Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 195-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2011-03.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400) Հոդ.238
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2011
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.12.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60411257

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մայիսի 2011 թ.
ք. Երևան

թիվ 195-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, 28-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

1. Հաստատել մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին» թիվ 66-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան

 

 

Հավելված
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության
պետական հանձնաժողովի
2011 թվականի մայիսի 23-ի
թիվ 195-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող (այսուհետ` գերիշխող դիրք ունեցող) տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգը։

2. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները, բացառությամբ առևտրային ցանցերի, պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնել N 1 ձևով (կցվում է) նախատեսված տեղեկատվություն ապրանքների (ծառայությունների) մնացորդների, ձեռքբերումների, արտադրության, ինչպես նաև ապրանքների (ծառայությունների) իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` հունվարի 1-ից 15-ը` նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, ապրիլի 1-ից 15-ը` տվյալ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, հուլիսի 1-ից 15-ը` տվյալ տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, և հոկտեմբերի 1-ից 15-ը` տվյալ տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար:

3. Գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերը պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել N 2 ձևով (կցվում է) նախատեսված տեղեկատվություն ապրանքների մնացորդների ձեռքբերման և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` հունվարի 1-ից 15-ը` նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, ապրիլի 1-ից 15-ը` տվյալ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, հուլիսի 1-ից 15-ը` տվյալ տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, և հոկտեմբերի 1-ից 15-ը` տվյալ տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար:

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

20…. թվականի …. եռամսյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից ապրանքի (ծառայության) իրացման (ձեռքբերման) ծավալների (անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) և այլ ցուցանիշների վերաբերյալ` ըստ ամիսների

Տնտեսվարող սուբյեկտի անվանումը __________________________

ՀՎՀՀ ____________________

Տնտեսվարող սուբյեկտի գտնվելու (բնակվելու) վայրի հասցեն _________

Հեռախոս ________________

Տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայրի հասցեն ___________

Պաշտոնական էլ. փոստ ______

   

Ֆաքս _____________________

Հաշվետու ժամանակա-շրջան

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

Ներմուծման ծավալ

ՀՀ տարածքում այլ տնտեսվարող սուբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում

ձեռք բերված ծավալ

Հաշվետու ժամանակա-հատվածում սեփական արտադրության ծավալ

Օգտագործվել է որպես հումք սեփական արտադրությունում կամ սեփական կարիքների համար (ներառյալ փչացումից կորուստները)

ՀՀ-ում իրացման ծավալը (ծառայությունների դեպքում լրացվում է միայն տվյալ սյունակը)

Արտահանում

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

Բնեղեն (նշել չափ-ման միա-վորը)

Արժե-քային (հազ. դրամ)

Բնեղեն (նշել չափման միավորը)

Ինքնարժեքով (պահեստում) (հազ. դրամ)

Բնեղեն (նշել չափման միավորը)

Ձեռքբերման արժեքով (հազ. դրամ)

Բնեղեն (նշել չափ-ման միա-վորը)

Արժե-քային (ինքնար-ժեքով) (հազ. դրամ)

Բնեղեն
(նշել չափման միավորը)

Բնեղեն (նշել չափման միավորը)

Արժեքային, վաճառքի փաստացի գնով (ներառյալ ԱԱՀ հազ. դրամ)

Բնեղեն (նշել չափ-ման միա-վորը)

Արժե-քային (հազ. դրամ)

Բնեղեն (նշել չափ-ման միա-վորը)

Արժե-քային (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               
                               
   

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար _____________________________

 

 Կ.Տ

Ձև 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

20…. թվականի …. եռամսյակի ընթացքում առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման ծավալների վերաբերյալ` ըստ ամիսների

Տնտեսվարող սուբյեկտի անվանումը __________________________

ՀՎՀՀ ____________________

Առևտրային ցանցի անվանումը

Հեռախոս ________________

Տնտեսվարող սուբյեկտի գտնվելու (բնակվելու) վայրի հասցեն _________

Պաշտոնական էլ. փոստ ______

Տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայրի հասցեն ___________

Ֆաքս _____________________

Հաշվետու ժամանակաշրջանը (ամիսը)

Հ/հ

Ապրանքի անվանումը

Չափման միավորը

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին

Ձեռքբերման ծավալը

Իրացման ծավալը

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

Բնեղեն

Արժեքային (հազ. դրամ)

Բնեղեն

Արժեքային
(հազ. դրամ)

Բնեղեն

Արժեքային, վաճառքի փաստացի գնով (հազ. դրամ)

Բնեղեն

Արժեքային
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     
                     

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար _____________________________

 

 Կ.Տ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2019, Թիվ 176-Ն 03.12.2019, թիվ 195-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան