Basic information
Number
N 549
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.05.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.392
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.05.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.05.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.05.2002
Effective date
15.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2002 թվականի N 549
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սրաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 354,6 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 332,4 հեկտարը, որից՝ 75,5 հեկտար վարելահող, 6,9 հեկտար խոտհարք, 216 հեկտար արոտավայր, 34 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 20 հեկտար վարելահողը՝ անհատույց օտարելու համար.

բ) 1,5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ անհատույց օտարելու համար.

գ) 0,7 հեկտար արոտավայրը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ գերեզմանատունն ընդլայնելու համար։

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ հսկողություն սահմանել հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 15-ի N 549 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2002 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 15.0 15.0          
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ 1.0 1.0          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 0.7       0.7    
 

ընդամենը

  16.7 16.0     0.7    
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 5.0 5.0          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 0.5 0.5          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ              
 

ընդամենը

  5.5 5.5          
 

Ընդամենը

  22.2 21.5     0.7