Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2010-25.11.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.236
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
14.07.2010
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11510277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

14 հուլիսի 2010 թ. N 07-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հուլիսի 2010 թ. N 66-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N ԱՀ-19 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 155-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 718-Ն որոշման 2-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2005 թվականի նոյեմբերի 17-ի N ԱՀ-19 և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 17-ի N 155-Ն համատեղ հրամանը։

 

Տարածքային կառավարման նախարար

Ա. Գևորգյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ա. Գրիգորյան

 

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարի

2010 թվականի հուլիսի 14-ի

N 07-Ն հրամանի

Հավելված

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

2010 թվականի հուլիսի 13-ի

N 66-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ............................................

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության .................................................. մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (այսուհետ` բաժինը) Հայաստանի Հանրապետության .................................................. մարզպետարանի (այսուհետ` մարզպետարանի) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության ..................................... մարզպետը (այսուհետ` մարզպետը):

3. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև մարզպետի կարգադրությունների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով:

4. Բաժինը մարզպետի, նրա համապատասխան տեղակալի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, իր իրավասությունների շրջանակներում, համագործակցում է մարզի համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների, սոցիալական ծառայության տարածքային մարմինների, զբաղվածության տարածքային կենտրոնների, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ:

5. Բաժինը ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության, իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների վերաբերյալ խորհրդատվություն, աջակցություն և տեղեկատվություն ստանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն) և այլ գերատեսչություններից:

6. Բաժինը իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով: Բաժնի տարեկան ծրագիրը ներկայացվում է քննարկման` նախարարություն և հաստատվում է մարզպետի կողմից:

 

II. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Բաժնի խնդիրներն են`

1) մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ապահովումը,

2) ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքի ապահովումը,

3) մարզում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը,

4) մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը,

5) մարզում գենդերային ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը,

6) մարզում հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության ծրագրերի մշակում և դրանց կատարման ապահովումը:

 

III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզերում,

2) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր,

3) ուսումնասիրում է մարզում գենդերային հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում գենդերային քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` գենդերային հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,

5) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր,

6) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ ոստիկանություն,

7) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ,

8) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ:

9) ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում նրանց կարիքների գնահատում,

10) ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա մշակում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը,

11) վարում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգը` դրանում հաշվառելով.

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողկան խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

բ. բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին,

գ. որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում, լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

դ. որդեգրման ենթակա երեխաներին և անձնական քարտի պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,

ե. խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես խնամատար ծնողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում խնամատար ծնողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

զ. մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասներին (ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն),

է. հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին,

ը. մանկուց հաշմանդամ երեխաներին,

թ. սոցիալապես անապահով ընտանիքների, բուժական հաստատություններում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաներին,

12) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում,

13) լուծում է առկա տարաձայնությունները` ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում` հաշվի առնելով երեխայի շահերը,

14) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը,

15) մասնակցում է դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը,

16) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ միաժամանակ իրավասու է անմիջապես վերցնելու ծնողներից (նրանցից մեկի) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան և խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ համատեղ ապահովել երեխայի տեղավորումը` 7 օրվա ընթացքում, դիմելով դատարան` ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով,

17) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական/ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում,

18) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը,

19) հետևում և աջակցում է վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին,

20) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը,

21) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում և տալիս եզրակացություն` երեխային մանկատուն տեղավորելու մասին,

22) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, իսկ մարզպետարանի որդեգրման հնարավորության բացասական եզրակացության մասին հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին,

23) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն,

24) մանկատանը տեղավորված երեխային ծնողներին վերադարձնելու դեպքում, ծնողների դիմումի և կատարված ուսումնասիրության ակտի հիման վրա տալիս է եզրակացություն` երեխային ընտանիք վերադարձնելու վերաբերյալ,

25) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում և տալիս եզրակացություն` երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին, որը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

26) գիշերօթիկ խնամքի հաստատությունում տեղավորված երեխային` գիշերօթիկ խնամքի հաստատությունից դուրս գրելու համար տալիս է եզրակացություն, որի մեկ օրինակը տրվում է նախարարությանը,

27) դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումները,

28) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը` դրանց բացակայության դեպքերում,

29) մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

30) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,

31) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

9. Բաժնի պետը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Բաժնի պետը հաշվետու է մարզպետին, մարզպետի` բաժնի գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:

11. Բաժնի պետը`

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին,

3) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը,

4) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է բաժնի և այլ մարմինների փոխհարաբերությունները,

5) ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,

6) բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

7) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների խորհրդակցություններին,

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ,

9) բաժնի պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում բաժնի պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

10) բաժնի աշխատողներն աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

11) բաժնի աշխատողներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարների հանձնարարականների կատարումը:

 

V. ԲԱԺՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Բաժնում պետք է աշխատի առնվազն 5 քաղաքացիական ծառայող հետևյալ մասնագիտություններով` իրավագիտություն կամ բժիշկ կամ բուժքույրական գործ կամ հոգեբանություն կամ մանկավարժություն կամ սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն կամ սոցիալական աշխատանքի մասնագիտական վերապատրաստում ունեցող:

13. Բաժնի պետը, գլխավոր մասնագետը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններում աշխատող քաղաքացիական ծառայողները`

1) ունեն իրենց լիազորությունների հետ կապված ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտի` «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի, որդեգրման, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության, հաստատությունների տեղավորման կարգերի, խնամատար ընտանիքի և գենդերային հիմնախնդիրները կարգավորող իրավական ակտերի իմացություն,

2) ունեն մասնագիտական գիտելիքներ և կառավարչական հմտություններ,

3) ունեն համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ:

14. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոններում աշխատող քաղաքացիական ծառայողները`

1) ունեն իրենց լիազորություների հետ կապված (մասնավորապես երեխաների իրավունքների, ընտանիքի, կանանց հիմնահարցերի ոլորտի, որդեգրման և խնամատար ընտանիքի) իրավական ակտերի իմացություն,

2) ունեն մասնագիտական գիտելիքներ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

VI. ԲԱԺՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Բաժնի պետը իրավունք ունի`

1) իր լիազորությունների շրջանակներում համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզում գործող հանրակրթական դպրոցների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հետ,

2) իր լիազորությունների շրջանակներում ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից,

3) մասնակցել ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների,

4) ստուգել խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին,

5) կազամակերպել և ապահովել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տալ եզրակացություն` երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին,

6) համակարգել մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական բազան,

7) կազմակերպել և ղեկավարել մարզում կանանց հիմնահարցրերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը,

8) կազմակերպել և ղեկավարել կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը,

9) կազմակերպել և ղեկավարել մարզում գենդերային հիմնահարցրեըի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը,

10) կազմակերպել և ղեկավարել մարզում կանանց առուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցրերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը,

11) ապահովել և համագործակցել մարզում կանանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ,

12) կազմակերպել և ղեկավարել մարզում Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը,

13) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմին ներկայացնել եզրակացություն` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին,

14) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնել վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալ տեղեկատվություն երեխայի ծնողին (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատությունների վերաբերյալ,

15) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկել մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանել անչափահասների իրավունքներն ու շահերը,

16) պարբերաբար լուսաբանել, ներկայացնել մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները` զանգվածային լրատվամիջոցներով:

16. Գլխավոր մասնագետը իրավունք ունի`

1) իր լիազորությունների շրջանակներում, բաժնի պետի հանձնարարությամբ, համագործակցել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզում գործող հանրակրթական դպրոցների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների և ոստիականության հետ,

2) կատարել տուն-այցեր` կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրման նպատակով,

3) իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների դեպքի վարումը,

4) իրականացնել մասնագիտական աշխատանք (բժշկական, հոգեբանական, իրավական, մանկավարժական և սոցիալական աշխատանք),

5) իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների կարիքների գնահատումը,

6) կազմել և իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերը,

7) մասնակցել երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների:

17. Բաժնի քաղաքացիական ծառայողը, որի պաշտոնը ընդգրկվում է առաջատար պաշտոնների խմբում, իրավունք ունի`

1) բաժնի պետի հանձնարարությամբ կատարել տնային այցելություններ որդեգրել ցանկացող անձանց, նրանց ընտանիքի անդամներին, երեխային (երեխաներին), խնամատար ընտանիքի անդամներին, երեխային մանկատուն կամ խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատություն տեղավորելու անհրաժեշտության դեպքում` նրանց կենսապայմաններին ծանոթանալու նպատակով,

2) բաժնի պետի հանձնարարությամբ ստուգել Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ճշտությունը,

3) իրականացնել մասնագիտական աշխատանք հետևյալ ոլորտներով` բժշկական, հոգեբանական, իրավական, մանկավարժական և սոցիալական աշխատանք:

18. Բաժնի պետը պարտավոր է`

1) ապահովել բաժնի առջև դրված խնդիրների լուծումը և գործառույթների իրականացումը,

2) ներկայացնել առաջարկություն մարզպետին (քաղաքապետին) կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ,

3) կազմակերպել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրության, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ,

4) ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձին որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,

5) ներկայացնել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու մասին եզրակացությունը,

6) ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացությունը,

7) ապահովել մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը,

8) ապահովել մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը,

9) ապահովել մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը,

10) ապահովել հանրակրթական դպրոցից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը,

11) ապահովել այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր,

12) ապահովել տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառումը,

13) ապահովել երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը,

14) երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնել խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` նախարարություն,

15) մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնել այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով,

16) գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնել այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու,

17) քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմել համապատասխան ակտ,

18) յուրաքանչյուր ամիս նախարարություն ներկայացնել երեխային պահելու համար նախատեսված դրամական միջոցների և խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների ստացման հայտ-պահանջագիրը,

19) կազմել և նախարարություն ներկայացնել մարզպետի կողմից հաստատված նախորդ ամսվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվությունը` ըստ խնամատար ընտանիքների,

20) ներկայացնել մարզպետին` երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն,

21) կազմակերպել և համակարգել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների ուսումնասիրությունը, կարիքների գնահատումն ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը,

22) կազմակերպել և համակարգել բաժնի մյուս մասնագետների աշխատանքը:

19. Բաժնի գլխավոր մասնագետը պարտավոր է`

1) մասնակցել ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,

2) մասնակցել ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված մարզային ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,

3) իրականացնել մարզում կանանց հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը,

4) մասնակցել կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակման և իրականացման աշխատանքներին,

5) իրականացնել մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը,

6) իրականացնել մարզում կանանց առքուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին,

7) մասնակցել որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու որդեգրման հնարավորության մասին եզրակացության կազմմանը,

 8) մասնակցել խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացության կազմմանը,

9) մասնակցել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու համար եզրակացության կազմմանը,

10) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա տալ տեղեկատվություն երեխայի ծնողին (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատություների վերաբերյալ,

11) մասնակցել ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման, կողմնորոշման խնդիրների քննարկմանը, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանը,

12) իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը,

13) վարել այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր,

14) վարել երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը,

15) որդեգրել ցանկացող քաղաքացուց, ինչպես նաև խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո կազմակերպել նրանց կենսապայմանների ուսումնասիրություն և կազմել համապատասխան ակտ:

20. Բաժնի առաջատար մասնագետի իրավունքներն ու պարտականությունները`

1) խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա լրացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տարածքային հաշվառման մատյանները և ձևավորել տվյալ մարզի տարածքում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների տարածքային շտեմարան և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տվյալների տարածքային շտեմարան,

2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց լուսանկարները և անձնական քարտերի պատճենները ուղարկել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,

3) կազմել և իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր,

4) վարել մարզի տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի հաշվառումը,

5) ընդունել խնամատար ծնողներ դառնալու ցանկություն հայտնած անձանցից համապատասխան փաստաթղթերը,

6) տարածքային հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում (ծնողի/ների/ ծնողական իրավունքների վերականգնման, երեխայի որդեգրման և այլն) 7-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը,

7) բաժնի պետի հանձնարարությամբ կատարել տնային այցելություններ որդեգրել ցանկացող անձանց, նրանց ընտանիքի անդամներին, երեխային (երեխաներին), խնամատար ընտանիքի անդամներին, անհրաժեշտության դեպքում` նրանց կենսապայմաններին ծանոթանալու նպատակով,

8) բաժնի պետի հանձնարարությամբ պարզել երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը,

9) բաժնի պետի հանձնարարությամբ պարզել խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին,

10) իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը,

11) իրականացնել որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը,

12) մասնակցել մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակմանը,

13) մասնակցել մարզում կանանց առուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցրեըի ուսումնասիրմանը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման աշխատանքներին: