Գլխավոր տեղեկություն
Համար
N 595-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2011 թվականի N 595-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1068-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 528-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1068-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին» բառերով.

2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար Ա. Ավետիսյանին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 28
Երևան