Գլխավոր տեղեկություն
Համար
N 1112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.06.2011-23.05.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.11/56(722) Հոդ.1136
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2009 թվականի N 1112-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված Շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան իրականացնել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրություն և հաշվառում` տպագրության ծախսերը կատարելով նախարարության պահպանման ծախսերի համար նախատեսված «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրահամայնքի հանձնաժողովի միջև կնքված ֆինանսավորման հուշագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/520 հրամանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 23-ի N 1112-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է 2006 թվականի փետրվարի 7-ին Բրյուսել քաղաքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) միջև կնքված Շրջանակային համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված գործողությունների նկատմամբ:

2. Սույն կարգով չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

3. Համաձայնագրով նախատեսված գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` անձինք) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում գործողություն իրականացնող կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագրեր:

4. Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում հանձնաժողովի կողմից ստացվող միջոցները:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

5. Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են`

1) հարկվող շրջանառության ազատում` ավելացված արժեքի հարկից.

2) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից.

3) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ազատում` շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).

4) ոչ ռեզիդենտների ազատում` եկամտահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).

5) ապահովադիրների ազատում` ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից` գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:

6. Ավելացված արժեքի հարկը`

1) ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. գործողություն իրականացնող կազմակերպության կողմից կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը,

բ. անմիջականորեն գործողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

գ. անմիջականորեն գործողություն իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը.

2) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում`

ա. Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից,

բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան.

3) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (սահմանված կարգի համաձայն լրացվում են այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը սահմանված կարգով վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Շահութահարկը`

1) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ազատվում են շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

8. Եկամտահարկը`

1) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են եկամտահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտների մասով եկամտահարկի պարտավորությունները որոշվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին եկամուտ վճարող անձը պարտավոր է այդ վճարված եկամուտների գումարների և եկամուտներ ստացող անձանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմին` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

9. Մաքսատուրքը`

1) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին գործողություն իրականացնող կազմակերպության կողմից կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը, ազատվում է մաքսատուրքից.

2) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում`

ա. Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից,

բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:

10. Պարտադիր սոցիալական ապահովության վճարները`

1) համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողներին վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում, գանձվում և լիազոր մարմնին փոխանցվում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

2) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:

(10-րդ կետը լրաց. 02.06.11 N 761-Ն) 

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

11. Սույն կարգի II բաժնի 6-րդ կետով սահմանված արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքը` համաձայն ձևի:

12. Տեղեկանքը կազմվում է չորս բնօրինակից, որոնք լրացվում են գործողություններ իրականացնող կազմակերպության կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` հաստատման: Տեղեկանքը խիստ հաշվառման ձևաթուղթ է, և դրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նշված տեղեկանքի հաստատման համար հիմք են ընդունվում`

1) հայտը (դիմում), որում նշվում են գործողության անվանումը, ապրանքների ներմուծման կամ մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի համարը, ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման արժեքը (թվերով և տառերով), կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, էջերի թիվը.

2) նամակ-հավաստագիրը` Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունից այն մասին, որ ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը կատարվել է հանձնաժողովի կողմից ֆինանսավորված գործողությունների շրջանակներում.

3) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում`

ա. կազմակերպության և մատակարարի (կապալառուի) միջև կնքված պայմանագիրը.

բ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փաստը հավաստող հանձնման-ընդունման ակտը կամ կատարման մասին հաշվետվությունը (ներկայացվում է, եթե այդպիսի փաստաթղթի կազմումը բխում է սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրից).

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերը.

4) գործողության իրականացման նպատակով կազմակերպության հետ անմիջականորեն պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում`

ա. կազմակերպության և այդ անձի միջև կնքած պայմանագիրը,

բ. մաքսային հայտարարագիրը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

գ. բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպության հետ անմիջականորեն պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը.

5) գործողության իրականացման նպատակով կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում`

ա. կազմակերպության հետ կնքած ապրանքների մատակարարման պայմանագիրը,

բ. մաքսային հայտարարագիրը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

գ. բեռնագիրը, որում որպես ապրանքներն ստացող նշված է կազմակերպությունը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է,

դ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերը:

14. Սույն կարգի III բաժնի 13-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը սույն կարգում նշված արտոնությունների կիրառման առումով սպառիչ է, և այլ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ չի կարող առաջադրվել.

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տեղեկանքներն ստացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում (կնքվում և ստորագրվում) են և տրամադրվում գործողություն իրականացնող կազմակերպությանը: Բնօրինակներից մեկը` հիմնավորող փաստաթղթերի հետ միասին մնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում.

2) մնացած երեք օրինակները տրվում են գործողություն իրականացնող կազմակերպությանը, որոնցից մեկը` ի պահ, երկրորդ օրինակը տրվում է գործողություն իրականացնող կազմակերպությանը` գործարքի մյուս կողմին տրամադրելու և երրորդ օրինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու համար.

3) գործողություն իրականացնող կազմակերպությունը հաստատված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից ստանալուց հետո, սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ, պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ապրանքների ներմուծման դեպքում, սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկու օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը վերադարձնում է արտոնություններից օգտվող անձին՝ համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ ներկայացնելու համար և հրահանգում է այդ մաքսատանը կամ մաքսային կետին հարկային և մաքսային արտոնությունները կիրառելու մասին կամ նույն ժամկետում արտոնություններ հայցողին գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին՝ մատնանշելով դրա հիմնավորումը:

15. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործողություն իրականացնող կազմակերպության ներկայացրած տեղեկանքի հաստատումը և տրամադրումը կարող է մերժել, եթե`

1) փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանում նախարարության տրամադրության տակ գտնվող և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին.

2) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների որակական և (կամ) քանակական հատկանիշները չեն համապատասխանում համաձայնագրին, գործողություն իրականացնող կազմակերպության կողմից իրականացվող գործարքների (գործառնությունների) վերաբերյալ կնքված պայմանագրի պահանջներին, ինչպես նաև նախատեսված չեն գործողության բյուջեով:

16. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը տեղեկանքի հաստատումը և տրամադրումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է գործողություն իրականացնող կազմակերպությանը` նշելով մերժման պատճառները: Գործողություն իրականացնող կազմակերպության կողմից լրացված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մերժվելու դեպքում համարվում են անվավեր, և ներկայացված չորս բնօրինակներից երեք օրինակը վերադարձվում է գործողություն իրականացնող կազմակերպությանը, մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում` ի պահ:

17. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, գործողություն իրականացնող կազմակերպություններին տրամադրումը և տեղեկանքների ձևաթղթերի ու տեղեկանքների հաշվառումը: Տեղեկանքների ձևաթղթերը տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում քսան տեղեկանք` 4 օրինակից: Բոլոր չորս օրինակները համարվում են բնօրինակ, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով ու տառային սերիաներով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

......................................... 200.....թ.

 

Սույնով հաստատվում է, որ _________________________________________

(գործողություն իրականացնող կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի,

___________________________________________________________

ներկայացուցչության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իրավաբանական

 

__________________________________________________________

 անձի գտնվելու կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ն)

 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող գործողության _____________

գործողության անվանումը,
___________________________________________________ շրջա-

ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռքբերման պայմանագրի համարը)

 

նակներում ներմուծում է ___________________________________________

գումարը` թվերով և փակագծերում` տառերով

 

_________________________________________հազ. դրամ ընդհանուր արժեքով

 

___________________________________________________________

(ապրանքների անվանումը, հաշիվ-ապրանքագրի, մաքսային հայտարարագրի,

 

___________________________________________________________

ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տրման ամսաթվերը)

 

Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) ___________________

(ապրանքներ մատակարարողի,
___________________________________________________________

ծառայություններ մատուցողի անվանումը (անունը, ազգանունը), իրավաբանական հասցեն

 

___________________________________________________________

(բնակության վայրը), ՀՎՀՀ-ն, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների

 

___________________________________________________________

մատուցման հիմքերը (հաշիվ-ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի համարները և տրման

 

 

___________________________________________________________

ամսաթվերը), մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ

 

___________________________________________________________

նկարագրությունը և դրանց ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում` տառերով)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող գործողության հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարության

պատասխանատու անձ

___________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2016, N 715-Ն 30.07.2016, N 1112-Ն
30.04.2015, N 445-Ն 23.05.2015, N 1112-Ն
02.06.2011, N 761-Ն 16.06.2011, N 1112-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան