Basic information
Number
N 408-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (08.10.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.11.17/29(508).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
07.10.2014
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
07.10.2014
Effective date
08.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հոկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

 N 408-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի N 19/1 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՆՈՐ ԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:

2. «ԱԼ-ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:

 

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գ. Բեգլարյան