ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 860-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:
4. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 28
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված N 1 հունիսի 2-ի N 860-Ն որոշման |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
1 |
2 |
3 |
4 |
NN |
Ծառայության տեսակը |
Ծառայության |
Վճարի չափը (դրամ) |
1. |
Ոչ առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների գրանցում կամ հաշվառում կամ գրանցման կամ հաշվառման գրավոր մերժում՝ |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
60000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
40000 | ||
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 | ||
2. |
Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման կամ հաշվառման գրավոր մերժում՝ |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
100000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
50000 | ||
3. |
Առևտրային կազմակերպությունների ոչ ստանդարտ կանոնադրությունների դեպքում պետական գրանցում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
20000 | ||
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
15000 | ||
4. |
Առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
15000 |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
10000 | ||
5. |
Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում 2-ից ավելի յուրաքանչյուր կանոնադրության տրամադրում |
1000 | |
6. |
Ոչ առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների գրանցման ժամանակ 2-ից |
1000 | |
7. |
Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
8. |
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
7000 | ||
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
5000 | ||
9. |
Քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 | ||
տասը աշխատանքային օրվա ընթացքում |
10000 | ||
10. |
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
50000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 | ||
տասը աշխատանքային օրվա ընթացքում |
20000 | ||
11. |
Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 | ||
տասը աշխատանքային օրվա ընթացքում |
10000 | ||
12. |
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
150000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
120000 | ||
յոթ աշխատանքային օրվա ընթացքում |
90000 | ||
13. |
Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
Հայաստանի Հանրապետության ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 հունիսի 2-ի N 860-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
քաղ. Երևան |
____ ________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ___________________________ -ի, որը գործում է ըստ __________________________________- ի, մի կողմից, և __________________ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին կարճ ժամկետում մատուցել ________________________________
___________________________________________ վճարովի ծառայություն։
1.2. Ծառայությունը մատուցվում է_____________ -րդ աշխատանքային օրը:
1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուին ծառայությունը տրամադրելու վերաբերյալ համապատասխան մատյանում նշում կատարելու և պատվիրատուի կողմից ստորագրվելու պահից:
2. Կողմերի պարտականությունները
2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:
2.2. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:
3. Պայմանագրի գինը
3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է_____________________ դրամ, որը լրիվ վճարված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:
3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:
4. Այլ պայմաններ
4.1. Պայմանագրով նախատեսված ժամկետները խախտելու յուրաքանչյուր օրվա համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի չափով:
4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված ծառայության արդյունքում տրամադրվող փաստաթուղթն ստանալու համար, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:
4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:
4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։
Կողմերի հասցեներն ու վավերապայմանները
Պատվիրատու |
Կատարող |
__________________ |
__________________ |
__________________ |
__________________ |
__________________ |
__________________ |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|