ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 ապրիլի 2011 թ. թիվ 106-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԹԱՆԵՍ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 261 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի ապրիլի 13-ի թիվ 16 արձանագրություն) և Աթանես Աթանեսյանի՝ փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2011 թվականի մարտի 30-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Աթանես Աթանեսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 261 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Աթանես Աթանեսյանի կողմից տրամադրված (նշված) բնակության վայր (հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Արամուս) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. ապրիլի 28 Երևան |