ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2010 թվականի N 892-Ն
2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրության 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2010-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 23 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի N 892-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման համար պատասխանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց ներդաշնակեցումը միջազգային պայմանագրերին | ||||
Նպատակ 1. Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց ներդաշնակեցումը միջազգային պայմանագրերին | ||||
1.1.1. |
Հայաստանի Հանրապետության` համապատասխան ոլորտի միջազգային պայմանագրերի, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիաների դրույթների վերլուծության իրականացում և Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում դրանց առավել ամբողջական իրացման ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ դատական դեպարտամենտ(համաձայնությամբ) |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.1.2. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.1.3. |
Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական հայերեն տեքստերում թմրամիջոցներին և հոգեմետ նյութերին առնչվող հասկացությունները միասնականացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2010 թ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Նպատակ 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի արդյունավետ կիրառելիության ապահովումը | ||||
1.2.1. |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և ներպետական իրավական ակտերի` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող դրույթների կիրառման պրակտիկայի վերլուծության կատարում և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ դատական դեպարտամենտ(համաձայնությամբ) |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.2.2. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի իրավակիրառ գործունեության հետ կապված մեթոդական ուղեցույցների մշակում` Հայաստանի Հանրապետության դատարանների, իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների համար |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.2.3. |
«Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայով նախատեսված իրավական փոխօգնության հարցերով ներպետական իրավասու մարմնի ստեղծման ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2010 թ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
1.2.4. |
Հայաստանի Հանրապետության պետական սահմանների արդյունավետ վերահսկողությանն առնչվող իրավակիրառ գործունեության ուսումնասիրության իրականացում, անհրաժեշտության դեպքում, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2. Թմրամիջոցների և թմրամոլության մասին տեղեկատվական միասնական համակարգի ներդրումը և կատարելագործումը | ||||
Նպատակ 1. Թմրամիջոցների և թմրամոլության մասին տեղեկատվական, ինչպես նաև թմրամոլության մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրումն ու կատարելագործումը | ||||
2.1.1. |
«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների կատարում` դրանում ամրագրելով Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի կենտրոնի իրավական կարգավիճակը սահմանող դրույթներ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010 թ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
2.1.2. |
Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի կենտրոնին համապատասխան մարմինների և կազմակերպությունների կողմից թմրամիջոցների մասին տվյալների` ժամանակին տրամադրման ապահովում: Այդ գործընթացին համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
2.1.3. |
Թմրամիջոցների մասին համաճարակաբանական տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տրամադրման միջազգայնորեն ճանաչված լավագույն եղանակների ու փորձի ուսումնասիրում և աստիճանաբար ներդնում` հիմք ընդունելով Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի ուղեցույցները |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.1.4. |
Բնակչության շրջանում հետազոտության իրականացում` թմրամիջոցների գործածման բնույթը և տարածվածությունը գնահատելու նպատակով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.1.5. |
Բնակչության շրջանում թմրամիջոցների խնդրահարույց (ներարկային) գործածման բնույթի և տարածվածության բացահայտում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.1.6. |
Թմրամիջոցների հետ կապված վարակիչ հիվանդությունների (հեպատիտ C) նկատմամբ պետական վիճակագրական հաշվետվության համակարգի սահմանում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010 թ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
2.1.7. |
Թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված` մահացության ցուցանիշների արձանագրման նպատակով վիճակագրական հաշվետվությունների ձևերում փոփոխությունների կատարում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.1.8. |
Չափորոշիչների մշակում` հերձվողի մարմնի հյուսվածքներում և (կամ) կենսահեղուկներում հայտնաբերված թմրամիջոցներից առաջացած մահվան պատճառը բացահայտելու համար |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010 թ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
2.1.9. |
Ախտաբանաանատոմիական հերձումների դեպքում հերձվողի հյուսվածքներում և (կամ) կենսահեղուկներում թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված թունաքիմիական հետազոտության պարտադիր իրականացման կարգի սահմանում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010 թ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
2.1.10. |
Թմրամիջոցների և թմրամոլության մասին տեղեկատվական համակարգի հատուկ պաշտպանության և խորհրդապահական (կոնֆիդենցիալ) բնույթի ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
2.1.11. |
Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի և համաճարակաբանության ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացների, սեմինարների, ինչպես նաև ուսուցողական ուղևորությունների կազմակերպում` նշված ոլորտի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և Հայաստանի Հանրապետությունում դրա աստիճանական ներդրման ապահովման նպատակով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Նպատակ 2. Թմրամիջոցների և թմրամոլության ոլորտի գիտական մոտեցումների արդիականացումը, տվյալ ոլորտի համաշխարհային գիտական փորձի ներդրման ապահովումը | ||||
2.2.1. |
Հետազոտությունների մշակում և իրականացում` թմրամիջոցների գործածման իրավիճակի բացահայտման, միտումների ու զարգացումների գնահատման և դրանց պատճառահետևանքային կապի վերհանման, ինչպես նաև հետագա գործունեության ոլորտների նախանշման նպատակով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
2.2.2. |
Քննարկվող ոլորտի համաշխարհային առաջատար գիտական փորձի ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետությունում դրա ներդրման ուղղությամբ միջոցների ձեռնարկում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3. Թմրամոլության առաջնային կանխարգելումը | ||||
Նպատակ 1. Թմրամոլության կանխարգելումն անչափահասների և երիտասարդների շրջանում | ||||
3.1.1. |
Անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում` անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման միջոցառումների կանոնակարգման համար |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.2. |
Դեռահասների ու երիտասարդների համար «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ձեռնարկի և անհրաժեշտ ուսումնական նյութերի մշակում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.3. |
Անչափահասների և երիտասարդների շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի զարգացում և յուրաքանչյուր տարի այդ համակարգով ուսուցման իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.4. |
Սեմինար-խորհրդակցությունների անցկացում` ընդհանուր կրթական և «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման ծրագրերի միջև գործնական համագործակցություն ապահովելու նպատակով |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.5. |
Անչափահասների և երիտասարդների արտաուսումնական գործունեության ու հանգստի հետ կապված ծրագրերի իրականացում` նրանց շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանման նպատակով |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.6. |
Հանրակրթական դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում թմրամոլության կանխարգելմանն առնչվող դասաժամերի ընդգրկում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
3.1.7. |
Սեմինարների, վերապատրաստման դասընթացների կազմակերպում հանրակրթական դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում համապատասխան առարկաներ դասավանդող անձանց թմրամոլության և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.8. |
Երիտասարդական կենտրոնների աշխատողների համար համապատասխան սեմինար-վարժանքների անցկացում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.9. |
Թմրամոլության ու դրա հասցրած վնասի վերաբերյալ գրքույկների և ուսումնական այլ նյութերի մշակում և երեխաներին ու նրանց օրինական ներկայացուցիչներին (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) անվճար տրամադրում` նրանց իրազեկության բարձրացման և թմրամոլության կանխարգելման գործընթացին ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.1.10. |
Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելման նախաձեռնություններին հասարակական կազմակերպությունների ներգրավման ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
Նպատակ 2. Թմրամոլության կանխարգելումն ազատությունից զրկված անձանց շրջանում | ||||
3.2.1. |
Անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում` ձերբակալված անձանց պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում թմրամոլության կանխարգելման միջոցառումների կանոնակարգման համար |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.2.2. |
Ազատությունից զրկված անձանց շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի ներդնում և յուրաքանչյուր տարի այդ համակարգով ուսուցման իրականացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.2.3. |
Ազատությունից զրկված անձանց թմրամոլության ու դրա հասցրած վնասի հետ կապված կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրելու վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.2.4. |
Ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների անձնակազմերին, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց թմրամոլության և դրա հասցրած վնասի, ինչպես նաև նշվածի հետ կապված կամավոր խորհրդատվության և հետազոտության մասին տեղեկատվական-կրթական նյութերի անվճար տրամադրում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.2.5. |
Ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների կրտսեր և ավագ սպայակազմի համար սեմինար-խորհրդակցությունների, հատուկ դասընթացների կազմակերպում` այդ հիմնարկներում թմրամոլության կանխարգելման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.2.6. |
Յուրաքանչյուր տարի ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար ուսուցողական սեմինարների կազմակերպում` «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման և թմրամոլության կանխարգելման իրականացման համար |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.2.7. |
Ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների ավագ սպայակազմի ուսուցողական ուղևորությունների կազմակերպում` նշված հիմնարկներում թմրամոլության կանխարգելման ծրագրերի հաջող իրականացման փորձ ունեցող երկրներ |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Նպատակ 3. Թմրամոլության կանխարգելումը զինծառայողների շրջանում | ||||
3.3.1. |
Անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում` զինծառայողների շրջանում թմրամոլության կանխարգելման միջոցառումների կանոնակարգման համար |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.3.2. |
Զինծառայողների շրջանում «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման համակարգի ներդնում և յուրաքանչյուր տարի այդ համակարգով ուսուցման իրականացում |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.3.3. |
Զինծառայողներին թմրամոլության ու դրա հասցրած վնասի հետ կապված կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրելու վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010 թ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.3.4. |
Զինծառայողներին թմրամոլության և դրա հասցրած վնասի, ինչպես նաև նշվածի հետ կապված կամավոր խորհրդատվության և հետազոտության վերաբերյալ տեղեկատվական-կրթական նյութերի անվճար տրամադրում |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.3.5. |
Զինված ուժերի և այլ զորքերի սպայական կազմի համար սեմինար-խորհրդակցությունների, հատուկ դասընթացների կազմակերպում` դրանցում թմրամոլության կանխարգելման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.3.6. |
Յուրաքանչյուր տարի զինված ուժերի և այլ զորքերի սպայական կազմի համար ուսուցողական սեմինարների կազմակերպում` «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցման և թմրամոլության կանխարգելման իրականացման համար |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.3.7. |
Զինված ուժերի և այլ զորքերի սպայական կազմի ուղևորությունների կազմակերպում` այդ ոլորտում թմրամոլության կանխարգելման ծրագրերի հաջող իրականացման փորձ ունեցող երկրներ |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Նպատակ 4. Զանգվածային լրատվության միջոցների դերի բարձրացումը թմրամոլության կանխարգելման գործում | ||||
3.4.1. |
Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների հետ համատեղ երկարաժամկետ կայուն աշխատանքային կանոնակարգի մշակում` ուղղված Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման արտացոլմանը, այդ թվում` հատուկ հաղորդումների, թմրամոլության հասցրած վնասի վերաբերյալ հայտարարությունների, թեմատիկ ֆիլմերի շարունակական հեռարձակման միջոցով |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010 թ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
3.4.2. |
Թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների` զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև առանձին հոդվածներով պարբերաբար լուսաբանում, Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության կանխարգելման համար պատասխանատու մարմինների և կազմակերպությունների` հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին մասնակցությունը կանոնավոր դարձնելը |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.4.3. |
Հեռուստառադիոհաղորդումների հատուկ շարքի հեռարձակման կազմակերպում` ցուցադրելով թեմատիկ տեսահոլովակներ: Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների օգտագործում` թմրամոլության և դրա հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման համար |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.4.4. |
Համակարգչային համացանցի հանգույցի ստեղծում և դրանում տեղ գտած` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության դեմ պայքարն արտացոլող նյութերի` մշտապես թարմացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
3.4.5. |
Թմրամոլության հետ կապված հարցերի, դրա դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման նպատակով սեմինարների, դասընթացների կազմակերպում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց տրամադրվող բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունները | ||||
Նպատակ 1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վաղ հայտնաբերումը և ուղեգրումը համապատասխան բուժհաստատություններ | ||||
4.1.1. |
Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում փոխօգնության, խնամքի, աջակցության և կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և նարկոլոգիական ծառայություն մատուցող բժշկական հաստատությունների (այսուհետ` նարկոլոգիական բուժհաստատություններ) միջև սերտ համագործակցության ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
4.1.2. |
Առողջության առաջնային պահպանման հաստատությունների և նարկոլոգիական բուժհաստատությունների միջև սերտ համագործակցության ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
4.1.3. |
Սեմինարների, խորհրդակցությունների, ինչպես նաև հատուկ դասընթացների անցկացում` թմրամոլությամբ հիվանդ անձանց նկատմամբ խարանի և խտրականության վերացման ուղղությամբ |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.1.4. |
Միջոցների ձեռնարկում` նարկոլոգիական բուժհաստատություններից դուրս խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոններ հիմնելու համար: Այդ կենտրոնները պետք է ապահովեն թմրամոլության հետ կապված կամավոր խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, անհրաժեշտության դեպքում` նաև ուղեգրեն համապատասխան նարկոլոգիական բուժհաստատություններ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.1.5. |
Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց շրջանում խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցության, նրանց բուժման և վերականգնման ծրագրերի բոլոր փուլերում հասարակական կազմակերպությունների ներգրավման ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
Նպատակ 2. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրումը | ||||
4.2.1. |
Միջոցների ձեռնարկում` նարկոլոգիական բուժհաստատությունների հիվանդանոցային պայմանների բարելավման և համապատասխան բուժսարքավորումներով համալրման համար |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.2. |
Միջոցների ձեռնարկում` նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների գիտական և կրթական մակարդակի բարձրացման համար |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.3. |
Նարկոլոգիայի ոլորտի բժիշկների և միջին բուժանձնակազմի պատշաճ շարունակական կրթության, մասնագիտացման և վերապատրաստումների ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.4. |
Հոգեբաններ և սոցիալական ոլորտի աշխատողներ պատրաստող և (կամ) վերապատրաստում ապահովող գիտակրթական հաստատությունների կողմից համապատասխան մասնագետների` նարկոլոգիական և վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպություններ ուղեգրման ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.5. |
Նարկոլոգիական բուժհաստատությունների կողմից բուժման տարբեր ձևերի և (կամ) մեթոդների կիրառման (ապաթունավորում, ավանդական, փոխարինող և հոգեթերապևտիկ բուժում) ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.6. |
Ներարկային թմրամիջոց գործածող անձանց շրջանում վնասի նվազեցման ծրագրերի լիարժեք իրականացման (երակների խնամք, գերդոզավորումների կանխարգելում, արյան միջոցով փոխանցվող վարակների կանխարգելում և այլն) ապահովում, համապատասխան չափորոշիչների, ուղեցույցների մշակում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.7. |
Սույն որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 398-Ն որոշմամբ հաստատված` ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում վնասի նվազեցման միջոցառումներ իրականացնելիս` սերտ համագործակցության ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.8. |
Ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում վնասի նվազեցման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներուժի զարգացում` այդ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.9. |
Պալիատիվ խնամքին առնչվող կարիքների գնահատման նպատակով երկրում առկա իրավիճակի վերլուծության իրականացում և դրա արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ խնամքի խթանման, դրա իրավական կանոնակարգման ու հետագա զարգացման ուղղությամբ միջոցների ձեռնարկում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2010 թ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4.2.10. |
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2010 թ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Նպատակ 3. Թմրամիջոցներից կամ հոգեմետ նյութերից կախվածությամբ անձանց հետբուժական սոցիալական վերաինտեգրումը | ||||
4.3.1. |
Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվելիք` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերի մշակում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխումը | ||||
Նպատակ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի առաջարկի կանխումը | ||||
5.1.1. |
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան սահմանային արդյունավետ վերահսկողության ապահովում, ինչպես նաև սահմանների համալիր կառավարման ծրագրերի իրականացում` Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու նպատակով |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5.1.2. |
Օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի ներմուծումը կանխելու և նշված ոլորտում սերտ փոխգործակցություն ապահովելու նպատակով համապատասխան միջպետական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ |
5.1.3. |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկելի մատակարարումների և հսկիչ գնումների իրականացման կարգի, ինչպես նաև նշված նյութերի բռնագրավման համակարգը կանոնակարգող իրավական ակտերի մշակում և ընդունում |
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5.1.4. |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված գործունեությանն առնչվող հաշվետվողական և այդ գործունեության գրանցման համակարգը կատարելագործող իրավական ակտերի մշակում և ընդունում, գործող ակտերում անհրաժեշտ փոփոխությունների կատարում |
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5.1.5. |
Օրինական շրջանառությունից դեպի ապօրինի շրջանառություն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հոսքի կանխումը կանոնակարգող իրավական ակտերի կատարելագործում |
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5.1.6. |
Ազատությունից զրկված անձանց շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումների ակտիվացում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
5.1.7. |
Զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումների ակտիվացում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
5.1.8. |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման կանխմանն ուղղված միջոցների անշեղ իրացման ապահովում |
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
Նպատակ 2. Իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների հզորացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում | ||||
5.2.1. |
Իրավապահ և իրավասու այլ պետական մարմինների նյութատեխնիկական և կադրային պատշաճ հագեցվածության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5.2.2. |
Նարկոլոգիական ծառայության արդիականացման և գիտական-տեղեկատվական պատշաճ հագեցվածությանը, ինչպես նաև թմրամոլության կանխարգելման և բուժման ոլորտում մասնագիտացված բժշկական հիմնարկների նյութատեխնիկական ներուժի ամրապնդման ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5.2.3. |
Իրավապահ մարմինների համակարգում գործող հատուկ ուսումնական հաստատությունների կազմում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, թմրամոլության կանխարգելման հետ կապված հարցերն ուսումնասիրող ստորաբաժանումների ստեղծում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5.2.4. |
Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ցանկերի և ցուցակների կազմման սկզբունքների, կառուցվածքի ու դրանցում ներառվելիք` ապօրինի շրջանառության մեջ հայտնաբերված թմրամիջոցների մասնաչափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու ուղղությամբ աշխատանքների ակտիվացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
5.2.5. |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների, նման գործունեությանն առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական-վերլուծական համակարգի ներդրման և համապատասխան մարմինների հետ ստացված տեղեկատվության փոխանակման ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
6. Միջազգային համագործակցությունը | ||||
6.1. |
Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության շարունակում Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2010-2012 թթ. |
Միջազգային կազմակերպու-թյունների միջոցներով |
6.2. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության ապահովում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
6.3. |
Օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների (Ինտերպոլ, Եվրապոլ) հետ համագործակցության ընդլայնում և բարելավում |
ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
7. Մոնիթորինգը և գնահատումը | ||||
7.1. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման պարբերական մոնիթորինգի և գնահատման ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
7.2. |
Ծրագրի մոնիթորինգի և գնահատման տարեկան արդյունքների ամփոփման և հրապարակման ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ |
8. Կառավարումը, համակարգումը, համագործակցությունը և ֆինանսավորումը | ||||
8.1. |
Սույն ժամանակացույցով իրականացվող միջոցառումների ընդհանուր համակարգման ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
8.2. |
Դոնորների ազգային համաժողովի կազմակերպում և անցկացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
8.3. |
Հասարակական ոլորտի ներուժի զարգացում` ֆինանսական միջոցների հավաքագրման ուղղությամբ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
8.4. |
Կառուցակարգերի մշակում և ներդնում, որոնք կապահովեն տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից սույն ժամանակացույցով նախատեսված միջոցառումների համակարգված իրականացումը |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2012 թթ. |
Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվում: |
(հավելվածը լրաց., փոփ. 10.06.11 N 820-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |