ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 817-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՄԵՂՐՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրիքի 204.1-ին հոդվածին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ, 48.1-ին, 60-րդ, 73-րդ ու 76-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի` Սյունիքի մարզի Կարճևան գյուղի Մայրուղի-4 հասցեում գտնվող տարածքից` 800 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասն առանց մրցույթի, 49 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով հանձնել «Դյութի Ֆրի Ալիանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված անմաքս առևտրի խանութ և նրա պահեստային տարածք կառուցելու համար:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված`
1) կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարը վճարում է հողի կադաստրային գնահատման արժեքին հավասարեցված տարեկան վարձավճարի չափով.
2) կառուցապատման իրավունքի պայմանագրում պետք է ներառվեն քաղաքաշինական նորմերի, կառուցապատման հատուկ պայմանների և քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ դրույթներ` կապված կառուցապատվող տարածքը հատուկ նշանակության հողեր համարվելու հետ.
3) սույն որոշման 1-ին կետով նախատեսված կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման ու կառուցապատման իրավունքի պետական գրանցման ծախսերը կատարվում են «Դյութի Ֆրի Ալիանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|