Գլխավոր տեղեկություն
Համար
N 674-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.784
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2011 թվականի N 674-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդին Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի հաստատած ծրագրի (հարցաշարի) հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի հարցաթերթը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 12-ի N 674-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐ (ՀԱՐՑԱՇԱՐ)

 

I. ՀԱՍՑԵԱՄԱՍ

 

1. Մարդահամարի կազմակերպման տեղամասերի համարները (մարդահամարի տեղամաս, հրահանգչական տեղամաս, հաշվային տեղամաս)

2. Տնային տնտեսության հասցեն` մարզը, տարածաշրջանը, համայնքը, բնակավայրը/վարչական շրջանը, հեռախոսահամարը, եթե կազմակերպություն է, ապա նաև կազմակերպության անվանումը

 

II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը

2. Մարդահամարի հաշվառման պահին անձը՝

  մշտապես ներկա է

  ժամանակավոր ներկա է

  բացակա է

3. Մարդահամարի հաշվառման պահին բնակավայրից բացակայող անձի համար`

3.1. բացակայության տևողությունը (ամիսներով)

3.2. պատճառը՝

  աշխատանք

  անձնական/ընտանեկան

  ուսում

  հյուր

  գործուղում

  զբոսաշրջիկ

  այլ

3.3. մարդահամարի հաշվառման պահին անձի գտնվելու վայրը` երկիրը, Հայաստանում գտնվելու դեպքում` մարզը

4. Մարդահամարի հաշվառման պահին ժամանակավոր ներկա գտնվողի համար`

4.1. գտնվելու տևողությունը (ամիսներով)

4.2. նպատակը՝

  աշխատանք

  անձնական/ընտանեկան

  ուսում

  հյուր

 գործուղում

  զբոսաշրջիկ

  այլ

4.3. մշտական բնակության վայրը` երկիրը, Հայաստանում գտնվելու դեպքում` մարզը և բնակավայրը

5. Ազգակցական կապը տնային տնտեսության առաջինը գրված անդամի հետ՝

 ● տնային տնտեսությունում առաջինը գրված անձ

 Նրա՝

  կինը/ամուսինը

  դուստրը/որդին

  խնամակալության տակ գտնվող երեխան

  մայրը/հայրը

  քույրը/եղբայրը

  սկեսուրը/սկեսրայրը/զոքանչը/աները

  հարսը/փեսան

 տատը/պապը

  թոռը

  այլ ազգական

  ոչ ազգական

  սենյակակից (միայն խմբային տնտեսությունների համար)

6. Սեռը

7. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

8. Ծննդավայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը և բնակավայրը

9. Քաղաքացիության երկիրը՝

 երկքաղաքացիների համար, նշել նաև քաղաքացիության երկրորդ երկիրը

10. Ազգությունը՝

հայ

ուկրաինացի հրեա

եզդի

քուրդ գերմանացի

ռուս

լեհ պարսիկ

ասորի

բելառուս այլ

հույն

վրացի հրաժարվում է պատասխանել

 

11. 1) Մայրենի լեզուն՝ 2) Այլ լեզու, որին ազատ տիրապետում է՝

 

հայերեն քրդերեն ֆրանսերեն
եզդիերեն լեհերեն գերմաներեն
ռուսերեն բելառուսերեն իսպաներեն
ասորերեն վրացերեն պարսկերեն
հունարեն եբրաերեն թուրքերեն
ուկրաիներեն անգլերեն այլ
    հրաժարվում է պատասխանել

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ ԼՐԱՑՎՈՒՄ ՄՆԱՑՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ

 

12. Համարում է արդյոք անձն իրեն որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ՝

Եթե «համարում է», ապա նշել.

 

ü հայ առաքելական

ü եհովայի վկա

ü հեթանոսական

ü կաթոլիկ

ü բողոքականներ

ü մահմեդական

ü ուղղափառ

ü մորմոն

ü հուդայական

ü նեստորական

ü մոլոկան

ü կրիշնյա գիտակցության կամ հարե կրիշնյա

ü ավետարանական

ü շար-ֆադինական

ü ՏՄ (տրանսցենդետալ մեդիտացիա)

   

ü այլ

 

չի համարում

հրաժարվում է պատասխանել

 

13. Ծննդյան օրվանից տվյալ բնակավայրում անձի անընդհատ բնակվելը

 

  այո

   ոչ

 

Եթե «ոչ», ապա նշել

13.1. տարեթիվը, որից սկսած անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում

13.2. նախորդ բնակության վայրը` երկիրը, Հայաստանի դեպքում` մարզը և բնակավայրը

13.3. ինչպիսի բնակավայրից է եկել`

 

  քաղաքային

   գյուղական
 

13.4. բնակության վայրը փոխելու հիմնական պատճառը՝

  այլ երկրներից պատերազմական գործողությունների

 ● այլ երկրներից ռասսայական, ազգային, կրոնական պատկանելության, սոցիալական որևէ

    խմբի անդամակցության կամ քաղաքական հայացքների համար հալածանքի ենթարկվելու հիմնավոր վախի

  ընտանեկան

 հայրենադարձություն

  այլ

14. Գոյության միջոցի հիմնական աղբյուրը՝

  վարձու աշխատանքը

  ինքնազբաղվածությունը գյուղացիական տնտեսությունում

  ինքնազբաղվածությունն այլ ոլորտներում

  սեփականությունից եկամուտը (գյուղացիական տնտեսությունից,

    վարձակալության դիմաց ստացված վարձավճարներ, տոկոսավճարներ,

    շահաբաժիններ)

  վարկերի, խնայողությունների օգտագործում և կապիտալի (այդ թվում՝ նաև գույքի) վաճառք

  կենսաթոշակ

  նպաստ պետական մարմնից

  նպաստ ոչ պետական աղբյուրից

  կրթաթոշակ

  պետական ապահովության (պահպանություն) ներքո

  ոչ պետական բարեգործական հասարակական կազմակերպությունների ապահովության (պահպանություն) ներքո


Դրամական օգնություն՝

 ü պետական աղբյուրից

 ü արտերկրում բնակվող հարազատներից, բարեկամներից, ծանոթներից

 ü Հայաստանում բնակվող հարազատներից

խնամքի տակ

այլ աղբյուր

 

15-17 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 6 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

15. Կրթական մակարդակը, գիտական աստիճանը

  չունի տարրական կրթություն

  տարրական կրթություն

  հիմնական կրթություն

  միջնակարգ կրթություն

  նախնական մասնագիտական (արհեստագործական)

  միջին մասնագիտական

  բարձրագույն մասնագիտական (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)

  հետբուհական մասնագիտական (հետազոտող, ասպիրանտուրան ավարտած, սակայն թեզ չպաշտպանած)

  գիտության թեկնածու

  գիտության դոկտոր

16. Տարրական կրթություն չունեցողների համար` գրաճանաչ է՝

 

      ● այո                          ոչ

 

 

17. Ուսումնական հաստատություն հաճախելը՝

եթե «սովորում է», ապա նշել ուսումնական հաստատության տեսակը`

 ü տարրական դպրոց

 ü միջին դպրոց

 ü ավագ դպրոց

 ü նախնական մասնագիտական (արհեստագործական)

 ü միջին մասնագիտական

 ü բարձրագույն մասնագիտական

 ü հետբուհական մասնագիտական

չի սովորում

 

18-20 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 15 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

18. Ամուսնական կարգավիճակը՝

  երբևէ չամուսնացած

  ամուսնացած (գրանցված)

 ամուսնացած փաստացի (առանց գրանցման)

  միայն եկեղեցու կանոնական ծեսով իրագործված ամուսնություն

 այրի/կնակորույս

  ամուսնալուծված (գրանցված)

  բաժանված (առանց գրանցման)

Իգական սեռի ներկայացուցիչների համար նշել՝

19. Քանի երեխա է ծնել

20. Նրանցից քանիսն են ողջ

 

21-28 ՀԱՐՑԵՐԸ ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ 15-75 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

21. Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք ունենալը մարդահամարի հաշվառմանը նախորդող շաբաթվա` հոկտեմբերի 4-11-ի ընթացքում (ներառյալ աշխատանքից ժամանակավորապես բացակայողները)

 

  այո

   ոչ
 

 

Եթե «այո»

22. Հիմնական աշխատավայրի` կազմակերպության, հիմնարկի (կամ դրա մասնաճյուղի) տնտեսական գործունեության տեսակը

23. Զբաղմունքը հիմնական աշխատավայրում

24. Զբաղվածության կարգավիճակը`

  վարձու աշխատող

  գործատու (սեփականատեր` վարձու աշխատողի (աշխատողների) մշտական ներգրավմամբ)

  ինքնազբաղված գյուղացիական տնտեսությունում

  ինքնազբաղված այլ գործունեությամբ

  ընտանիքի օժանդակող անդամ

  արտադրական/սպառողական կոոպերատիվի անդամ

  այլ

Աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք չունեցող անձանց համար

25. Հաշվառմանը նախորդող վերջին 4 շաբաթների ընթացքում փնտրել է արդյոք աշխատանք՝

  այո, փնտրել է վճարովի աշխատանք

  այո, փորձել է սկսել սեփական գործ

  ոչ

Եթե փնտրել է աշխատանք, ապա`

26. Առաջին անգամ

 

      ● այո                          ոչ

 

 

27. Եթե առաջարկվի համապատասխան աշխատանք, ապա պատրաստ է անցնել աշխատանքի

առաջիկա երկու շաբաթների ընթացքում

 

      ● այո                          ոչ

 

 

Եթե չի փնտրել աշխատանք, ապա`

28. Նշել պատճառը`

  գտել է աշխատանք և կանցնի աշխատանքի առաջիկա 2 շաբաթում

  դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով և սպասում է պատասխանի

  պատրաստվում է հեռանալ հանրապետությունից

  պատրաստվում է տեղափոխվել ՀՀ-ում այլ բնակավայր

  վարում է տնային տնտեսություն

  աշխատանք գտնելու հույս չունի

  չգիտի` որտեղ կամ ինչպես փնտրել աշխատանք

  առաջարկվող աշխատանքի վարձատրությունը բավարար չէ

  չունի մասնագիտական համապատասխան հմտություններ

  աշխատելու անհրաժեշտություն/ ցանկություն չունի

  սովորում է

  տարիքային/ առողջական

 ● այլ

 

Բացակա տնային տնտեսությունների համար չեն լրացվում մնացյալ բաժինները

 

III. ՀԱՐՑԵՐ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

 ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բ.1. Ում սեփականությունն է հանդիսանում բնակելի միավորը՝

  տվյալ տնային տնտեսության անդամի (անդամների)

  պետության

  համայնքի

  իրավաբանական անձի

  այլ անձի (անձանց)

  անօթևան է

Բ.2. Բնակելի շինության տեսակը՝

  բնակելի տուն (առանձնատուն)

  բնակելի տան մի մաս

  բազմաբնակարան շենքի բնակարան

  բնակարանի մի մաս

  տնակ/ ժամանակավոր կացարան

  համատեղ բնակության շինություն

  հանրակացարան

  այլ` բնակության համար հարմարեցված շինություն

Բ.3. Շահագործման հանձնման տարին՝

  մինչև 1950 թ.

  1951-1970

  1971-1980

  1981-1990

  1991-2000

  2001-2011 թթ.

 

Բ.4. Շինության արտաքին պատերի շինանյութը՝

 

 քար

մոնոլիտ

խառնակազմ նյութ

պանել

փայտ

այլ

 

Բ.5. Տնային տնտեսության զբաղեցրած սենյակների քանակը

 

Բ.6. Բնակելի միավորի ընդհանուր մակերեսը, քառ. մետր

 

Բ.7. Հիմնական (ստացիոնար) հեռախոսի առկայությունը

 

այո                          ոչ

 

 

Բ.8. Համակարգչի առկայությունը

 

այո                          ոչ

 

 

Բ.9. Համակարգչի առկայության դեպքում ինտերնետին միացված լինելը

 

● այո, մշտապես         այո, բայց ոչ մշտապես           ոչ 

 

 

 

Բ.10. Բնակելի միավորի ջեռուցման հիմնական միջոցը՝

  ջեռուցման անհատական համակարգ

  կենտրոնացված ջեռուցում

  գազի վառարան

  էլեկտրական տաքացուցիչ

  փայտով ջեռուցվող վառարան

  աթարով ջեռուցվող վառարան

  այլ

Բ.11. Ջրամատակարարման հիմնական աղբյուրը՝

  կենտրոնացված ջրամատակարարում բնակելի միավորում

  կենտրոնացված ջրամատակարարում շենքում, բայց ոչ բնակելի միավորում

  բերովի/գնովի ջուր

  ջրակուտակման սեփական համակարգ

  գետեր/աղբյուրներ

  ջրհոր

  այլ

Բ.12. Ջրհեռացման (կոյուղացման) համակարգը՝

  միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին

  ունի տեղական (լոկալ) ցանց

  այլ

Բ.13. Լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը՝

  այո, բնակելի միավորում

  այո շենքում, բայց ոչ բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

 ● այո շենքում, բայց ոչ բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

 այո շենքից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

  այո շենքից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

  ոչ

Բ.14. Զուգարանի առկայությունը՝

 Ողողվող

  բնակելի միավորում, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

  բնակելի միավորում, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

  բնակմիավորից դուրս, միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

  բնակմիավորից դուրս, այլ տնային տնտեսության հետ համատեղ օգտագործման

 Չողողվող

 միայն տվյալ տնային տնտեսության օգտագործման

  համատեղ օգտագործման

  այլ

Բ.15. Աղբահանությունը՝

 Շենքի աղբատար խողովակով

  կանոնավոր հեռացվող

  անկանոն հեռացվող

 Այլ ճանապարհով

  թափվում է կանոնավոր հեռացվող աղբարկղը

  թափվում է անկանոն հեռացվող աղբարկղը

  այլ

 

IV. ՀԱՐՑԵՐ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՀԻՆ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Գ.1. Արդյոք տնային տնտեսությունը մշակում է գյուղատնտեսական մշակաբույսեր իրենց կողմից տնօրինվող հողերում (սեփական, ներառյալ տնամերձ, վարձակալված` վարձավճարով կամ առանց վարձավճարի) կամ զբաղվում է կենդանաբուծությամբ սեփական սպառման, վաճառքի թե այլնի համար

 

  այո

   ոչ

 

Գ.2. Լրացնել տնային տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակները (գլուխ)՝

  խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը

 որից` ü կովեր

          ü գոմեշներ

  խոզեր

  ոչխարներ

  այծեր

  թռչուններ

  մեղվաընտանիքներ (փեթակ, հատ)

Գ.3. Լրացնել տնային տնտեսության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի չափերը (անկախ նրանից մշակվում են թե ոչ)` ներառյալ վարձակալության տրվածը (հա` 0.00 ճշտությամբ)

Գ.3.1. ընդամենը` գյուղատնտեսական նշանակության հողեր

 այդ թվում`

  վարելահող

  բազմամյա տնկարկ

ü պտղատու այգի և հատապտղանոց

ü խաղողանոց

  բնական խոտհարք

  արոտավայր

Գ.3.2. տնամերձ հող

Գ.4. Տնային տնտեսության ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ (ակվակուլտուրաների արտադրությամբ) զբաղվելը

 

  այո

   ոչ

 

V. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

 

Դ.1. Վերջին 12 ամիսների ընթացքում արտերկրից դրամական միջոցներ ստանալը`

  այո, կանոնավոր

  այո, ժամանակ առ ժամանակ

  այո, հազվադեպ

  ոչ

Դ.2. Վերջին 12 ամիսների ընթացքում, տնային տնտեսությունում արձանագրված`

          կենդանի ծնունդ (ծնունդներ)

2.1. այո, գրանցված է ՔԿԱԳԳ-ում (թիվը)

2.2. այո, գրանցված չէ ՔԿԱԳԳ-ում (թիվը)

2.3. ոչ

Մահվան դեպք (դեպքեր)

2.4. այո, գրանցված է ՔԿԱԳԳ-ում (թիվը, սեռը, տարիքը)

2.5. այո, գրանցված չէ ՔԿԱԳԳ-ում (թիվը, սեռը, տարիքը)

2.6. ոչ

 

Դ.3. Տնային տնտեսության կազմում կան արդյոք, օրենսդրությամբ սահմանված կարգով տրված, հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք

3.1. այո, նշել թվաքանակը, նրանց հերթական համարներն ըստ Տ/Տ հարցաթերթի «Ա» սյունակի

3.2. ոչ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան