Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2011 թվականի N 182-Ա

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 12
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մարտի 12-ի N 182-Ա

 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու
ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը, ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 1638-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու մասին նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին» N 1639-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1661-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 1644-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Դիվանագետի գործուղման կարգը հաստատելու մասին» N 172-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից ՀՀ արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 177-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն, 2005 թվականի փետրվարի 17-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կանոնադրությունը հաստատելու մասին» N 173-Ն, 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն և 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն որոշումներ)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N ՆՀ-174-Ն հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը և այն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Դիվանագետի էթիկայի կանոնները հաստատելու մասին» N 590 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ.
հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

«Բոլոր օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2011 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

(Ցանկը փոփ. 13.06.11 N 538-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան