Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2011-10.02.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2003 թվականի N 121-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30 -ի N 121-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման պայմանները և կարգավորում է դրա հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

2. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականով սույն կարգով նախատեսված գործունեությունն իրականացնելն արգելված չէ:

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է վտանգավոր թափոնների վրա, բացառությամբ միջուկային և ռադիոակտիվ թափոնների, որոնց փոխադրման, օգտագործման, պահպանման, վերամշակման ու թաղման գործունեության լիցենզավորումն իրականացվում է լիցենզավորման առանձին կարգով:

4. Առանց սույն կարգով տրված լիցենզիայի վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեություն իրականացնելն առաջացնում է օրենքներով նախատեսված պատասխանատվություն:

(4-րդ կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

5. Սույն կարգով սահմանված լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

6. Սույն կարգով նախատեսված գործունեության համար լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Միջգերատեսչական հանձնաժողովը կազմվում է ոլորտի իրավասու պետական կառավարման լիազոր մարմինների ներկայացուցիչներից ու բնագավառի մասնագետներից և ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից:

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

7. Լիցենզիայի հայտը քննարկվում, և դրա վերաբերյալ որոշումն ընդունվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից առնվազն 30-օրյա ժամկետում:

8. Լիցենզավորող մարմինը որոշում է ընդունում հայտատուին լիցենզիա տալու կամ մերժելու մասին:

9. Սույն կարգով նախատեսված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիան տրվում է անժամկետ:

Լիցենզիան ստանալուց հետո օրենքներով ժամկետային սահմանափակում նախատեսելու դեպքում լիցենզիան ենթակա է սահմանված ժամկետով վերաձևակերպման:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հայտատուն սույն կարգով նախատեսված գործունեության տեսակով զբաղվելու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (NN 1 և 2 ձևերը կցվում են)՝ նշելով իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը), լիցենզավորման գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կից հետևյալ փաստաթղթերը՝

տեղեկություններ այն մասնագետների մասնագիտական պատրաստվածության մասին, ովքեր ապահովելու են լիցենզավորվող գործունեության իրականացումը՝ նրանց որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճեններով,

տեղեկություններ հայտը ներկայացնելու պահի դրությամբ գործունեության և աշխատանքի փորձի, լիցենզավորվող գործունեության կատարման նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի առկայության ու դրանց տիրապետման, նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների և անալիտիկ գործիքների առկայության, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի (վայրերի)՝ անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին, ինչպես նաև փորձաքննական եզրակացության համաձայն այլ տեղեկություններ,

իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև տեղեկանք համապատասխան տարածքային հարկային տեսչությունից՝ հաշվառման մեջ լինելու մասին,

լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(10-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)

11. Սույն կարգով նախատեսված անձանց որակավորման ստուգումն իրականացվում է որակավորման հանձնաժողովի կողմից՝ օրենքին համապատասխան:

12. Լիցենզավորող մարմինը մինչև լիցենզիա ստանալու հայտի մասին որոշում ընդունելը միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով պարզում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի լիակազմությունը՝ սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերին համապատասխան.

Եթե հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա դրա մասին նա պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին կամ նրա ներկայացուցչին, որից հետո՝ 10 օրվա ընթացքում հայտատուն պարտավոր է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը:

Լիցենզավորող մարմինը 5-օրյա ժամկետում սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:

Միջգերատեսչական հանձնաժողովը 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին է ներկայացնում փորձաքննական եզրակացություն՝ տվյալ հայտատուի՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ:

(12-րդ կետը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

13. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու դեպքում լիցենզիա տալու որոշումն ընդունելուց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետում, հանձնաժողովը հայտատուի անվամբ ձևակերպում է լիցենզիա՝ սույն կարգին կցված լիցենզիաներին համապատասխան (NN 3 և 4 ձևերը կցվում են):

14. Լիցենզիան անմիջականորեն տրվում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին, կամ օրենքով սահմանված կարգով ուղարկվում է նշված անձանց:

15. Լիցենզավորված անձն իրավունք ունի լիցենզիայով նախատեսված գործունեությունն իրականացնելու միայն լիցենզիայում նշված վայրում:

Լիցենզիան տալու համար պարտադիր է հայցվող գործունեության բնագավառում ներգրավվող մասնագետի՝ առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությունը:

16. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:

Պարտադիր պահպանման նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին են հանձնվում լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորված անձին հայտնվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետից ոչ ուշ:

Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել նաև օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներն ու պայմանները:

Հանձնաժողովն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան տրված լիցենզիայի մասին հայտնում է բնապահպանական, սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին՝ համապատասխան վերահսկողությունն ապահովելու համար:

17. Լիցենզիա տալու համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

18. Լիցենզիան ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով դրա գրանցման պահից:

19. Հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիցենզավորող մարմնի որոշումներն ինչպես լիցենզիան մերժելու դեպքում, այնպես էլ լիցենզիայի գործողության ընթացքում դրա հետ կապված լիցենզավորող մարմնի գործողությունների դեմ՝ դատական կարգով:

20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործունեության կասեցումը, դադարեցումը և հայտի մերժումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Սույն կարգի համաձայն լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ օրենքով սահմանված կարգով:

22. Սույն կարգին համապատասխան լիցենզավորված անձինք պարտավոր են օրացուցային տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման մասին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ս Տ Ա Ն Ա Լ ՈՒ  Մ Ա Ս Ի Ն

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը_________________________

_____________________________________________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևը ______________________________________

_____________________________________________________________

 

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը ___________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը ___________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը ___________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը

 

1. (կետն հանվել է 28.04.11 N 636-Ն)

2. (կետը հանվել է 28.04.11 N 636-Ն)

3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

4. Փորձաքննական եզրակացությունը

5.

6.

7.

8.

9.

10.

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ _______________ 200  թ.

 

Կ. Տ.

(Ձևը փոփ. 28.04.11 N 636-Ն)

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ս Տ Ա Ն Ա Լ ՈՒ  Մ Ա Ս Ի Ն

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը_______________________

_____________________________________________________________

 

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________________

_____________________________________________________________

 

3. Անձնագիր_____________________________________________________

(սերիան և համարը)

 

4. Գործունեության իրականացման վայրը ___________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը ___________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը

 

1. (կետը հանվել է 28.04.11 N 636-Ն)

2. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

3. Փորձաքննական եզրակացությունը

4.

5.

6.

7.

8.

9.

10.

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 

հաստատում եմ ___________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությունը,

_____________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ _______________ 200  թ.

 

Կ. Տ.

(Ձևը փոփ. 28.04.11 N 636-Ն)

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ

ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

Տրված է _____ __________________ 200 թվականին՝ Հայաստանի Հանրապետության

կառավարության 200 թ. ___________________________________ -ի N________

որոշման հիման վրա:

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _________________________

_____________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը __________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(3-րդ ձևը լրաց. 13.12.07 N 1451-Ն, փոփ. 18.03.11 N 238-Ն)

 

Ձև 4 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ

ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 13.12.07 N 1451-Ն, 18.03.11 N 238-Ն)

 

Տրված է ______ _________________ 200 թվականին՝ Հայաստանի Հանրապետության

կառավարության 200 թ.___________________________________ -ի N ________

որոշման հիման վրա:

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և բնակության վայրը_________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

(հասցեն)

_____________________________________________________________

 

Նշումներ ____________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ

____________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(4-րդ ձևը լրաց. 13.12.07 N 1451-Ն, փոփ. 18.03.11 N 238-Ն)