ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2011 թվականի N 540-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի կապակցությամբ 2011 թվականի հունիսի 15-16-ը Լոնդոն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն մուտքի արտոնագրերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և այցի ծրագրով նախատեսված մյուս օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն մուտքի արտոնագրերի վճարները և միայն գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Կ. Կարապետյանի՝ Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին.
2) Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Լոնդոն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի հունիսի 15-ին Երևան-Լոնդոն, իսկ 2011 թվականի հունիսի 16-ին Լոնդոն-Երևան երթուղով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-16-Ը ԼՈՆԴՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ | |
Գ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետի կինը | |
Կ. Կարապետյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) | |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին | |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական | |
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան |
- Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) | |
|
||
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության | |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության | |
Ա. Շահինյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- | |
| ||
Հ. Բաբայան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- | |
| ||
Հ. Բաղդասարյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի | |
| ||
Ռ. Խաչատրյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի | |
| ||
Տ. Մադաթյան |
- «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական | |
| ||
Ա. Դավթյան |
- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) | |
| ||
Ա. Թամրազյան |
- Հ2 հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|