Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2011 թվականի N 665-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ենթակոմիտեի 2-րդ և Հայաստանի ու Եվրոպական միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունների 6-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 13-16-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Ա. Օրբելյանի, Գ. Եգանյանի, Կ. Գասպարյանի և Ա. Դավթյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝

1) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Ապիտոնյանինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գ. Ներսիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Ա. Ղուկասյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Ղազինյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հուլիսի 14
Երևան

 
 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հուլիսի 14-ի N 665-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ղազինյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
  (պատվիրակության ղեկավար, 13-16.07.2011 թ.)
 

Ա. Օրբելյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
  (13-16.07.2011 թ.)
 

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության
  միգրացիոն պետական ծառայության պետ
  (13-15.07.2011 թ.)
 

Ա. Ապիտոնյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին
  կապերի վարչության պետ (համաձայնությամբ,
  14-16.07.2011 թ.)
 

Ա. Դավթյան

- ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ
  ուղղված հանցագործությունների գործերով
  վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
 (13-15.07.2011 թ.)
 

Կ. Գասպարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրոպական
  միության հետ համագործակցության վարչության
  Եվրոպական միության բաժնի վարիչ
  (14-16.07.2011 թ.)
 

Ա. Ղուկասյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
  գլխավոր շտաբի պետի տեղակալ
  (13-15.07.2011 թ.)
 

Գ. Ներսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
  անվտանգության ծառայության բաժնի պետ
 (13-15.07.2011 թ.)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան