Basic information
Number
N 1154-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.11.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.11.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.11.2014
Effective date
20.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1154-Ա

 

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին 2014 թվականի դեկտեմբերի 8-12-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 6-րդ աշխատանքային խմբի 26-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։

2. Արսեն Մկրտչյանի Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation