«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210480
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
16 նոյեմբերի 2010 թ. |
N 398-Ն |
12 նոյեմբերի 2010 թ. |
N 220-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 1272-Ն որոշման N 2 Հավելվածի 47 և 47.1 կետերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի N 06-390-Ն և ՀՀ արդարադատության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի N 172-Ն համատեղ հրամանը:
3. Կոմիտեն ծանուցում է ծառայության համապատասխան բաժնին այն գույքային միավորների մասին, որոնց նկատմամբ սույն համատեղ հրամանի 2-րդ կետում նշված համատեղ հրամանի համաձայն ծառայության կողմից ուղարկված հարցումներով մինչև որոշում ստանալը գործարքներ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջ է դրվել: Ծանուցման մեջ նշվում են նաև համապատասխան հարցման համարը և ամսաթիվը:
Նման ծանուցումն ուղարկելուց հետո երկշաբաթյա ժամկետում գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում չստանալու դեպքում դրա նկատմամբ գործարքներ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը համարվում է վերացված:
4. Սույն համատեղ հրամանի կատարման ապահովումը դնել կոմիտեի տեղեկատվական կենտրոնի և ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի վրա:
Ե. Զախարյան |
Գ. Դանիելյան |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
1. Ծառայության կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին և պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումները կոմիտեին ուղարկվում են կոմիտեի տեղեկատվական կենտրոնում տեղադրված և տեղեկատվական կենտրոնի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգին համակցված ծրագրի միջոցով` համաձայն Ձև 1-1-ի, Ձև 1-2-ի և Ձև 3-ի (կցվում են):
2. Կոմիտեի կողմից պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումների կատարման վերաբերյալ ծանուցումները ծառայությանն ուղարկվում են կոմիտեի տեղեկատվական կենտրոնում տեղադրված և տեղեկատվական կենտրոնի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգին համակցված ծրագրի միջոցով` համաձայն Ձև 2-1-ի և Ձև 2-2-ի (կցվում են):
3. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին և պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումներում պարտապանի վերաբերյալ բոլոր տվյալները ծառայության կողմից ենթակա են պարտադիր լրացման` պարտապանի նույնականացումն ապահովելու նպատակով:
4. Էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանությունն ու նույնականացումն ապահովվում է ծառայության և կոմիտեի միջև կազմակերպված փակ, առանձնացված հատուկ կապուղու միջոցով:
Ձև 1-1
Հաղորդագրություն թիվ /Հաղորդագրության համարը/
ՈՐՈՇՈՒՄ /որոշման համարը/
Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին
/որոշման ամսաթիվը/ |
/վայրը/ |
ԴԱՀԿ ծառայության /բաժին, բաժանմունք/ /որոշում կայացնողի կոչում, պաշտոն, անուն, ազգանուն, հայրանուն/ս, ուսումնասիրելով /վարույթի հարուցման օրը/ հարուցված թիվ /վարույթի համարը/ կատարողական վարույթի նյութերը,
ՊԱՐԶԵՑԻ
/Դատարանի անվանումը/ դատարանի կողմից /կատարողական թերթի տրման ամսաթիվը/ տրված թիվ /կատարողական թերթի համարը/ կատարողական թերթի համաձայն պետք է`
/կատարողական թերթի պահանջը/:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածով և 44 հոդվածի 4-րդ մասով
ՈՐՈՇԵՑԻ
Արգելանք դնել պարտապան`
Ա. Ա. Հ. / Իրավ. անձի անվանումը |
|
Իրավ. անձի կազմակերպաիրավ. ձևը |
|
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ |
|
Անձնագրի համար / ՀՎՀՀ |
|
Պետ. ռեգ. գրանցման համար |
|
Պետ. ռեգ. վկայական |
սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:
Նրան արգելել տնօրինել և օտարել արգելադրված գույքը:
Որոշման պատճենն ուղարկել կողմերին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
/Հարկադիր կատարող՝ (ստորաբաժանում, կոչում, պաշտոն, Ա. Ա. Հ.)/
Ձև 1-2

պատկանող և
Մարզ |
|
Համայնք |
|
Հասցե |
հասցեում գտնվող գույքի վրա:

Ձև 2-1
/Ելքի համարը/ |
Ի պատասխան Ձեր /արգելանքի որոշման հաղորդագրության համարը/ հաղորդագրության
Հայտնում ենք
/Պատասխանի ձևավորման ամաթիվը/ դրությամբ, համաձայն պարտապանի գույքի վրա արգելանք դնելու Ձեր թիվ /արգելանքի որոշման համարը/ որոշման
Արգելադրվել է
Ա. Ա. Հ. / Իրավ. անձի անվանումը |
|
Իրավ. անձի կազմակերպաիրավ. ձևը |
|
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ |
|
Անձնագրի համար / ՀՎՀՀ |
|
Պետ. ռեգ. գրանցման համար |
|
Պետ. ռեգ. վկայական |
պատկանող և
Մարզ |
|
Համայնք |
|
Հասցե |
հասցեում գտնվող գույքը, նրան արգելվել է տնօրինել և օտարել արգելադրված գույքը:
/արգելադրված գույքի սեփականության ձևը (սեփական, համատեղ, բաժնային), առկայության դեպքում համասեփականատերերի տվյալները, անհրաժեշտության դեպքում այլ նշումներ/ *
* - ազատ ֆորմատի տեքստ, որը չի գերազանցում 500 սիմվոլը (ներառյալ բացակները)
Կատարող՝ /Ա. Ա. Հ./
Ձև 2-2
/Ելքի համարը/ |
Ի պատասխան Ձեր /արգելանքի որոշման հաղորդագրության համարը/ հաղորդագրության
Հայտնում ենք
/Պատասխանի ձևավորման ամսաթիվը/ դրությամբ, համաձայն պարտապանի գույքի վրա արգելանք դնելու Ձեր թիվ /արգելանքի որոշման համարը/ որոշման
Ա. Ա. Հ. / Իրավ. անձի անվանումը |
|
Իրավ. անձի կազմակերպաիրավ. ձևը |
|
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ |
|
Անձնագրի համար / ՀՎՀՀ |
|
Պետ. ռեգ. գրանցման համար |
|
Պետ. ռեգ. վկայական |
պատկանող գույք չի արգելադրվել, քանի որ
/Գույք չարգելադրելու պատճառը*/
Կատարող՝ /Ա. Ա. Հ./
* - ազատ ֆորմատի տեքստ, որը չի գերազանցում 500 սիմվոլը (ներառյալ բացակները)
** - ցանկացած լրացվող դաշտ չպետք է պարունակի ´<´ և ´>´ («մեծ է» և «փոքր է» սիմվոլները) սիմվոլներ:
Ձև 3
Հաղորդագրություն թիվ /Հաղորդագրության համարը/
ՈՐՈՇՈՒՄ /որոշման համարը/
Պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին
/որոշման ամսաթիվը/ |
/վայրը/ |
ԴԱՀԿ ծառայության /բաժին, բաժանմունք/ /որոշում կայացնողի կոչում, պաշտոն, անուն, ազգանուն, հայրանուն/ս, ուսումնասիրելով /վարույթի հարուցման օրը/ հարուցված թիվ /վարույթի համարը/ կատարողական վարույթի նյութերը,
ՊԱՐԶԵՑԻ
/Դատարանի անվանումը/ դատարանի կողմից /կատարողական թերթի տրման ամսաթիվը/ տրված թիվ /կատարողական թերթի համարը/ կատարողական թերթի համաձայն պետք է`
/կատարողական թերթի պահանջը/:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28, 44.1, 71 հոդվածներով.
ՈՐՈՇԵՑԻ
Վերացնել պարտապան
Ա. Ա. Հ. / Իրավ. անձի անվանումը |
|
Իրավ. անձի կազմակերպաիրավ. ձևը |
|
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ |
|
Անձնագրի համար / ՀՎՀՀ |
|
Պետ. ռեգ. գրանցման համար |
|
Պետ. ռեգ. վկայական |
պատկանող և
Մարզ |
|
Համայնք |
|
Հասցե |
հասցեում գտնվող գույքի վրա դրված արգելանքը:
Որոշման պատճենն ուղարկել կողմերին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
/Հարկադիր կատարող՝ (ստորաբաժանում, կոչում, պաշտոն, Ա. Ա. Հ.)/
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|