ. |
(Ձևը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն)
ձև 4
տվյալներ
շահումով խաղերի մասին
nn |
տվյալներ խաղասեղանների մասին | ||||
ծագման սերտիֆիկատի |
տեսակները |
մոդելը |
ծածկագիրը |
սերիական | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
nn |
տվյալներ խաղային սարքավորումների մասին | ||||
ծագման սերտիֆիկատի |
տեսակները |
մոդելը |
ծածկագիրը |
սերիական | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|||||
12. |
|||||
13. |
|||||
14. |
|||||
15. |
|||||
16. |
|||||
17. | |||||
18. | |||||
19. | |||||
20. | |||||
... |
|
|
|
|
|
ն երկայացված տվյալները ճիշտ են,որի համար ստորագրում եմ` ______________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) |
____ _______________ 200 թ. |
|
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
հայաստանի հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարություն |
ձև 5
հ ա յ տ
գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
հայտատուի անվանումը և կազ-
մակերպական-իրավական ձևը__________________________________
__________________________________
հայտատուի գտնվելու վայրը
__________________________________
__________________________________
հայտատուի գործունեության
իրականացման նոր վայրը
__________________________________
__________________________________
Լիցենզիայի համարը և
այն տալու ամսաթիվը
__________________
___________________________ 200 թ.
խաղասրահի անվանումը
__________________________________
__________________________________
հեռախոսահամարը
__________________________________
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`
1. | Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին _________ | q |
2. |
անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի` սահմանված կարգով վավերացված պատճենը __________________________ |
q |
3. |
հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի` երևանի թաղային համայնքների և քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվելու մասին __________ |
q |
4. | շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից ________________________ |
q |
5. |
շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները _____________________________ |
q |
6. |
շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի ___________________________ |
q |
առդիր` թերթ:
ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) | |
| |
____ _______________ 200 թ. |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|