Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.15/43(846) Հոդ.1037
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2011 թվականի N 907-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հերիթեյջ ֆաունդեյշն» (Heritage Foundation) կազմակերպության կողմից հրապարակվող «Էքոնոմիք ֆրիդըմ» (Economic Freedօm), «Վորլդ էքոնոմիք ֆորում» (World Economic Forum) կազմակերպության կողմից հրապարակվող «Նեթվորքդ ռեդինես» (Netwօrked readiness) և «Գլոբալ քոմփեթիթիվնես» (Global Competitiveness) ու «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (Transparency International) հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից հրապարակվող «Քրափշն փրսեփշնս» (Corruption Perceptions) ինդեքսների բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի «պատասխանատուն» սյունակում նշված համապատասխան մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված ինդեքսների բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման հավելվածով նախատեսված ինդեքսների բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքի մասին ամփոփ հաշվետվություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հուլիսի 7
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 17-ի N 907-Ն որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Ինդեքսը

Միջոցառումը

Նպատակը

Իրականացնող մարմինները

Կատարման ժամկետը

պատասխանատուն

համակատարողը

«Նեթվորքդ ռեդինես»
(Netwօrked readiness)

1.   Գործարարների և նրանց

շահերը ներկայացնող

հասարակական

կազմակերպությունների

մասնակցությամբ

վարկանիշային

գնահատականների վերաբերյալ

շնորհանդես/ներկայացումների

կազմակերպում

ինդեքսի ձևավորման հիմքում ընկած բաղադրիչների վերաբերյալ իրազեկում և տեղեկացվածության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն (համաձայնությամբ)

տարեկան հաշվետվության հրապարակումից հետո երկամսյա ժամկետում

2.    ,,Doing Business” վարկանիշային

գնահատականի բարելավման

ուղղությամբ իրականացվող

բարեփոխումների ընթացքի

հանրային (այդ թվում`

գործարար շրջանակներում)

լուսաբանում

բարեփոխումների արդյունքների վերաբերյալ տեղեկացվածության բարձր աստիճան, վստահություն` դրված թիրախներին հասնելու հարցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

հանրապետական գործադիր մարմիններ

կիսամյակային

 

3.    ՀՀ կրթության զարգացման

2011-2015 թթ. պետական

ծրագրի ներքո դպրոցներին

համակարգչային տեխնիկայով

ապահովման, այդ թվում`

ինտերնետային կապի

մատչելիության բարձրացմանն

ուղղված նպատակային ծրագրի

մշակում և իրականացում

ՄԺԾԾ-ի շրջանակներում

«Կրթական համակարգի որակ» բաղադրիչի բարելավում, հատկապես` հանրապետության մարզերում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2011 թ.

4.   Ինստիտուցիոնալ

համագործակցության

հաստատում` ինդեքսը մշակող

համապատասխան

կազմակերպությունների հետ

մեթոդաբանական խնդիրների տիրապետում, անհրաժեշտ տեղեկատվության պատշաճ փոխանակման կանոնակարգված կազմակերպում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

2011 թ. սեպտեմբեր

5.    Հեռահաղորդակցության

միջազգային միության (ՀՄՄ

կողմից առաջադրված

տեղեկատվական

հեռահաղորդակցական

տեխնոլոգիաների ոլորտի

ցուցանիշների վերաբերյալ

հավաքագրված տվյալների

հիման վրա վարչական

վիճակագրական ռեգիստրի

վարման կարգի մշակում

միասնական տեղեկատվական բազայի միջոցով ճշգրտված տեղեկատվության տրամադրում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ. հոկտեմբեր

«Քրափշն փրսեփշնս»
(Corruption Perceptions)

6.   Գնումների գործընթացի

մասնակիցների, այդ թվում`

գնումների մասնագետների

համար վարքագծի և շահերի

բախման կարգավորման

ընթացակարգերի

ներդրում

գնումների գործող համակարգի բարելավում և պետական գնումների ոլորտում լիազոր մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

 

2011 թ.

7.    Էլեկտրոնային

գնումների համակարգի

ներդրում

պետական գնումների համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

 

2011 թ.

8.   Հանրային գնումների

տարեկան հաշվետվության

հրապարակում և լուսաբանում

պետական գնումների գործընթացի հանդեպ վստահության բարձրացում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

 

2011 թ.

9.   Պետական գնումների

վերաբերյալ առավել

տարածված միջազգային

լեզուներով և կապուղիներով

ամբողջական

տեղեկատվությունն

էլեկտրոնային միջոցներով

տրամադրելու ընթացակարգերի

կիրառում

հանրային գնումների գործընթացում մրցակցային միջավայրի ապահովում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

 

2011 թ.

10.  Հարկային ծառայողի

վարքագծի կանոնների

պահպանման նկատմամբ

հսկողության խստացում

հարկային ծառայողների նկատմամբ վստահության և հարգանքի մթնոլորտի ձևավորում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

2011 թ.

 

11.  Հարկային մարմնի կողմից

ստուգման ենթակա հարկ

վճարողների ընտրության և

ստուգումների պլանավորման

ինքնագնահատման համակարգի

զարգացում

ստուգման ենթակա հարկ վճարողներն ընտրվում են ռիսկային չափանիշների հիման վրա` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) միջոցով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

2011 թ.

12.  Ռիսկերի կառավարման վրա

հիմնված մաքսային

հսկողության ռիսկի

չափորոշիչների վերանայում և

ներդրում

ռիսկերի կառավար-ման վրա հիմնված մաքսային հսկողության համակարգի կատարելագործում

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

2011 թ.

13.  Հայաստանի

Հանրապետության Հակակոռուպցիոն

ռազմավարության իրականացման

2009-2012 թվականների

միջոցառումների ծրագրի

իրականացման առաջընթացի

զեկույցի մշակում և հրապարակում

պետության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակի բարձրացում

ՀՀ կառավարության աշխատակազմ

հանրապետական գործադիր մարմիններ

2012 թ.
 հունվար

 

14.  Մաքսային մարմնի կողմից

բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտ

ճանաչելու չափորոշիչների ու

ընթացակարգերի սահմանում և

ներդրում

սահմանել պարզեցված ընթացակարգեր՝ բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների համար

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

2012 թ.
1-ին կիսամյակ

15.  ՀՀ հակակոռուպցիոն

ռազմավարության և դրա

իրականացման 2012-2015

թվականների միջոցառումների

ծրագրի նախագծի մշակում

պետության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շարունակականու-թյան ապահովում

ՀՀ կառավարության աշխատակազմ

հանրապետական գործադիր մարմիններ

2012 թ. հոկտեմբեր

«Էքոնոմիք ֆրիդըմ»
(Economic Freedօm)

16.  Սեփականության իրավունքի

ինստիտուտը լուսաբանող

հաղորդաշարերի և

տեսահոլովակների հեռարձակում

հասարակության մեջ սեփականության իրավունքի ընկալման և իրավական տեղեկացվածության մակարդակի բարձրացում

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ արդարադա-տության նախարարություն

պարբերաբար

17.  Մտավոր սեփականության

իրավունքների գրանցման,

պաշտպանության և կիրարկման

օրենսդրության

համապատասխանեցում ԵՄ-ի

ստանդարտներին

ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն

2011-2012 թթ.

 

18.  Պետության կողմից «մեկ

պատուհանի» սկզբունքով

մատուցվող ծառայությունների

ցանկի ընդլայնում

պետական պաշտոնյա քաղաքացիներ անմիջական շփումների
հնարավորության կրճատում

հանրապետական գործադիր մարմիններ

 

2011-2012 թթ.

«Գլոբալ քոմփեթիթիվնես»
(Glօbal Competitiveness)

19.  Կառավարման դպրոցների

որակի բարձրացմանն ուղղված

նպատակային ծրագրի մշակում

ինդեքսը ձևավորող «Բարձրագույն կրթություն և վերապատրաստում» բաղադրիչի բարելավում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

2011-2012 թթ.

20.  Տնտեսության արտահանելի

հատվածի ընդլայնմանն ուղղված

գործողությունների պլանի մշակում

արտահանման ամբողջական արժեշղթայի նկարագրմամբ
1-2 փորձնական ծրագրերի իրականացմամբ արտահանման դիվերսիֆիկացիայի խորացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

2011-2012 թթ.

21.  Համաշխարհային տնտեսական

ֆորումի կողմից հրապարակվող

տարեկան զեկույցների վերաբերյալ

հանրային լուսաբանում

գործարարների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, հետազոտական կենտրոնների և քաղաքականության մշակողների շրջանում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների շեշտադրում

ՀՀ նախարարություններ, գերատեսչություններ

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն (համաձայնությամբ)

տարեկան զեկույցի հրապարակումից հետո երկամսյա ժամկետում

 

22.  Տնտեսական մրցակցության

պաշտպանության համակարգի

արդյունավետության բարձրացում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կարողությունների հզորացում և իրավակիրառ մեխանիզմների կատարելագործում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011-2012 թթ.

23.  Հետազոտությունների և

մշակումների ուղղությամբ

արդյունաբերություն-

համալսարաններ կապի

ամրապնդում

Ազգային ինովացիոն համակարգի գիտական հենքի զարգացում, արդյունաբերության մեջ գիտական արդյունքների ներդրման ընդլայնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միություն (համաձայնությամբ)

2011-2012 թթ.

 

24.  Դպրոցահասակ երեխաների

հաշվառման և հանրակրթության

մեջ ներգրավման մեխանիզմների

կատարելագործում

տարրական կրթու-թյան մեջ համախառն և զուտ ընդգրկվածու-թյան գործակիցների բարելավում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան