ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2007 թվականի N 819-Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|
Կ Ա Ր Գ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորում) պայմանները և գործընթացը:
2. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
4. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):
5. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:
6. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:
8. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:
9. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի, նշելով`
ա. իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
5) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
(10-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)
11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի, նշելով`
ա. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) պետական գրանցման վկայականի պատճենը.
3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
4) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ:
12. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ սահմանված տարիքի տրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր կամ դրանք ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն:
Հայտ-պարտավորություն ներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցի (միջոցների) լիցենզիայի ներդիր (ներդիրներ) հատկացվում է (հատկացվում են) հայտատուի կողմից տրանսպորտային միջոցը (միջոցները) ձեռք բերելուց հետո:
15. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ
16. Հայտատուն կամ լիցենզավորված անձը լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` համաձայն N 2 ձևի, ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 3 ձևի:
17. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հետ միասին:
18. Լիցենզավորված անձը կարող է սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն հայտ-պարտավորություն ներկայացնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համալրման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ ներկայացնել լիցենզիան ստանալուց հետո:
19. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են հայտ ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը, լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
21. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
22. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են (այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով)՝ դրանք լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից 10 օրվա ընթացքում:
VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
23. Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 30-ը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ
Հայտատու _________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
Գտնվելու վայրը _____________________________________________________ (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
Գործունեության իրականացման վայրերը ______________________________________
________________________________________________________________
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________________________________
________________________________________________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
3) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ)
վերաբերյալ (իրավաբանական անձինք) _________ էջ.
4) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական
քարտի համարի վերաբերյալ (անհատ ձեռնարկատերերը) _________ էջ.
5) պետական տուրքի անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու __________ (պաշտոնը) |
______________ |
____________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ՏԿՈՒ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՆԵՐԴԻՐ N 00000
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________
Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ
անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _____________________________
Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը ________________________________
Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը _____________________
Ներդիրը տալու օրը ____________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ |
|
|
Կ.Տ.
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել N ՏԿՈՒ___ լիցենզիայի ներդիր (ներդիրներ), ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնելու նպատակով:
Հայտատու ________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոuահամարը, |
_______________________________________________________________ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը) |
Նախապեu ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Հայտատու _____________ (ստորագրությունը) |
______________ |
_____ __________________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N ՏԿՈՒ 00000
Տրվում է____________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը և բնակության վայրը) |
Գործունեության տեսակը | Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում |
Լիցենզիայի գործողության ժամկետը |
________________________________ |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
________________________________ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ |
|
|
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |