Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1459/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1459/02/09

2011թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

     Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կամո Նովշատյանի և Թերեզա Եգանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Հարություն Վարդանյանի հայցի ընդդեմ Թերեզա Եգանյանի և Կամո Նովշատյանի` համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հարություն Վարդանյանը պահանջել է Թերեզա Եգանյանից և Կամո Նովշատյանից համապարտության կարգով բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես հիմնական պարտքի գումար, ինչպես նաև այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա տոկոսագումարը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Կամո Նովշատյանից հօգուտ Հարություն Վարդանյանի բռնագանձել 11.160.000 ՀՀ դրամ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2010 թվականի որոշմամբ Թերեզա Եգանյանի և Կամո Նովշատյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.12.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Կամո Նովշատյանից հօգուտ Հարություն Վարդանյանի բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 13.07.2007 թվականից սկսած ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով պարտքի գումարի վրա հաշվարկված տոկոսները մինչև պարտքի փաստացի մարումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.11.2010 թվականի որոշմամբ Թերեզա Եգանյանի և Կամո Նովշատյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.08.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կամո Նովշատյանը և Թերեզա Եգանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հարություն Վարդանյանը:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 31.03.2011 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ։

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։

Ուսումնասիրելով կողմերի 31.03.2011 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել կողմերի միջև կնքված 31.03.2011 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

 «Հաշտության համաձայնություն

 

  ք. Երևան

 31.03.2011թ.

 

 Հարություն Վարդանյանս (անձնագիր AE0545341, տրված 12.01.2000 թվականին 007-ի կողմից, հաշվառված ք. Երևան, Ներքին Զեյթուն 2-րդ փողոց, թիվ 28 հասցեում), Թերեզա Եգանյանս (անձնագիր AF0399768, տրված 21.02.2002 թվականին 004-ի կողմից, հաշվառված ք. Երևան, Զուրաբյան 62/3 հասցեում) և Կամո Նովշատյանս (անձնագիր AH0283857, տրված 11.01.2007 թվականին 004-ի կողմից, հաշվառված ք. Երևան, Հր. Քոչարի 19/22 հասցեում)

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վարույթում գտնվող թիվ ԵՇԴ/1459/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

 

1. Հարություն Վարդանյանս հայտնում եմ, որ նշված գործով պատասխանող Կամո Նովշատյանի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունեմ։ Իմ պահանջը, որպես մայր գումար` 5.040.000 ՀՀ դրամ, առանց բանկային տոկոսների, ուղղված է Թերեզա Եգանյանին, որից էլ այն պահանջում եմ։

2. Թերեզա Եգանյանս հայտնում եմ, որ ընդունում եմ Հարություն Վարդանյանի պահանջը 5.040.000 ՀՀ դրամի չափով, որն էլ պարտավորվում եմ վերադարձնել մեկ տարվա ընթացքում` սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու պահից։

3.Կողմերս գալիս ենք համաձայնության, որպեսզի սույն գործով վճարման ենթակա ընդհանուր պետական տուրքի վճարման պարտականությունը կրի Թերեզա Եգանյանը։

 

 Կողմերիս հայտնի են հաշտության համաձայնության հաստատման հետևանքները։

 

 Հաշտության համաձայնությունը գրված է մեր կողմից, ճիշտ է, որի համար ստորագրում ենք։

 

  Հարություն Վարդանյան (ստորագրություն)
  Թերեզա Եգանյան

(ստորագրություն)

 Կամո Նովշատյան (ստորագրություն)»:

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել։

3. Թերեզա Եգանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.227.600 ՀՀ դրամ, որից 223.200 ՀՀ դրամ՝ որպես Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.10.2009 թվականի որոշմամբ հետաձգված և հայցադիմումի համար վճարման ենթակա, 334.800 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2010 թվականի որոշմամբ հետաձգված և վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա, 334.800 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2010 թվականի որոշմամբ հետաձգված և վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա, 334.800 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.01.2011 թվականի որոշմամբ հետաձգված և վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան