Գլխավոր տեղեկություն
Համար
N 867-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2011-25.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 867-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ, 32-րդ հոդվածի 5-րդ և 34-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներն ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը:

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի ցանկի 1-ին կետի 32-34-րդ ենթակետերով և 3-րդ կետի 37-45-րդ ենթակետերով սահմանված տեսակները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող են օգտագործվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ ահաբեկչական գործողությունների դեմ պայքար իրականացնելիս, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելիս:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` ոչնչացնելու համար:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատելու մասին» N 1238-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ

1. Հրազեն` մարտական և ծառայողական

1.

5,45 մմ տրամաչափի ատրճանակ ՊՍՄ

2.

7,62 մմ ինքնալարվող հատուկ ատրճանակ ՊՍՍ

3.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Մակարով» ՊՄ, «Մակարով» ՊՄՄ

4.

9 մմ ատրճանակ ԳՇ-18

5.

9 մմ ինքնալարվող ատրճանակ ՍՌ-1Մ

6.

9 մմ հատուկ ատրճանակ ՊԲ/6Պ9

7.

9 մմ Յառիգինի ատրճանակ ՄՊ-443 «Գռաչ», ՄՊ-446 «Վիկինգ»

8.

9 մմ օպերատիվ ծառայության փոքրածավալ ատրճանակ ՕՑ-21 «Մալիշ»

9.

9 մմ ռևոլվեր ՕՑ-01 (ՏԿԲ-0216) «Կոբալտ», «Կոռնետ»

10.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-74, ԱԿՍ-74, ԱԿ-74Ն, ԱԿՍ-74ՈՒ,
ԱԿ-105,

11.

7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-47, ԱԿ-47Ս, ԱԿՄ, ԱԿՄՍ, ԱԿ-104

12.

Փոքրածավալ ատրճանակ-գնդացիր ՊՊ-2000

13.

9 մմ Ստեչկինի ատրճանակ-գնդացիր ԱՊՍ

14.

9 մմ ատրճանակ-գնդացիր Կ6-92, Կ6-Մ, ՊՊ-19 «Բիզոն»

15.

9 մմ հատուկ ինքնաձիգ ԱՍ «Վալ»

16.

5,6 մմ տրամաչափի կարաբին օպտիկական նշանացույցով ՏՕԶ-18-01

17.

5,6 մմ փոքր տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-99

18.

5,45 մմ տրամաչափի ՌՊԿ-74

19.

5,45 մմ տրամաչափի կարաբին Կ-11

20.

7, 62 մմ ատրճանակ ՏՏ

21.

7,62 մմ տրամաչափի ՊԿ, ՊԿՄ, ՊԿՄՍ

22.

7,62 մմ դիպուկահար հրացան ՍՎ-98

23.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎԴ, ՍՎԴ-Ս, «Տիգռ»

24.

7,62 մմ տրամաչափի կարաբին ՍԿՍ

25.

7,62 մմ տրամաչափի կարաբին ԿՕ

26.

9 մմ հատուկ դիպուկահար հրացան ՎՍՍ, ՎՍԿ-94

27.

12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան Վ-94, ԱՍՎԿ-94,
ՕՍՎ-96

28.

26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊՇ, ՍՊ-81

29.

15 մմ ազդանշանային փամփուշտ կրակելու համար սարքավորում

30.

Տակտիկական խլացուցիչներ, բոցակլանիչներ, գլխադիրներ

31.

Փողատակի նռնականետ ՊԳ-25, ՊԳ-30

32.

40 մմ նռնականետ ՌՊԳ-7, ՌՊԳ-7Դ

33.

40 մմ ձեռքի նռնականետ 6Գ30ՊԷ

34.

Հաստոցային նռնականետեր ԱԳՍ-17, ԱԳՍ-30

35.

Հրաձգանռնականետային համալիր ՕՑ-14 «Գռազա»

36.

18 մմ ինքնալիցքավորվող հրացանի բազայով հատուկ կարաբին ՄՌ-153

37.

23 մմ հատուկ կարաբին ԿՍ-23, ԿՍ-23Մ

38.

18,5 մմ անփող ատրճանակ ՊԲ-4ՍՊ

39.

Կարաբինի համար խցափող

40.

Հատուկ նշանակության ձեռքի նռնականետ ՌԳՍ-33

41.

Հատուկ նշանակության ձեռքի նռնականետ ՌԳՍ-50Մ

42.

Դյուրակիր կրակող սարքավորում ՈՒՍ-50

43.

Շարժական արձակիչ հաստոցասարք Գնոմ

2. Հրազեն` քաղաքացիական (սպորտային)

1.

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Ուրալ»

2.

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՍՄ-2

3.

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՏՕԶ և նրա տարատեսակներ

4.

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Բիատլոն»

5.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ՄՑՄ

6.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ԻԺ-35

7.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ՝ նպատակային ՏՕԶ-35Մ

8.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ՝ նպատակային ՄՑ-55

9.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ (կարճեցված փամփուշտով) ՄՑՈՒ

10.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ (կարճեցված փամփուշտով) ԻԺ-34

11.

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ՏՕԶ-35

12.

7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր ՏՕԶ-36, ՏՕԶ-49

13.

7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎ, ԱՎԼ

 3. Ռազմամթերք

1.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ ՄՊՑ (7Ն7)

2.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7Ն6, 7Ն10

3.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7ՏԶ

4.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7ԽԶ

5.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի ցածր անդրադարձային ունակության փամփուշտ

6.

5,45 մմ ինքնաձիգի զրահախոցող գնդակով փամփուշտ (7Ն22)

7.

5,45 մմ փամփուշտ գնդակի նվազեցված արագությամբ ՈՒՍ (7ՈՒ1)

8.

5,45 մմ փամփուշտ զրահախոցող միջուկով ԲՍ (7Ն24)

9.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ 1943թ. նմուշի

10.

7,62 մմ փամփուշտ 1943 թ. նմուշի զրահախոցող, զրահախոցող-հրկիզող գնդակով

11.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ Տ-45 գնդակով 1943թ. նմուշի

12.

7,62 մմ տրամաչափի փուչ փամփուշտ 1943թ. նմուշի

13.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանի փամփուշտ

14.

7,62 մմ զրահախոցող գնդակով հրացանի փամփուշտ ԲՊ (7Ն26)

15.

7,62 մմ զրահախոցող-այրող գնդակով հրացանի փամփուշտ Բ-32

16.

7,62 մմ լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ Տ-46

17.

7,62 մմ տրամաչափի ռևոլվերի փամփուշտ

18.

7,62 մմ հատուկ փամփուշտ ՍՊ-4

19.

7,62 մմ տրամաչափի ՏՏ ատրճանակի փամփուշտ

20.

7,62 մմ զրահախոցող-լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ ԲՏ-90 (7ԲՏ1)

21.

7,62 մմ զրահախոցող գնդակով հրացանի դիպուկահարի փամփուշտ 7Ն14

22.

9 մմ տրամաչափի փամփուշտ ՊՄ

23.

9 մմ բարձր խոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ (7Ն21)

24.

9 մմ մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (57-Ն-181Ս)

25.

9 մմ պլաստմասսային միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (ՍՊ-7)

26.

9 մմ էքսպանսիվ գնդակով ատրճանակի փամփուշտ ՊԷ

27.

9 մմ լուսածիր գնդակով ատրճանակի փամփուշտ ՊՏ

28.

9x18 մմ բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊԲՄ (7Ն25)

29.

9x19 մմ բարձր խոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ ՊԲՊ (7Ն31)

30.

9x21 մմ մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (7Ն29)

31.

ՍՊ-5, ՍՊ-6, ՊԱԲ-9 հատուկ փամփուշտներ

32.

5,6 մմ տրամաչափի փամփուշտ «Յունիոր», «Սնայպեր», «Սիլուետ»

33.

12,7 մմ դիպուկահարի փամփուշտ 7Ն34

34.

Լուսարձակ-ազդանշանային փամփուշտ և հրթիռներ

35.

15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ

36.

Նմանակող պայթուցիկ փաթեթներ

37.

Գրոհային նռնակներ ՌԳ-42, ՌԳԴ-5, ՌԳՆ

38.

Պաշտպանողական նռնակներ Ֆ-1, ՌԳՕ

39.

Հակատանկային նռնակ ՌԿԳ

40.

40 մմ ջերմաճնշումային նռնակ ՎԳ-40ՏԲ

41.

60 մմ ջերմաճնշումային ձեռքի նռնակ ՌԳ-60ՏԲ

42.

40 մմ տրամաչափի հակատանկային կրակոց ՊԳ-7 և տարատեսակներ

43.

40 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-25, ՎՕԳ-25Պ

44.

30 մմ տրամաչափի ՎՕԳ-17, ՎՕԳ-17Մ

45.

Հակատանկային ռեակտիվ կրակոցներ ՌՊԳ-22, 27, 32

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

 1. Ակտիվ պաշտպանության միջոցներ

1.

Ռետինե մահակ ՊՌ-73, ՊՌ-73Մ, ՊՌ-89, ՊՌ-90, «Արգումենտ» «Տոնֆա»

2.

Ձեռնաշղթաներ ԲՌ, ԲՌ-Ս, մեկանգամյա օգտագործման ձեռնաշղթա

3.

Գազային ատրճանակներ

4.

Վնասվածքային ատրճանակներ

5.

Գազային ատրճանակի ռազմամթերքներ

6.

Աերոզոլային փաթեթ «Սիրեն-10», «Սիրեն-10Մ», «Չերյոմուխա-10»

7.

Աերոզոլային փաթեթ «Ռեզեդա-10», «Ռեզեդա-10Մ», «Զվեռոբոյ-10», «Զվեռոբոյ-10Մ»

8.

Էլեկտրահարող սարքավորումներ (ԷՇՈՒ), «ԷՇՈՒ-200» «ԷՇՈՒ-300», ԶԷՇՈՒ

9.

Ինքնալար կայծային լիցքավորիչ ԱԻՌ-107 տեսակի հեռատարածական գործողության

10.

Ատրճանակի ռետինե գնդակներով փամփուշտներ

2. Հատուկ միջոցառումների իրականացման միջոցներ

1.

Ձեռքի ծխանռնակ ՌԴԳ-Մ

2.

Ձեռքի ուսումնական ծխանռնակ «Չերյոմուխա-6ՈՒ»

3.

Ծխանռնակով կրակոց «Նագառ»

4.

Ակնթարթային ծխաքող կազմող ծխային նռնակ ԳԴՄ-40

5.

«Չերյոմուխա-6» «Չերյոմուխա-6Մ» ձեռքի գազային նռնակ

6.

«Սիրեն-6» ձեռքի գազային նռնակ

7.

«Սիրեն-12» ձեռքի գազային նռնակ

8.

«Սիրեն-7» գազային նռնակներով փամփուշտ

9.

Բարձր հզորության գազային նռնակ «Չերյոմուխա-12»

10.

Ձեռքի անբեկոր օդակաթիլային նռնակ «Դրեյֆ», «Դրեյֆ-2»

11.

Համակցված գործողության գրգռող, լուսաձայնային ձեռքի «Տյորեն» նռնակներ

12.

Բարձր հզորության ձեռքի անբեկոր գազային նռնակ «Ռուլետ-ՎՎ»

13.

Ձեռքի գրոհային նռնակ «Կռոլ»

14.

Այրիչ ծխային փամփուշտ ԶԴՊ

15.

18,5 մմ «ՊԲ-4ՍՊ» զենքի հատուկ փամփուշտներ

16.

23 մմ «Շռապնել-10» և «Շռապնել-25» մանրագնդակ փամփուշտներ

17.

23 մմ դուրս նետող-հրող փամփուշտ ՊՎ-23Մ

18.

23 մմ գազային փամփուշտ «Վոլնա»

19.

23 մմ ռետինե գնդակով փամփուշտ «Վոլնա-Ռ»

20.

23 մմ հատուկ գնդակով փամփուշտ «Բարիկադա»

21.

Նմանակող պայթուցիկ փաթեթներ

22.

Ձեռքի նռնակ «Վյուշկա»

23.

Ձեռքի նռնակ «Վպռիսկ-Պ»

24.

Ակնթարթային գործողության ձեռքի ծխանռնակ (ԳՌԴ)

25.

Արցունքաբեր-գրգռիչ գործողության նռնակով կրակոց ԳՍ-33

26.

Լուսաձայնային գործողության նռնակով կրակոց ԳՍԶ-33

27.

Գազային նռնակով կրակոց «Գվոզդ»

28.

Գրգռիչ գործողության նռնակով կրակոց ՎՌԳ

29.

Տարբեր նշանակության գրգռիչ գործողության նռնակով կրակոցներ
ՎԳՄ-93-100, 93-200, 93-400, 93-600, 93-700

30.

Բարձր ճնշման փոշեցրիչներ ՌԲԴ-70, ՌՎԴ-160, ՌՎԴ-250

31.

Բարձր արդյունավետության սրսկիչ «Օվոդ»

32.

Օդակաթիլային փոշեցրիչ ԱՌ-16 (պարկային ապարատ «Օբլակո»)

33.

«Զարյա» լուսաձայնային նռնակ

34.

Անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա-2»

35.

Ձեռքի լուսաձայնային անբեկոր նռնակ ԳՍԶ-Տ, ԳՍԶ-ՏՇ

36.

Լուսաձայնային նռնակ ԳՍԶ

37.

Բազմաօջախային լուսաձայնային նռնակ «Վզլյոտ-Մ»

38.

Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել»

39.

Միատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել-Ս»

40.

«Պլամյա» լուսաձայնային սարքավորում

41.

Լուսաձայնային նռնակ «Պլամյա-Մ», «Պլամյա-Մ2»

42.

Կասեթային բազմատարր հատուկ միջոց «Կասսետա-ՍԴ/ԴՏ/ԿՏ»

43.

Արցունքաբեր-գրգռիչ գործողության նռնակով կրակոց ԳՍ-40

44.

Ակնթարթային գործողության ծխանռնակով կրակոց ԳԴ-40

45.

Լուսաձայնային գործողության նռնակով կրակոց ԱՍԶ-40

46.

40 մմ լուսաձայնային նռնակ ՎԳ-40ՍԶ

47.

Ապահովագործարկման մեխանիզմ (պայթուցիչ) ՊՊՄ տեսակի

48.

«Կլյուչ» փոքրածավալ պայթուցիկ սարքավորում

49.

«Իմպուլս» փոքրածավալ պայթուցիկ սարքավորում

50.

Լուսաձայնային գրգռիչ գործողության ձեռքի նռնակ «Դրոֆա»

51.

Ներկող նյութեր

52.

Տրանսպորտային ծխային մոդուլ ԲՏԴ

53.

81 մմ ծխանռնակ ԶԴ6

54.

81 մմ ծխանռնակ ԶԴ6Մ

55.

81 մմ ծխանռնակ ԶԴ17

56.

ԴՄ-11 ծխագլան

57.

Համակցված գործողության ազդանշանային ական (ՄՍԿ-40, ՄՍԿ-40Պ, ՄՍԿ-40ՊԷ)

58.

Ծխագլանակներ լցոնված իրրիտանտի հիմքով հրատեխնիկական բաղադրությամբ

59.

Ինֆրակարմիր ճառագայթման և հակառադիոլոկացիոն շեղումներով հրատեխնիկական միջոցներ

60.

Ինֆրակարմիր ճառագայթման շեղման փամփուշտ ՊՊԻ-50-3

61.

Հակառադիոլոկացիոն փամփուշտ ՊՊՌ-50-17

62.

Ինքնագործարկվող ավտոարգելակիչ «Գառպուն»

63.

Տրանսպորտային միջոցի շարժական արգելակիչ «Լիանա-6000», «Կակտուս»

64.

Մարդկանց շարժը արգելափակող արդիականացված փշալար-ժապավեն «Սեռպանտին»

65.

Արգելափակող գալարներ ԱՍԿԼ-ից

66.

Արգելափակող սարք-հաստոց «Մյատա»

67.

Արգելափակող կցասայլ «Զագռադիտել»

68.

Ջրանետ մեքենաներ Լավինա-Մ, Լավինա-Ուռագան, ԱԲՍ-40

69.

Զրահամեքենաներ «Տիգռ», ԲՌԴՄ-1, 2, ԲՏՌ-70, 80, ԲՏՌ-60ՊՈՒ

70.

Ծառայողական շներ` պահնորդական, հետախուզական, պարեկային

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

1.

Հակագազ

2.

Մետաղական սաղավարտ ՍՇ-68, ՍՇ-68Մ, ՍՇ-68Ն

3.

Հակահարվածային պաշտպանական սաղավարտ «Մասկա-2»

4.

Հակագնդակային սաղավարտ հանովի դիմածածկով «Մասկա-1»

5.

Հակահարվածային սաղավարտ ՊՇ-97 («Ջետա»)

6.

Հակագնդակային սաղավարտ «Սֆեռա-Ս»

7.

Գնդակադիմակայուն սաղավարտ «Մասկա-3-1»

8.

Տիտանե սաղավարտ Կ6 և «Ռիս» տեսակի

9.

Թափանցիկ դիմածածկով պլաստմասսե սաղավարտ ԿՊ-80

10.

Պաշտպանական սաղավարտ ԶՇ-1-2

11.

Տակտիկական զրահաբաճկոն «Մոդուլ», «Մոդուլ-Մ», «Ռուբին-Բանկ»

12.

Զրահաբաճկոն «Զալոմ»

13.

Բարձր գնդակադիմակայության զրահաբաճկոն «Բազալտ-ՄԿ»

14.

Թեթև պաշտպանիչ բաճկոն ԺԶԼ-74

15.

Ծանր պաշտպանիչ բաճկոն ԺԶՏ-71Մ

16.

Պաշտպանիչ բաճկոն «Կորա-1», «Կոռալլ»

17.

Զրահաբաճկոն «Կոռա-Կուլոն»

18.

Փամփշտապաշտպանիչ բաճկոն «Միրաժ»

19.

Զրահաբաճկոն «Շտուռմ-ՎՎ» դասի

20.

Գրոհային զրահաբաճկոն «Կոռունդ-ՎՄ»

21.

Քողարկված կրման հատուկ զրահաբաճկոն «Կորա-3»

22.

Հակահարվածային վահան «Վիտրաժ-Ա»

23.

Պաշտպանական զրահահամալիր «Վիզով»

24.

Մարտական մեքենայի անձնակազմի պաշտպանական համալիր (ինդ. 6Բ25)

25.

Հակահարվածային համալիր «Շիտ»

26.

Հակահարվածային վահան «Վիտռաժ-ԱՏ»

27.

Գնդակակայուն վահան «ԲԶՏ-75Ս» և տարատեսակներ

28.

Զրահավահան «Շտուռմ»

29.

Պաշտպանական դիմակ «Զեռկալո»

30.

Վերջույթների պաշտպանական միջոցներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՐԱԶԵՆԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակները (այսուհետ` տեսակներ) ընդգրկվում և դրանք սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ) կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացությամբ: Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի նվազագույնը 5 անդամից:

2. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:

3. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

4. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների 3/4-ը:

6. Հանձնաժողովը եզրակացություններն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվողների ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ:

7. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 1 աշխատանքային օր առաջ:

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

9. Հանձնաժողովի կողմից կայացված եզրակացություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա գտնվող բոլոր անդամները:

10. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում` հանձնաժողովի անդամն իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք եզրակացության վերաբերյալ, որը կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը:

11. Հանձնաժողովի եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները հաշվառվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

12. Հանձնաժողովի աշխատանքային գործունեությունը կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:

13. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ տեսակներ ընդգրկելու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեսակի տեխնիկական կանոնակարգերը, նկարագրությունները, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործելու մասին տեղեկությունները, առկայության դեպքում` նաև տվյալ տեսակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշումը (հատուկ միջոցների մասով):

14. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցի նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին որոշում ստանալու նպատակով:

15. Հանձնաժողովի կողմից ներկայացված գրությանը կցվում են հատուկ միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, իսկ առկայության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:

16. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական որոշում ընդունում է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պահանջվող որոշումը հանձնաժողովին է ներկայացնում 30-օրյա ժամկետում:

18. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դրա իրականացումը պատվիրել իրավասու կազմակերպություններին:

19. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ գտնվող հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների կամ ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տվյալ տեսակը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինությունից հանելու մասին:

20. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ նոր տեսակ ընդգրկելու կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ առկա տեսակն սպառազինությունից հանելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

21. Սպառազինությունից հանված հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են փոխանցվում ընդունման-հանձնման ակտով, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ստորագրում է հանձնաժողովի նախագահը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:

22. Սպառազինությունից հանված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ոչնչացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև ստորագրված վարչական ակտի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2020, N 1827-Ն 28.11.2020, N 867-Ն
23.07.2020, N 1226-Ն 25.07.2020, N 867-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան