Գլխավոր տեղեկություն
Համար
N 659-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.759
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2011 թվականի N 659-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետով հաստատված` կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգում`

ա. 7-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով,

բ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության» բառերը փոխարինել «ծառայության» բառով, իսկ 2-րդ նախադասության մեջ «տեսչության» բառը` «ծառայության» բառով,

գ. 9-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններում, 10-րդ կետում, 13-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններում, 14-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասություններում, 19-րդ կետում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.

2) որոշման 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի փոխադրման համար տրվող
անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի`

ա. N 1 ձևում (անասնաբուժական վկայականում և անասնաբուժական վկայականի արմատիկում) «Լրացուցիչ նշումներ» բաժնում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով,

բ. N 4 ձևում (անասնաբուժական վկայականում և անասնաբուժական վկայականի արմատիկում) «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» և «տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ծառայության» բառերով,

գ. N 5 ձևում (անասնաբուժական վկայականում և անասնաբուժական վկայականի արմատիկում) «Լրացուցիչ նշումներ» բաժնում «տեսչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.

3) որոշման 3-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունից կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների NN 6a, 6b, 6c, 6d, 6e, 6f, 6g, 6h, 6i, 6j և 6k ձևերում «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» և «տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ծառայության» բառերով.

4) որոշման 4-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներկրվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների NN 7a և 7b ձևերում «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» և «տեսչության» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ծառայության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 25
Երևան