Գլխավոր տեղեկություն
Համար
N 829-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2009-25.02.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.15/32(350) Հոդ.410
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
08.09.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.11.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2009 թ. N 22-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

8 սեպտեմբերի 2009 թ. N 829-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21‑ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6‑րդ կետը.

 

Հրամայում ենք՝

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 1-ին կետի` ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար

ՀՀ ֆինանսների նախարար


Ա. Գևորգյան

Տ. Դավթյան

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 22-Ն

և ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 829-Ն

համատեղ հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետի համաձայն:

2. Մեթոդական ուղեցույցի հիմքում դրված է Որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգի (այսուհետ` Կարգ) դրույթները, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները և սահմանում է «Ֆինանսների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» գնահատման հիմնական չափորոշիչի (այսուհետ` Չափորոշիչ) գծով ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից գնահատման մեթոդաբանությունը:

3. Չափորոշիչի ընդհանուր առավելագույն գնահատականը 6 միավոր է, որն իրենից ներկայացնում է առանձին ենթաչափորոշիչների գնահատականներիհարգումար:

4. Ֆինանսների բնագավառում ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ենթակա են գնահատման, բաժանված են ենթաչափորոշիչների, որոնցով յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը սահմանվում է համաձայն հավելված N 1-ի աղյուսակ 2-ի (այսուհետ` Աղյուսակ 2):

5. Աղյուսակ 2-ում ներառված ենթաչափորոշիչներով, բացառությամբ 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշվածի, նախատեսված աշխատանքների կատարողականի գնահատումն իրականացվում է հիմք ընդունելով աշխատանքների կատարման`

1) ժամկետը,

2) կազմը (ներկայացման ծավալի լրիվությունը),

3) որակը (համապատասխանությունը սահմանված ձևին և պահանջին /կարգին/):

Նշված 1), 2), 3) գործոններով գնահատման համար կիրառվում են հետևյալ ցուցիչները`

1) ըստ ժամկետների

ա. կատարված է սահմանված ժամկետում` 1,0,

բ. կատարված է սահմանված ժամկետի ոչ էական բացթողումով` 0,6,

գ. կատարված է սահմանված ժամկետի էական բացթողումով` 0,

2) ըստ ծավալի

ա. կատարված է լրիվ ծավալով` 1,0,

բ. կատարված է լրիվ ծավալի ոչ էական բացթողումով` 0,6,

գ. կատարված է լրիվ ծավալի էական բացթողումով` 0,

3) ըստ որակի

ա. կատարված է սահմանված ձևին և պահանջին /կարգին/ համապատասխան` 1,0,

բ. կատարված է սահմանված ձևի և պահանջի /կարգի/ ոչ էական բացթողումով` 0,6,

գ. կատարված է սահմանված ձևի և պահանջի /կարգի/ էական բացթողումով` 0:

Բերված ցուցիչներով ստացված գնահատականների միջին թվաբանականը դիտարկվում է տվյալ ենթաչափորոշիչի կատարողական գնահատականի ինդեքս: Նշված ինդեքսի և այդ ենթաչափորոշիչի` Աղյուսակում բերված առավելագույն գնահատականի արտադրյալը հանդիսանում է ենթաչափորոշիչի գծով կատարողականի գնահատականը:

6. Աղյուսակ 2-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ենթաչափորոշիչի գծով ՀՀ մարզպետարանները «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով հավաքում, ուսումնասիրում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող համապատասխան ելակետային տվյալները: Քննարկվող ենթաչափորոշիչի գնահատման տեսանկյունից Օրենքի պահանջի կատարման առումով կարևորվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով ելակետային տվյալները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված`

1) ժամկետներում,

2) ծավալով (համայնքի և մարզի կտրվածքով),

3) հաշվարկման կարգին, ներկայացման ձևին և լրացնելու կարգին համապատասխան:

Այս գնահատման ենթաչափորոշիչի գնահատականը պետք է ձևավորվի 3 փուլով`

ա. նշված 1) - 2) կետերի պահանջների կատարման ապահովում (իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության կողմից` իր իրավասությունների շրջանակում),

բ. նախորդ կետում տրված գնահատականի համադրում քննարկվող Չափորոշիչի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության այլ ստորաբաժանումների կողմից գնահատման ենթակա այլ գործառույթների գնահատականների հետ (նախարարության իրավասությունների շրջանակում), որի ընթացքում նախարարը և (կամ) նախարարի առաջին տեղակալը իրավասու են փոփոխելու ձևավորված գնահատականները,

գ. ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականի համադրում քննարկվող ենթաչափորոշիչի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման նախարարության տված գնահատականի հետ (վերջնական գնահատականի ձևավորում):

Նշված ենթաչափորոշիչի կատարողականի գնահատման գործընթացի մեթոդական ապահովման նպատակով առաջարկվում է գնահատման հիմք ընդունել աշխատանքների կատարման ժամկետը, կազմը և որակը:

Ինչպես արդեն վերը նշվել է, քննարկվող աշխատանքների կատարման ժամկետները, դրանց ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ: Այս դեպքում կատարված աշխատանքները նպատակահարմար է գնահատել ժամկետների պահպանման և ներկայացված ելակետային տվյալների որակական կազմի ապահովման տեսանկյունից: Ընդ որում, քանի որ մարզպետարանները ելակետային տվյալները ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով, վերջինիս կողմից սահմանվող ժամկետում, ապա որ այս ենթաչափորոշիչի գծով գնահատականը վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության իրավասությանը:

Օրենքի համաձայն համայնքի բյուջեի կորուստների հաշվարկներում կիրառվող ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող ելակետային տվյալների կազմի և որակի հիման վրա ՀՀ մարզպետների կողմից Օրենքով սահմանված իրավասությունների շրջանակում կատարված աշխատանքների գնահատումը առաջարկվում է կատարել հետևյալ մեթոդաբանությամբ` համաձայն աղյուսակ 1-ի.

 

Գնահատման մեթոդաբանություն

Աղյուսակ 1
 

Ենթաչափորոշիչի ցուցիչի անվանումը

Կատարման միավորը

1. Ելակետային տվյալների լրիվությունը

 

2. Լրացման կարգին համապատասխանությունը

 

3. 1-ին, 2-րդ ցուցիչների կատարման միավորների միջին թվաբանականը

 

4. Գնահատականը

 

 

Վերը ներկայացված աղյուսակում բերված առաջին ցուցիչը վերաբերում է ներկայացվող ելակետային տվյալների լրիվությանը: Վերջինիս գնահատականը հաշվարկվում է որպես ՀՀ ֆինանսների նախարարություն փաստացի ներկայացված աղյուսակների ընդհանուր թվի և մարզի բոլոր համայնքների գծով ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով սահմանված կարգին համապատասխան ներկայացման ենթակա աղյուսակների ընդհանուր թվի հարաբերություն: Համայնքի կողմից որոշակի ելակետային տվյալներ պարունակող աղյուսակներ չներկայացնելու մասին տեղեկությունների տրամադրումը նշված ցուցիչի գնահատման ժամանակ դիտարկվում է որպես համապատասխան աղյուսակների փաստացի ներկայացում և դրանց ընդհանուր թիվը գումարվում է մարզի գծով փաստացի ստացված աղյուսակների թվին:

Երկրորդ ցուցիչի միջոցով գնահատվում են ելակետային տվյալները պարունակող աղյուսակները` ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով սահմանված կարգին համապատասխան լրացված լինելը: Քանի որ ելակետային տվյալները մշակվում և հաշվարկները կատարվում են համակարգչային ծրագրի միջոցով, վերջինիս կողմից հայտնաբերվում են նաև ներկայացված աղյուսակների լրացման ժամանակ թույլ տված սխալները (սյան դիրքի խախտում, լրացված բառեր թվերի փոխարեն և այլն): Նշված ցուցիչի գնահատման միավորը ստանալու համար անհրաժեշտ է 1 թվից հանել մարզի բոլոր համայնքների կտրվածքով սխալ լրացված ելակետային տվյալների և ներկայացված աղյուսակներում ներառված ելակետային տվյալների ընդհանուր թվի հարաբերությունը (թվերը ստացվում են համակարգչային ծրագրից):

Եթե մարզի գծով ելակետային տվյալներ չեն ներկայացվել, ապա համապատասխան մարզպետի աշխատանքը սույն ենթաչափորոշիչի մասով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից չի գնահատվում:

Այս երկու ցուցիչների կատարման միավորների միջին թվաբանականը հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տվյալ ենթաչափորոշիչի կատարողականի գնահատման ինդեքսը: Երրորդ փուլում այն համադրվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության համանման ցուցանիշի հետ, որը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետի 1), 2), 3) ենթակետերին համապատասխան և ձևավորվում է գնահատման վերջնական ինդեքսը (ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինդեքսների միջին թվաբանական): Վերջինիս և այդ ենթաչափորոշիչի` սույն մեթոդական ուղեցույցի հավելվածի Աղյուսակ 1-ում բերված առավելագույն գնահատականի արտադրյալը հանդիսանում է ենթաչափորոշիչի գծով կատարողականի գնահատականը, որը լրացվում է սույն կետում բերված աղյուսակի «Գնահատականը» տողի «Կատարման միավորը» սյունակում:

7. Սույն մեթոդաբանությամբ որոշված ենթաչափորոշիչների ինդեքսները լրացվում են Աղյուսակ 1-ի «Կատարողականի ինդեքսը»` 3-րդ սյունակի համապատասխան տողում, իսկ «Կատարողականի գնահատականի միավորը»` 4-րդ սյունակի ցուցանիշը հաշվարկվում է որպես 2-րդ և 3-րդ սյունակների արտադրյալ:

Ե Ն Թ Ա Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Աղյուսակ 2

 

Գնահատման ենթաչափորոշիչներ

Գնահատականի առավելագույն միավորը

Կատարողականի ինդեքսը

Կատարողականի
գնահատականի միավորը

1

2

3

4

1. Հաշվետու տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման գործընթացի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ և ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև ներառական կրթության, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների հաշվետու տարվա ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 0.5

   

2. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում
ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցով` մարզպետարանի կողմից իրականացվելիք աշխատանքների կատարման գործընթացի կազմաներպում` ընդամենը
այդ թվում

 

 

 

3.5

 

   

1) ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած մեթոդական ցուցումների համաձայն մարզպետարանի բյուջետային հայտի (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով) կազմում,
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցում և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացում

 

 

 

1.5

   

2) ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին մարզի տարածքում տեղաբաշխված համայնքներից հայտերի ստացում և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացում

 

0.5

   

3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում առաջիկա տարվա գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում

 

0.5

   

4) «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին»
ՀՀ օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող համապատասխան ելակետային տվյալների հավաքում, ուսումնասիրում և
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացում

 

 

 

 

 

1.0

   

3. Մարզպետարանի աշխատակազմի, ենթակա հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար գնման գործընթացի` սահմանված կարգով և ժամկետում կազմակերպման ապահովում` ընդամենը

այդ թվում

 

 

1.0

   

1) Գնման գործընթացների` գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպում


0.5

   

2) ՊՈԱԿ-ի կարիքների համար կազմակերպված գնման գործընթացների շրջանակներում ներկայացված բողոքների` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննում և որոշումների կայացում

 

 

0.5

   

4. Մարզպետարանի աշխատակազմում, ենթակա հիմնարկներում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի առկայության ապահովում` ընդամենը

այդ թվում

 

 

1.0

   

1) Մարզպետարանի աշխատակազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ներքին աուդիտի համակարգի առկայություն

 

0.5

   

2) Մարզպետարանի աշխատակազմում, ենթակա հիմնարկներում և ՊՈԱԿ-ներում ներքին աուդիտի` ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացում

0.5

   

«Ֆինանսների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» չափորոշիչի գնահատականը ԸՆԴԱՄԵՆԸ

6.0

   

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.08.2015, N 568-Ն 12.11.2015, N 829-Ն
27.12.2010, N 871-Ն 25.02.2011, N 829-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան