«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 608-Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիան տրվում է 40 տարի ժամկետով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Հայտատուն լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:
(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառույթների սահմանման մասին տեղեկություններ.
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) տեղեկություններ հայտատուի կողմից արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում նախկինում կատարված նախագծման աշխատանքների կամ դրանց բացակայության մասին.
դ) տեղեկություններ հայտատուի` միջուկային և ճառագայթային անվտանգության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով ապահովվածության մասին.
ե) տեղեկություններ հայտատուի` միջուկային տեղակայանքների նախագծում իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման, տվյալ բնագավառում աշխատանքային ստաժի մասին.
զ) միջուկային տեղակայանքների նախագծման որակի ապահովման ծրագիրը.
է) միջուկային տեղակայանքների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր.
ը) սույն կետի «է» ենթակետով նախատեսված տեխնիկական և ծրագրային միջոցների փորձաքննության մասին եզրակացությունը:
(5-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:
7. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
8. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե հայտատուի` անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:
9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշման ընդունումից հետո 3 օրվա ընթացքում:
10. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
11. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:
13. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն ___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
____________________________________________________________
____________________________________________________________
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն |
______________ |
______________ |
___ ___________ 200 թ.
(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ
Տրված ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 թ.
Կոմիտեի նախագահ |
________________ |
___________________ |
Կ.Տ.
(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |