Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2009-11.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.15/32(350) Հոդ.415
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
12.09.2009
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109420

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2009 թ. N 27-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

12 սեպտեմբերի 2009 թ. N 226-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

Հրամայում ենք՝

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 10-րդ կետի և լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 8-րդ կետի` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար

ՀՀ բնապահպանության
նախարար


Ա. Գևորգյան

Ա. Հարությունյան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 27-Ն

և ՀՀ բնապահպանության նախարարի 
2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 226-Ն համատեղ հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

 1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ՝ բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:

2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` հիմնական ու լրացուցիչ չափորոշիչների շրջանակներում մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու գնահատման միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:

3. Մեթոդական ուղեցույցի 10-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու գնահատման միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

4. Հաշվետու տարվա ընթացքում բնապահպանության բնագավառում կատարման ենթակա աշխատանքների համար մարզպետարանների կողմից կազմվում են տարեկան աշխատանքային ծրագրեր (այսուհետ` տարեկան աշխատանքային ծրագրեր):

Տարեկան աշխատանքային ծրագրերը հաստատում են մարզպետները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ: Մարզպետների կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում մինչև հաշվետու տարվա հունվարի 7-ը:

5. Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային ու տարեկան հաշվետվությունների և տարեկան աշխատանքային ծրագրերի, բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ու դրանց համադրմամբ` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:

6. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`

1) կատարված աշխատանքների բնութագրերը.

2) կատարված աշխատանքների ժամկետները.

3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը.

4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.

5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:

7. Մարզպետը`

1) կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 7-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 7-ը:

8. Կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված տվյալ տարվա աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում պաշտոնապես` մեկ օրինակից, թղթային և էլեկտրոնային կրիչով:

9. Մարզպետները, կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև տվյալ տարվա աշխատանքային ծրագրերի մեկական օրինակները ներկայացնում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

10. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են. 

(աղյուսակ)

 

Հ/հ

Բնապահպանական չափորոշիչները

Գնահատման
առավելագույն
միավորը

Գնահա-տականը

1

2

3

4

 

Բնապահպանության բնագավառում
Գնահատման հիմնական չափորոշիչներ

5

 
       

1.

Մթնոլորտի պահպանության ոլորտ, այդ թվում`

   
 

 1.1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն

0,10

 
 

*1.2. Մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում` արձագանքման միջոցառումների կազմակերպում
(* - հաշվետու ժամանակահատվածի համար համապատասխան տեղեկատվություն չստանալու դեպքում մարզպետի աշխատանքն այդ մասով գնահատվում է որպես կատարված աշխատանք)

0,10

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

0,20

 
       

2.

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտ, այդ թվում`

   
 

2.1. Մարզի ջրահավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման նկատմամբ հսկողության իրականացում

0,50

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

0,50

 
       

3.

Կենսառեսուրսների կառավարման ոլորտ, այդ թվում`

   
 

3.1. Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, որսի կենդանիների ու որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի վերարտադրության ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն

0,50

 
 

3.2. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման համար կազմակերպվող մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացում և վարման բնագավառներին առնչվող պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում և աջակցություն

0,50

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

1,00

 
       

4.

Հողային ռեսուրսների և ընդերքի պահպանության ոլորտ, այդ թվում`

   
 

4.1. Հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում և հողի բերրի շերտի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում

0,40

 
 

4.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու նպատակով նավթի, գազի, բենզինի և այլ նյութերի պահեստավորման, վտանգավոր նյութերի ու թափոնների (այդ թվում` ռադիոակտիվ) թաղման ու կեղտաջրերի թափման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկատվության ներկայացում

0,20

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

0,60

 
       

5.

Թափոնների կառավարման ոլորտ, այդ թվում`

   
 

5.1. Թափոնների գործածության (հավաքում, փոխադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում, վնասազերծում, ոչնչացում և թաղում) ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմում և դրանց իրականացման համակարգում

0,50

 
 

5.2. Թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմում ու վարում և անձնագրավորման գործընթացի կազմակերպում

0,50

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

1,00

 
       

6.

Բնապահպանական փորձաքննության ոլորտ, այդ թվում`

   
 

 6.1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմանում նախատեսվող գործունեության փաստաթղթերի ուսումնասիրության, հասարակական լսումների կազմակերպման, իրականացման և հասարակական լսումների արդյունքները սահմանված ժամկետներում բնապահպանության նախարարությանը տրամադրման ապահովում

0,40

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

0,40

 
       

7.

Բնապահպանական հսկողություն, այդ թվում`

   
 

7.1. Մարզպետների ենթակա կառույցների կողմից կամ իրենց տնoրինության տակ գտնվող տարածքներում, ներառյալ` ընդհանուր oգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից oգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական oրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և հայտնաբերված իրավախախտումների մասին սահմանված ժամկետում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին տեղեկացում, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու գործընթացի ապահովում

0,40

 
 

7.2. Բնապահպանական մարզային ծրագրերում ներառված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց ընթացքի մասին բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին իրազեկում

0,40

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

0,80

 
       

8.

Մարզի կտրվածքով համայնքային բնապահպանական ծրագրեր և ֆինանսական միջոցների արդյունավետություն, այդ թվում `

   
 

8.1. Օրենքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի ներկայացման և դրանց իրականացման համար նախատեսված սուբվենցիաների օգտագործման ապահովում

0,50

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

0,50

 
       
 

Գնահատման լրացուցիչ չափորոշիչներ

   
       

1.

Թափոնների կառավարման ոլորտ, այդ թվում`

   
 

1.1. Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող օբյեկտներին մարզպետի կողմից աջակցություն

0,30

 
 

1.2. Իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմում և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում

0,90

 
 

1.3. Իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում (լիկվիդացում)

0,90

 
 

1.4. Մարզում աղբահանության և թափոնների (աղբի) վերամշակման գործընթացի կազմակերպում

0,90

 
       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

3,00

 

 

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատում է բնապահպանական յուրաքանչյուր չափորոշիչի համար`

1) յուրաքանչյուր կիսամյակ` կիսամյակային հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 14-ը.

2) յուրաքանչյուր տարի` տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 14-ը:

12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն մեթոդական ուղեցույցի 11-րդ կետով սահմանված գնահատականները 5-օրյա ժամկետում քննարկում է մարզպետների հետ և համապատասխանաբար, մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

Եթե, համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացվող գնահատականներին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքի պատճենը:

13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Մարզպետների կողմից կատարված աշխատանքների կիսամյակային և տարեկան գնահատականները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացնում բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով, անհրաժեշտության դեպքում դրան կցելով հիմնավորումներ և բացատրություններ:

14. Մարզպետների կողմից հաշվետվություններն ու տարեկան աշխատանքային ծրագրերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2015, N 528-Ն 11.07.2015, N 27-Ն
29.12.2010, N 30-Ն 11.03.2011, N 27-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան