Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2010-23.09.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.17/29(381).1 Հոդ.377
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.11.2010
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.09.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010465

ՀՀ 
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

  

ՀՀ 
 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

  

ՀՀ 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

  

ՀՀ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

  

ՀՀ
 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ

 

7 նոյեմբերի 2010 թ.
N 24-Ն
ք. Երևան

 

23 նոյեմբերի 2010 թ.
N 121-Ն
ք. Երևան

 

22 նոյեմբերի 2010 թ.
N 221-Ն
ք. Երևան

 

22 նոյեմբերի 2010 թ.
N 207-Ն
ք. Երևան

 

22 նոյեմբերի 2010 թ.
N 350-Ն
ք. Երևան

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի Ռազմավարական ուղղություն 4-ի բաժնի 1)-ի ռազմավարության 3-րդ կետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

Հաստատել Ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող տեղեկատվության ռեգիստրը և տեղեկատվության հաղորդման կարգը` համաձայն հավելվածի:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2010 թ. նոյեմբերի 7-ի թիվ 24-Ն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2010 թ. նոյեմբերի 23-ի թիվ 121-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2010 թ. նոյեմբերի 22-ի թիվ 221-Ն

 

 ՀՀ բնապահպանության նախարարի

2010 թ. նոյեմբերի 22-ի թիվ 207-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր
միջուկային անվտանգության
կարգավորման
պետական կոմիտեի նախագահի
2010 թ. նոյեմբերի 22-ի թիվ 350-Ն

 

համատեղ հրամանով

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ ձևավորված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնում (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) տեղեկատվության ռեգիստրի (այսուհետ` Ռեգիստր) ձևաչափը, վարման և տեղեկատվության հաղորդման կարգը:

2. Միջոլորտային համագործակցության շրջանակներում ռեգիստրի ձևավորման և վարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հաղորդվում է համապատասխան ոլորտներում պետական լիազոր մարմինների կողմից:

3. Ռեգիստրը բաղկացած է 2 մասից`

1) «Առողջապահության համաշխարհային կազմակերպության, միջկառավարական մարմինների և առանձին երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի վերաբերյալ ռեգիստր» (համաձայն Ձև 1) և

2) «Միջոլորտային համագործակցության շրջանակներում հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի վերաբերյալ ռեգիստր» (համաձայն Ձև 2):

4. Ռեգիստրում գրանցված տեղեկատվության բնօրինակն արխիվացվում է թղթային և էլեկտրոնային արխիվում:

 

II. ՓՈԽՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

5. Ազգային համակարգող մարմնի և միջազգային կազմակերպությունների, միջկառավարական մարմինների, առանձին երկրների, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում փոխտեղեկատվության ապահովման նպատակներն են`

1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված, անսովոր և անսպասելի դեպքերի և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների մասին օպերատիվ հաղորդումը,

2) վարակիչ հիվանդությունների, անսովոր և անսպասելի դեպքերի և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում բնակչության շրջանում անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների անժամանակավրեպ կազմակերպումը և իրականացումը:

 

III. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

6. Ռեգիստրը վարում է Ազգային համակարգող մարմինը:

7. Ռեգիստրը միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում մարմիններին ներկայացվող տեղեկատվության ամբողջությունն է:

8. Տեղեկատվությունը գրանցելու նպատակով Ազգային համակարգող մարմնում ստեղծվում է 3 անդամից բաղկացած Ռեգիստրի ձևավորման, վարման և տեղեկատվության հաղորդման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ազգային համակարգող մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովի անդամները պատասխանատու են տվյալների լիարժեք գրանցման և տեղեկատվության ժամանակին հաղորդման համար:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» 1138-Ն որոշմամբ սահմանված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող սխեմաների համաձայն գնահատված և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն հաղորդված դեպքերը գրանցվում են Ազգային ռեգիստրում:

10. Ռեգիստրը լրացվում է Ազգային համակարգող մարմնում ստեղծված հանձնաժողովի կողմից, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, ստույգ բովանդակությամբ:

11. Ռեգիստրի վարման ընթացքը (տեղեկատվության լրիվությունը, համապատասխանատվությունը լրացվածի հետ) կիսամյակը 1 անգամ ստուգվում է Ազգային համակարգող մարմնի ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից, կազմվում է զեկուցագիր և ներկայացվում Ազգային համակարգող մարմնի ղեկավարին:

12. Տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է վերջինիս ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում:

13. Տեղեկատվությունը փոփոխվում է`

1) եթե առկա են փոփոխման համար հաղորդող կազմակերպության կողմից ներկայացված հիմնավոր փաստաթղթեր (հետազոտությունների արդյունքներ).

 2) դեպքի մասին միջազգային մասնագիտական աղբյուրներից հիմնավորված և հավաստի տվյալներ ստանալու դեպքում:

14. Մնացած բոլոր դեպքերում ուղղում կամ լրացում չի կատարվում:

15. Ազգային համակարգող մարմնի ղեկավարի պահանջով Հանձնաժողովի կողմից ներկայացվում են Ազգային ռեգիստրի բոլոր մանրամասները և տվյալները:

16. Ռեգիստրի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում են Ազգային համակարգող մարմնի կնիքով:

17. Նոր Ռեգիստրի կազմելուց հետո նախորդը փակվում է և արխիվացվում:

18. Ազգային համակարգող մարմինը`

1) ղեկավարում է Ռեգիստրի ընթացիկ գործունեությունը,

2) կազմակերպում է տեղեկատվության ընդունումը,

3) ապահովում է Ռեգիստրի վարման շրջանակներում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում տեղեկատվության հաղորդումը:

 

IV. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» 1138-Ն պահանջներին համապատասխան հաղորդման ձևով ստացվող տեղեկատվությունը գրանցվում է Ռեգիստրում և հաղորդվում է շահագրգիռ մարմիններին:

20. Շահագրգիռ մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր կառույցի կողմից Ազգային համակարգող մարմին ներկայացվող՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող՝ իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման ձևը, ինչպես նաև իր համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման ձևը, կանոնների հարցերով բոլոր շահագրգիռ կառույցների ցանկը, ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող ստանդարտ ընթացակարգերը` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի կողմից համակարգման գործունեության իրականացման համար բոլոր փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» 1138-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:

21. Ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև փոխտեղեկատվության կանոնավոր կապն ապահովվում է համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 913-Ն որոշման:

 

Ձև 1

 

Ձև 2

 

Ռ Ե Գ Ի Ս Տ Ր

 

Միջոլորտային համագործակցության շրջանակներում հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի

 

ԹԻՎ

Տարեթիվ / Ամիս / օր

Տեղեկատվության բովանդակություն

Ո՞վ է հաղորդել

Ու՞մ է հաղորդվել

Նշումներ

1

2

3

4

5

6

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2022, N 1448-Ն 23.09.2022, N 221-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան