Գլխավոր տեղեկություն
Համար
N 734-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2011-08.11.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.821
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 734-Ն

 

ԴԵՂԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 734-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԴԵՂԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

NN
ը/կ

Միջոցառումները

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման
աղբյուրը

1.

ՀՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում պատշաճ արտադրական գործունեության և պատշաճ բաշխման գործունեության (այսուհետ` ՊԱԳ/ՊԲԳ) փորձագիտական բաժնի ստեղծում

ՀՀ առողջապահության
նախարարություն

2011 թ.
հունիս

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

2.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ՊԱԳ/ՊԲԳ փորձագիտական բաժնի գործունեության համար անհրաժեշտ որակի կառավարման համակարգի (գործունեության ստանդարտ ընթացակարգերի, ձևաթղթերի, որակի պատասխանատուների սահմանում և այլն) ներդրման ծրագրի և անհրաժեշտ իրավական ակտերի ցանկի հաստատում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
հունիս

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

3.

Միջազգային համապատասխան կառույցներին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն «Դեղագործական արտադրանքի հավաստագիր», «Դեղագործական տեսչության համագործակցության սխեմա» և այլ) անդամակցության հայտ ներկայացնելու ծրագրի հաստատում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
հունիս

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

4.

«Դեղերի արտադրության լիցենզիաներ տրամադրելու նպատակով փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
սեպտեմբեր

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

5.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կադրային ներուժի հզորացում, փորձագետների շարունակական վերապատրաստում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011-2012 թթ.

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

6.

ՊԱԳ-ի համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և հաստատում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011-2012 թթ.

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

7.

 Տեղական դեղարտադրության ՊԱԳ-ի կանոններին համապատասխանության գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում խորհրդակցությունների կազմակերպում տեղական դեղարտադրողների, միջազգային համապատասխան կառույցներից հրավիրված փորձագետների հետ, ինչպես նաև համատեղ ուսումնասիրությունների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում տեղական արտադրողներին միջազգային համապատասխան կառույցների կողմից «Դեղագործական արտադրանքի հավաստագիր» տրամադրելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն

մինչև 2011թ. օգոստոս և ընթացիկ

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

8.

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբեր

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

9.

Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) վերաբերյալ իրավական ակտի նախագծի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
նոյեմբեր

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

10.

«Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) հավաստագրի տրամադրման և վերանայման կարգը և հավաստագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թ.
առաջին կիսամյակ

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

11.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների ու լրացումների նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. հոկտեմբեր

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

12.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի փետրվարի 7-ի
 N 123-Ն հրամանի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
հուլիս

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

13.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշման վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների և լրացումների նախագծի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
նոյեմբեր

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

14.

Եվրամիության ուղեցույցների համաձայն ներպետական օրենսդրության վերանայում և իրավական ակտերի նախագծերի մշակում և ընդունում

ՀՀ առողջապահության նախարարություն

2014 թ.
հունվար

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

15.

Միջազգայնորեն ընդունված եղանակներով համագործակցության և տեղեկատվության փոխանակման համար համապատասխան կառույցներին անդամակցության հայտի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն «Դեղագործական արտադրանքի հավաստագիր», «Դեղագործական տեսչության համագործակցության սխեմա» և այլ) ներկայացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2014 թ.
հունվար

պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան