ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2011 թվականի N 240-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև փոխգործակցությունը համակարգելու, կանոնակարգելու և միասնական վերահսկողություն սահմանելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
  Հավելված  | 
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Ա. Հարությունյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ  | 
| 
 Լ. Դավթյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ  | 
| 
 Վ. Պողոսյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  | 
| 
 Գ. Բաղիյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ  | 
| 
 Ս. Բաղդասարյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության   | 
| 
 Ա. Վանյան  | 
 - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն  | 
| 
 
  | 
|
| 
 (տողը հանվել է 19.11.14 N 1151-Ա)  | |
| 
 
  | |
| 
 Հ. Եմիշյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ  | 
| 
 Գ. Պողոսյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության   | 
| 
 Խ. Սարգսյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Գևորգյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
(հավելվածը փոփ. 21.10.13 N 957-Ա, 14.03.14 N 185-Ա, 22.05.14 N 470-Ա, 19.11.14 N 1151-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |